Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

«Հնդկաստանի ժամանակը եկել է»

Նյու Դելին ուզում է գլխավորը լինել 21-րդ դարում

Ապրիլի 21, 2023
Միջազգային
«Հնդկաստանի ժամանակը եկել է»
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
178
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Միավորված ազգերի կազմակերպության տվյալներով՝ Հնդկաստանը 2023 թ. բնակչության թվով 2.9 միլիոնով կգերազանցի Չինաստանին: ՄԱԿ-ում ասում են, որ այն օրը, երբ դա տեղի կունենա, նշել չեն կարող, քանզի մարդահամարը Հնդկաստանում անցկացվել է 2011 թ., իսկ 2021 թ. այն հետաձգվել է համավարակի պատճառով: Հաջորդ մարդահամարը պլանավորված է 2024 թ.:

Չնայած Հնդկաստանում ու Չինաստանում ապրում է մոլորակի բնակչության մեկ երրորդը, 2022 թ. չինացիների թիվը նվազել է վերջին 60 տարում առաջին անգամ: Քանի որ երիտասարդ աշխատանքային ուժը Հնդկաստանում աճում է, իսկ ՉԺՀ-ում՝ կրճատվում, փորձագետները հարց են հնչեցնում, թե արդյոք Նյու Դելին կարո՞ղ է կրկնել «չինական հրաշքը» եւ արագ մեծացնել սեփական ՀՆԱ-ն: Այդ ճանապարհին, իհարկե, նա պետք է շատ խնդիրներ լուծի, մասնավորապես՝ վերացնի աղջիկների ամուսնությունը վաղ հասակում: Հնդկաստանը, որտեղ բնակչության կեսից ավելին 30 տարեկանից ցածր է, առաջիկա տարիներին կդառնա աշխարհի ամենաարագ զարգացող տնտեսությունը:

Հնդկաստանի բնակչությունը «United Nations Population Fund» հիմնադրամի կողմից գնահատվում է 1.429 մլրդ, իսկ Չինաստանինը՝ 1.4257 մլրդ մարդ: Չինաստանի թվերը, ի դեպ, չեն ներառում Հոնկոնգն ու Մակաոն, որտեղ, ընդհանուր առմամբ, ապրում է ավելի քան 8 մլն մարդ: Կանխատեսվում է, որ Հնդկաստանի բնակչությունը կշարունակի աճել եւ 2050 թ. կհասնի 1.668 մլրդ մարդու, մինչդեռ Չինաստանի բնակչությունը կկրճատվի՝ հասնելով 1.317 միլիարդի:

Հնդկաստանի կառավարության տեղեկությունները ցույց են տալիս, որ 2011 թվականից բնակչության տարեկան աճը կազմել է 1.2 տոկոս՝ նախորդ տասնամյակների 1.7 տոկոսի փոխարեն: ՄԱԿ-ի այս տարվա հարցումները ցույց են տալիս, որ ոչ միայն Հնդկաստանում, այլեւ Բրազիլիայում, Եգիպտոսում, Նիգերիայում հասարակությունն իր բնակչության թիվը չափազանց մեծ է համարում, իսկ ծնելիությունը՝ չափազանց բարձր։ Շատ հնդիկների անհանգստացնում է այն, որ բնակչության աճը կհանգեցնի լուրջ տնտեսական դժվարությունների երկրում, եւ դա ամենահիմնական խնդիրն է: Սակայն ՄԱԿ-ի ներկայացուցիչները կարծում են, որ Հնդկաստանի բնակիչներին մարդկանց թվաքանակի աճն ընդհանրապես չպետք է անհանգստացնի: «Բնակչության թվաքանակիը չպետք է ահազանգ լինի: Փոխարենը այդ թվերը պետք է դիտարկել որպես առաջընթացի, զարգացման ու հավակնությունների աճի խորհրդանիշ, եթե պահպանվում է մարդկանց անձնական ընտրության իրավունքը»,- ասել է Հնդկաստանում ՄԱԿ-ի ներկայացուցիչ Անդրեա Վոյնարը:

Հնդկաստանը շատ ճիշտ քայլեր է կատարել՝ բնակչության աճը սահմանափակելու համար: Այս մասին ասում է Պունամ Մաթրեյջը՝ «Population Foundation of India» կամավորական կազմակերպության աշխատակիցը: «Միեւնույն ժամանակ,- ասում է նա,- մենք պետք է այնպես անենք, որ աղջիկներին ու կանանց չմղենք վաղ ամուսնությունների եւ հղիության: Դա սահմանափակում է նրանց ձգտումները»:

Այսպիսին են թվերն ու փաստերը: Բայց Հնդկաստանն արդյոք կարո՞ղ է կրկնել չինական փորձն ու հասնել այն բանին, որ 21-րդ դարը Հնդկաստանի դարաշրջան անվանվի: Երիտասարդությունը հսկայական ներուժ ունի, որը կարող է աշխատեցնել տնտեսությունը: Բայց, ինչպես նշում են հնդիկ վերլուծաբանները, դրա համար անհրաժեշտ է, որ իշխանությունները ներդրումներ կատարեն ոչ միայն կրթության, այլ նաեւ առողջապահության, սննդամթերքի ու մասնագիտությունների ուսուցման մատչելիության մեջ: Այդ մասնագիտությունները հնարավորություն կտան տեղավորվել աշխատանքի:

Նաեւ աշխատատեղեր են պետք: Քանզի, ինչպես նշում է «New York Times»-ը, պետությունը մինչեւ 2030 թ. անհրաժեշտաբար պետք է ստեղծի 90 մլն նոր աշխատատեղ ագրարային ոլորտից դուրս, որպեսզի զբաղվածության մակարդակը կայուն մնա: Չինաստանի հետ համեմատությունն այստեղ անխուսափելի է: Այժմ կրճատվող ու ծերացող բնակչությունը դժվարացնում է Պեկինի աշխարհաքաղաքական հավակնությունների իրականացումը, մինչդեռ Չինաստանը ձգտում է գերազանցել ԱՄՆ-ին: Բայց նախորդ տասնամյակներին, երբ բնակչությունը դեռ աճում էր, Չինաստանը կարողացավ բարձրացնել մարդկանց կենսամակարդակը՝ հենվելով, ինչպես եւ Արեւելյան Ասիայի փոքր երկրները, արդյունաբերական արտադրության վրա, որը կողմնորոշվել է դեպի արտահանում:

Հնդկաստանը կամ պետք է կրկնի այդ բանաձեւը, կամ գտնի սեփականը: Հնդկական ենթակառուցվածքները տասնամյակներ առաջ եղածի համեմատությամբ զգալիորեն կատարելագործվել են, բայց, միեւնույն է, հետ են մնում չինականից, եւ այդ հանգամանքը խանգարում է արտասահմանյան ներդրումներին: Միեւնույն ժամանակ 5 հնդկուհիներից միայն մեկն է պաշտոնապես աշխատում, ինչը լուրջ խոչընդոտներ է ստեղծում տնտեսության զարգացման համար: Դա անհրաժեշտ է փոխել, որպեսզի Հնդկաստանը գործնականում կարողանա օգտվել ժողովրդագրական դիվիդենտից: Այս կարծիքին է Պունամ Մաթրեյջը:

Մեկ սերնդի ընթացքում Հնդկաստանի տնտեսությունն աճել է շատ ավելի արագ, քան նրա բնակչությունը: Երկրի ծայրահեղ աղքատության մեջ ապրող բնակչության մասնաբաժինը նվազել է մի քանի անգամ։ Քաղցը հեռավոր անցյալի նշան է: Սակայն ամենազարգացած երկրների չափանիշներով հնդիկներն աղքատ են մնում։ Նրանք ստիպված են դիմակայել կոշտ մրցակցությանը նույնիսկ ցածր վարձատրվող աշխատանք գտնելու հարցում:

«Reuters» գործակալությունը զրուցել է հյուսիսում գտնվող գյուղերից մեկի բնակիչ Սաջիթ Կումարի հետ, ով երջանկություն որոնելու նպատակով մեկնել էր Մումբայ՝     երկրի ֆինանսական մայրաքաղաք: «Մումբայը հարուստների քաղաք է, ով գալիս է այնտեղ, բախտը ժպտում է նրան»,- ասում էր Կումարը: Ներքին միգրացիան պետք է մեծանա, իսկ դա նշանակում է՝ կմեծանա նաեւ մեծ քաղաքների ենթակառուցվածքների եւ սոցիալական ծառայությունների բեռը: 2011 թ. երկրում կար 456 միլիոն ներքին միգրանտ։

Մյուս կողմից՝ խոշոր տնտեսությունների շարքում, ինչպես սպասվում է, Հնդկաստանը բոլորից արագ կաճի: Համաշխարհային բանկի տվյալներով՝ այն կազմում է 6.3 տոկոս: Չինաստանում բնակչության աճի կտրուկ անկումը կապված է այն հանգամանքի հետ, որ պետությունը «մեկ ընտանիք, մեկ երեխա» կուրս է անցկացրել: Հնդկաստանում խնդիրը լուծել են աստիճանական քայլերով։ Եվ ահա Նյու Դելին փորձում է օգտվել Չինաստանի դժվարություններից ու ավելի շատ օտարերկրյա ներդրողների ներգրավել։ Հենց դա էլ տեղի է ունենում։ «Apple»-ը Հնդկաստանում բացել է հեռախոսների առաջին գործարանը։ «Հնդկաստանի ժամանակը եկել է»,- ասել է վարչապետ Նարենդրա Մոդին:

Կիսվել1Tweet1Կիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Քանի դեռ մարդ ունակ է աղոթելու, արտասվելու, ներում հայցելու, նրանից հեռանում են պատժի ժամկետները կամ փոխարինվում բարեգթությամբ

«Վիրավոր նռնենի»

«Վիրավոր նռնենի»

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Առաջնագծում-3

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist