Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Շատ բան կվճռեն մանրուքները

Հավանական է, որ Էրդողանն ու Քըլըչդարօղլուն անցնեն երկրորդ փուլ

Ապրիլի 28, 2023
Միջազգային
Շատ բան կվճռեն մանրուքները
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
126
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապիլի 26-ին չեղարկել է հրապարակային բոլոր միջոցառումները, որովհետեւ «բժիշկների խորհրդով» որոշել է մի քանի օր անցկացնել տանը: Նախօրեին ուղիղ եթերում նրա ինքնազգացողությունը վատացել էր: Հիվանդությունն ի հայտ եկավ ոչ հարմար պահի. Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրություններին ընդամենը երկու շաբաթ է մնացել, իսկ վերջին հարցումները ցույց են տալիս, որ Էրդողանի գլխավոր մրցակիցը՝ ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն, 7 տոկոսով գերազանցում է նրան:

«Ես շնորհակալություն եմ հայտնում բոլորին, ովքեր այս թեթեւ հիվանդությունից հետո առողջություն են մաղթել ինձ: Բժիշկների խորհրդով այսօր ես կհանգստանամ տանը»,- հայտարարել է Էրդողանը ուղիղ եթերում տեղի ունեցածի հաջորդ օրը:

Թուրքիայի գործող նախագահը հարցազրույց էր տալիս «Ulke TV»-ին, երբ հանկարծ վատ զգաց իրեն: Տեսախցիկն օպերատորը շրջեց դեպի լրագրողը, որի դեմքի արտահայտությունն անմիջապես փոխվեց: Էրդողանը դադարեցրեց հարցազրույցը «Օ, Աստված իմ» բառերով եւ ընդմիջում խնդրեց գովազդի համար: Մի քանի րոպեից նա վերադարձավ՝ ներողություն խնդրելով հեռուստադիտողներից: Նա նաեւ խոստովանել է, որ հիվանդացել է որովայնային գրիպով: «Մենք շատ ենք աշխատում: Ես լավ մրսել եմ: Մտածում էինք, որ եթե չեղարկեմ ծրագիրը, ինձ սխալ կհասկանան: Հեռուստադիտողներից ըմբռնում եմ խնդրում»,- ասել է Թուրքիայի ղեկավարը:

Ուղիղ եթերում Էրդողանի ինքնազգացողության վատթարացումից հետո տարբեր վարկածներ են շրջանառվում տեղի ունեցածի վերաբերյալ: Թուրքիայի նախագահի վարչակազմն արդեն հերքել է լուրերը, որ նա կաթված է տարել: Սակայն հայտնի է դարձել, որ Էրդողանն արդեն չեղարկել է ապրիլի 27-28-ին պլանավորված չորս հարցազրույց թուրքական հեռուստաընկերությունների հետ: Այս մասին գրել է «BirGun» թերթը: Ընդհանրապես՝ հետաձգվել են Էրդողանի մասնակցությամբ բոլոր միջոցառումները մինչեւ մայիսի 3-ը:

Էրդողանի առողջական վիճակի մասին հակասական տեղեկություններ են տարածվում: «Bloomberg»-ի աղբյուրները կասկածում են, որ Թուրքիայի ղեկավարը սրտամկանի ինֆարկտ է տարել: Այդ լուրը հերքել է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակազմի ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը։

«Սոցցանցերում տարածված այն տեղեկությունները, թե նախագահ Էրդողանը, իբր, սրտի կաթված է ստացել եւ հոսպիտալացվել է, իրականությանը չեն համապատասխանում»,- ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ։

Իր հերթին՝ Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտարարել է, որ երկրի նախագահի առողջական վիճակը լավ է, նա միայն թեթեւ մրսածություն ունի։

Որոշ ժամանակ անց Էրդողանի վիճակի մասին բացատրությամբ հանդես է եկել նաեւ նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը: Նա հանգստացրել է հանրությանը՝ շեշտելով, որ Էրդողանի առողջական վիճակը գերազանց է:

Թուրքիայի քաղաքական աշխարհի ներկայացուցիչներից առաջինը միջադեպին անդրադարձել է Քեմալ Քըլըչդարօղլուն՝ Էրդողանին մաղթելով շուտափույթ ապաքինում: Այնուհետեւ գործող նախագահին աջակցության խոսքեր է հղել ընդդիմադիր «Լավ» կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեները:

Թուրքիայում շարունակվում է նախընտրական արշավը: Ընտրությունները կկայանան մայիսի 14-ին: Հարցումները կամ մատնացույց են անում Քեմալ Քըլըչդարօղլուի առավելությունը, կամ լավագույն դեպքում հավասարություն ցուցադրում նրա ու Էրդողանի միջեւ: Այսպես՝ ORC-ի հարցման համաձայն՝ Էրդողանն իր հակառակորդին զիջում է արդեն 7 տոկոսով: Քըլըչդարօղլուին մեկ տոկոս է մնում՝ 50 տոկոսի շեմը հաղթահարելու եւ առաջին տուրում հաղթելու համար: Էրդողանի օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 42 տոկոսը: Երբ նախընտրական քարոզարշավը նոր էր սկսվել, եւ Քըլըչդարօղլուն հայտարարել էր իր թեկնածության առաջադրման մասին, թվում էր, թե դա կուժեղացնի հաղթանակի հասնելու Էրդողանի հնարավորությունները: Բանն այն է, որ 74-ամյա Քեմալ Քըլըչդարօղլուն, ով գլխավորում է երկրի ամենահին՝ Ժողովրդահանրապետական կուսակցությունը, որը ժամանակին հիմնադրել է Թուրքիայի առաջին նախագահ Աթաթյուրքը, Էրդողանի վաղուցվա քաղաքական հակառակորդն է, որին մշտապես զիջել է: Նա աստիճանաբար կորցրել էր հանրաճանաչությունը, քաղաքական կշիռը: Եվ ոչ ոք չէր սպասում, որ կկարողանա արժանի մրցակցություն ապահովել: Ընդհակառակը՝ կարծիք կար, որ Քըլըչդարօղլուն Էրդողանի համար հարմար մրցակից է:

Ընդդիմությունից ընտրություններում առավել հավանական հակառակորդը համարվում էր Անկարայի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն։ Բայց նրա դեմ քրեական գործ է հարուցվել պաշտոնյաներին վիրավորելու համար, որն ավարտվել է քաղաքական գործչի նկատմամբ մեղադրական դատավճռով եւ նրա քաղաքական գործունեության արգելմամբ։ Արդյունքում ընդդիմությունն ստիպված էր համախմբվել Քըլըչդարօղլուի շուրջ: Լիարժեք համախմբում, սակայն, տեղի չունեցավ, եւ այդ ֆոնին ընդդիմության հաղթելու հնարավորությունները նկատելիորեն ցածր էին գնահատվում: Սակայն փետրվարին արձանագրված երկրաշարժը, որն ավելի քան 50 հազար հոգու կյանք խլեց Թուրքիայում, ուժեղացրեց քննադատությունների ալիքը իշխանությունների հասցեին: Վերջիններս մեղադրվում են շինարարության ոլորտում կոռուպցիայի եւ 1999 թ. ավերիչ երկրաշարժից հետո ներդրված անվտանգության չափորոշիչները չպահպանելու մեջ: Քըլըչդարօղլուն Էրդողանին մեղադրեց միլիարդների փոշիացման մեջ՝ հայտարարելով, որ այսպես կոչված «երկրաշարժի» հարկից ստացված փողերը, որոնք պետք է ծախսվեին տարերային աղետների կանխման եւ արտակարգ իրավիճակների նախարարության համակարգի զարգացման համար, պարզապես յուրացվել են գործող իշխանությունների կողմից:

Էրդողանի համար ցավագին էր հատկապես այն, որ երկրաշարժը գրանցվեց այն շրջաններում, որտեղ նրան աջակցությունն ավանդաբար բարձր էր: Այդ երկրաշարժի պատճառով նրա նկատմամբ վստահությունը խախտվեց: Տարերային աղետի հետեւանքների սոսկալիության քննարկումները լրջորեն խաթարեցին Էրդողանի դիրքերը: Դրանց գումարվեցին նաեւ Թուրքիայի մյուս խնդիրները՝ լիրայի կուրսի անկումը, որը հանգեցրեց գների համատարած բարձրացման:

Հիմա իրավիճակն այնպիսին է, որ Էրդողանը նույնիսկ կարող է չհայտնվել երկրորդ տուրում: Եթե նրա հակառակորդը 50 տոկոսից ավելի ձայներ ստանա, միանգամից հաղթող կհռչակվի: Բայց, ըստ փորձագետների, դա քիչ հավանական է թվում: Առավել հավանականն այն է, որ Էրդողանն ու Քըլըչդարօղլուն կանցնեն երկրորդ փուլ, որտեղ էլ նրանց առերես պայքարում կորոշվի ամեն ինչ: Իսկ ընտրողների վստահությունը վերադարձնելու համար Էրդողանն ընդամենը երկու շաբաթից մի փոքր ավելի ժամանակ ունի:

Իհարկե, շատ դժվար է կանխատեսել ինչ-որ մեկի հաղթանակը: Թեկնածուները գրեթե հավասար հնարավորություններ ունեն, եւ շատ բան կարող են վճռել մանրուքները: Ասում են՝ Էրդողանը ժամանակին ինքնազգացողության վատացման եւս մեկ «փայլուն» օրինակ է ունեցել… Գուցե ամեն ինչ այնքա՞ն էլ պարզ չէ…

Թեգեր: ընտրություններԹուրքիաՌեջեփ Թայիփ Էրդողան
ԿիսվելTweetԿիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
…Երբ ադրբեջանցիները լեղապատառ փախչելիս են եղել

…Երբ ադրբեջանցիները լեղապատառ փախչելիս են եղել

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Եւ մեծ քաղաքը երեք կտոր եղաւ, եւ ազգերի քաղաքները վայր ընկան. եւ մեծ Բաբիլոնը յիշուեցաւ Աստուծոյ առաջին»

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist