Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

«Քըլըչդարօղլուն Էրդողանի ոտքի տակից հողը տարել է»

Ապրիլի 27, 2023
Միջազգային
«Քըլըչդարօղլուն Էրդողանի ոտքի տակից հողը տարել է»
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
113
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Մայիսի 14-ին Թուրքիայում կայանալիք նախագահական ու խորհրդարանական ընտրություններին ընդառաջ` ապրիլի 19-ին Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր մրցակից՝ ընդդիմադիր «Ազգ» դաշինքի թեկնածու քեմալական Ժողովրդա-հանրապետական կուսակցության (CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն թվիթերյան էջում հրապարակած տեսանյութով պաշտոնապես հայտարարել է իր՝ ալեւի ուղղության հետեւորդ լինելու մասին։ Նա շեշտել է, թե ինքը մահմեդական է՝ հավելելով, որ մարդուն իր ինքնությունն է ձեւավորում, ինչն արժանի է հարգանքի ու պահպանման։ Նա թեեւ իր հավատքին հազվադեպ է անդրադարձել, բայց երբեք չի ժխտել դա։ Ընտրվելու դեպքում, փաստորեն, առաջին ալեւի նախագահը կլինի։ Նախքան թեկնածության առաջադրումը ոչ միայն վերլուծաբանները, այլեւ անգամ նրա կուսակիցներից ոմանք նշում էին, թե դա կարող է պատճառ դառնալ, որ պահպանողականներն ու իսլամականները հրաժարվեն նրա օգտին քվեարկելուց։ Մինչդեռ, այսպիսով, նա կունենա ալեւիների ձայները, որոնք, ըստ ամենայնի, շատ ավելի մեծ թիվ են կազմելու, քան քվեների հավանական կորուստը՝ հաշվի առնելով, որ ընդդիմության դաշինքի 6 կուսակցություններից 5-ը պահպանողական են, մեկն էլ՝ իսլամական։ Մանավանդ որ նեոօսմանական քաղաքականություն որդեգրած Էրդողանի կեցվածքն ալեւիների հանդեպ եղել է արհամարհական ու խտրական։

Անդրադառնալով ալեւիականության ծագման հարցին, ինչը համարվում է իսլամի շիա ուղղության ճյուղերից մեկը, նշենք, որ առկա են տարբեր տեսակետներ։ Նրանք գլխավորապես ապրել են Օսմանյան կայսրության տարածքում եւ վերջինիս կողմից դարեր շարունակ ենթարկվել դաժան հալածանքների: Նրանք հերետիկոս, անաստված, կռապաշտ պիտակներից խուսափելու նպատակով հաճախ թաքցնում էին իրենց կրոնական պատկանելությունը։ Ալեւիները, թերեւս, նման վերաբերմունքի են արժանանում նաեւ իշխող կուսակցության եւ նախագահ Էրդողանի կողմից։

Սելջուկ թուրքերի իշխանության օրոք սուֆի շեյխերը խիստ ազդեցիկ դեր ունեին, որոնք քրիստոնեության հանդեպ թշնամաբար չէին տրամադրված, ինչը նրանց շփումը դյուրին էր դարձնում։ Սուֆի միստիկ գիտնական Հաջի Բեքթաշ Վալին, որ մեծ հարգանք էր վայելում, քարոզում էր իսլամի նոր տարբերակ, որն իսլամի ու քրիստոնեության ավանդույթների, սկզբունքների համադրություն է: Ինչպես նշում են այդ ուղղության փոքրաթիվ ուսումնասիրողներ, հուսահատ քրիստոնյաները՝ հույները, հայերը, ասորիները, որոնց ստիպում էին իսլամ ընդունել, աստիճանաբար տրվում էին բեքթաշյան քարոզներին եւ ընդունում այդ հավատը (A history of Islmic societies, Combridge university press, 1988)։ Ահա թե ինչու ալեւիներին նաեւ բեքթաշականներ են անվանում։ Այլ կերպ ասած՝ Թուրքիայում ալեւիների մի հատված ծագումով հույն, հայ եւ ասորի են, անկախ այն բանից, որ այսօր թուրք, քուրդ կամ զազա են համարվում: Հատկանշական է նաեւ, որ ալեւիականության երեւան գալու վերաբերյալ օսմանյան պատմական աղբյուրները եւս նշում են, թե այն ձեւավորվել է իրանցի սուֆի միստիկ գիտնական Հաջի Բեքթաշ Վալիի ջանքերով։  

13-րդ դարի ընթացքում Փոքր Ասիա ներթափանցեցին թուրքական այլ ցեղեր: Նրանք աստիճանաբար հզորանալով՝ դուրս մղեցին սելջուկ թուրքերին եւ 1299 թ. հիմնադրեցին Օսմանյան կայսրությունը, որը հարատեւեց մինչեւ 1922 թ.։ Օսմանյան թուրքերը, ի տարբերություն սելջուկների, իսլամի սունի ուղղության հանա‎ֆի‎ ճյուղի դավանողներ էին, որոնք ալեւիներին մահմեդական չհամարելով՝ անասելի հալածանքների էին ենթարկում, հարստահարում` տարաբնույթ հարկեր գանձելով: 15-րդ դարի վերջին նրանք ալեւիների առաջնորդներին բանակցություններ վարելու պատրվակով հրավիրում են կայսրության կարեւոր քաղաքներից Հալեպ, այնտեղ օսմանյան գործակալները շրջապատում են նրանց, կապում ձեռքերն ու ոտքերը, ապա քաղաքի հրապարակում մեկ առ մեկ գլխատում, որպեսզի դաս լինի բոլորին:

Թեեւ քեմալական Թուրքիայում, որտեղ կարեւորվում էր թուրքական ինքնությունը, եւ ջանքեր էին գործադրվում «թուրքացնել» այլ ազգերին ու ազգություններին, ալեւիների հանդեպ ճնշումները մասամբ թուլացել էին, բայց եւ այնպես նրանց հանդեպ խտրականության եւ արհամարհանքի քաղաքականությունը շարունակվում էր։ Դա են վկայում 1937-38 թթ. Դերսիմի 65-70 հազար զազա ալեւիների ջարդերը։ Ըստ արեւմտյան ԶԼՄ-ների՝ ալեւիները համեմատաբար լավ վիճակում են հայտնվել անցյալ դարի 90-ականներին՝ Թուրգութ Օզալի եւ Սուլեյման Դեմիրելի իշխանության օրոք:

Ինչ վերաբերում է Թուրքիայում ապրող ալեւիների քանակին, որոնք ազգությամբ արաբ, քուրդ եւ թուրք են, ապա անկողմնակալ եւ գիտական վիճակագրության բացակայությամբ պայմանավորված՝ հստակ տվյալներ չկան: Նրանք դեռեւս 1990 թ. հայտարարել էին, որ 20 միլիոն են, իսկ պաշտոնական Անկարան քաղաքական, շահադիտական նկատառումներով նրանց թիվը կրճատում եւ 1-ից մինչեւ 2-3 միլիոն է համարում: Մինչդեռ որոշ դիտորդների կարծիքով՝ ալեւիների թիվը Թուրքիայում ավելի քան 15 միլիոն է։ Նշենք նաեւ, որ կան այլ տվյալներ, որոնց համաձայն՝ Թուրքիայի բնակչության 25-40 տոկոսն ալեւիներ են, ընդ որում՝ դրանց 40 տոկոսը քրդերն ու զազաներն են։

Թեեւ Էրդողանն ընտրական քարոզարշավների ընթացքում երբեմն ալեւիների հետ հանդիպումներ է ունեցել, խիստ կարեւորել երկրի տարբեր կրոնական համոզմունքներով ողջ բնակչության եղբայրությունն ու հավասարությունը, շեշտել, որ որեւէ մեկն ի զորու չէ վնասել նրանց միասնականությանն ու համերաշխությանը, սակայն նրա որդեգրած քաղաքականությունն ալեւիների հանդեպ ընդգծված խտրականությունն է: Ուստի համայնքից ընտրված պատգամավորները, պաշտոնյաներն ու կրոնական առաջնորդները հաճախ հրաժարվել են մասնակցել նման հանդիպումներին։ Միաժամանակ չեն ողջունել հնչեցված կոչերը՝ շեշտելով, որ դա պետք է ապացուցել գործով, իսկ Էրդողանն ու նրա կուսակիցները ալեւի բառը հաճախ կիրառում են իբրեւ հայհոյանք եւ նրանց ստորացնելու նպատակով՝ դասում հայերի, եզդիների ու զրադաշտականների շարքերին: Ավելին՝ Էրդողանը «ջամավիների»՝ ալեւիների աղոթարանների մասին խոսում է որպես մշակույթի կենտրոնների՝ շեշտելով, թե աղոթելու վայրը մզկիթն է, ինչը նշանակում է, որ նրանց մահմեդական չի համարում: Որոշ մեկնաբաններ անգամ Բաշար Ասադի վարչակարգի հանդեպ Էրդողանի կառավարության դիրքորոշումը պայմանավորում են նրա ալեւի լինելու հանգամանքով։ Հավելենք նաեւ, որ Թուրքիայում գործող ավելի քան 900 «ջամավիներ» համարվում են ապօրինի շինություններ, քանի որ կառավարությունը ոչ միայն մզկիթների օրինակով ֆինանսներ չի տրամադրում, այլեւ շինթույլտվություն չի տալիս։ Եղել են դեպքեր, երբ նա ծաղրել է այդ աղոթարանները, դրանք տգեղ ու նայելու արժանի չի համարել։ Նման պայմաններում ավելի քան ակնհայտ է, որ ալեւիները քվեարկելու են հօգուտ Քըլըչդարօղլուի։

Այլ կերպ ասած՝ «Էրդողանի կայսրությունը» եւ «Սուլթանի աշունը, կամ մտորումներ Թուրքիայի քաղաքական ապագայի մասին» գրքերի հեղինակ, «Վաշինգտոն» հետազոտությունների կենտրոնի թուրքական ուսումնասիրությունների նախագծի տնօրեն Սուներ Չագափթայը միանգամայն իրավացի է։ Նա, արձագանքելով Քըլըչդարօղլուի հայտարարությանը, իր թվիթերյան էջում շեշտել է, որ վերջինս, այդպիսով, «Էրդողանին ծանր վիճակի մեջ է դրել՝ հողը տանելով նրա ոտքի տակից»։

Թեգեր: ընտրություններԹուրքիա
ԿիսվելTweetԿիսվել
Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյանն իրանագետ է: 1980-91 թթ. դասավանդել է Երեւանի պետական համալսարանում։ Իրանի եւ Միջին Արեւելքի քաղաքական հարցերի ուսումնասիրությամբ զբաղվում է 1991 թվականից` աշխատելով Հումանիտար տեխնոլոգիանների կենտրոնի Հայաստան-Միջին Արեւելք վերլուծական բաժնում: 1994-98 թթ. աշխատել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում։ Lրագրությամբ զբաղվել է հիշյա կենտրոնների եւ ԶԼՄ-ների հետ համագործակցության շրջանակներում։ Նրա հոդվածներն առաջին անգամ լույս են տեսել «Ազգ» օրաթերթում, որին հետագայում թղթակցել է որպես Իրանի եւ Միջին Արեւելքի հարցերի վերլուծաբան։ Այնուհետեւ աշխատել է «Լրագիր» օրաթերթում՝ հիմնադիր կազմում, թղթակցել է նաեւ «ժամանակ», «Նորաթերթ», «Ազատ Արցախ», իսկ 2003-ից առ այսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթերում։ Միաժամանակ խմբագրել է «Փարսիան» երկլեզու պարբերականը: Հիշյալ թեմաներով ունի հրատարակված աշխատություններ։ Նա միաժամանակ զբաղվում է գեղարվեստական ստեղծագործությունների թարգմանությամբ՝ պարսկերենից հայերեն եւ հակառակը, լույս է ընծայել 11 գիրք։

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Էրեբունու պատանի երկրապահները

Էրեբունու պատանի երկրապահները

Արդարությունը պետք է ակնկալե՞լ, թե՞ պետք է հասնել արդարության

Արդարությունը պետք է ակնկալե՞լ, թե՞ պետք է հասնել արդարության

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist