Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Թուրքիայի ընտրությունները եւ «կոմպրոմատների» պատերազմը

Ամենամեծ մարտահրավերը կարող է լինել ընտրատեղամասերի փակման գիշերը

Մայիսի 5, 2023
Միջազգային
Թուրքիայի ընտրությունները եւ «կոմպրոմատների» պատերազմը
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
81
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Թուրքական ընդդիմությունն ահազանգ է հնչեցրել, որ մինչեւ ընտրություններն ընկած տասնօրյա ժամանակահատվածում իշխող քաղաքական էլիտան մտադիր է կուտակել «բացահայտող ապացույցներ» կամ, այլ կերպ ասած, կոմպրոմատներ՝ միտված Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի վարկանիշի նվազեցմանը: Վերջինս նախագահական ընտրություններում գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հիմնական մրցակիցն է: Ինչպես պնդում են իշխանությունների ընդդիմադիրները, այդ արշավի շրջանակներում Էրդողանի գլխավորած թեւը կարող է օգտագործել աուդիո եւ վիդեո կեղծիքների տեխնոլոգիան: Տեղի լրագրողները հաստատում են այդ անհանգստությունը, սակայն միեւնույն ժամանակ ենթադրում են, որ սպառնալիքը կարող է ավելի զանգվածային լինել:

Ընդդիմության միասնական թեկնածուին պլանավորված իմիջային հարված հասցնելու նախագահական շրջապատի ծրագրերի մասին վերջին հայտարարություններից մեկն արել է Ժողովրդահանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Օզգուր Օզելը։ «Հաբերթյուրք» հեռուստաալիքի եթերում քաղաքական գործիչը հայտարարել է տվյալների ի հայտ գալու մասին, ըստ որոնց` հիմա աշխատանքներ են ընթանում ֆեյքային աուդիո ձայնագրություններ ստեղծելու եւ այդ կեղծ ձայնագրություններն ինտերնետի ստվերային հատվածի միջոցով տարածելու ուղղությամբ։ Պատահականություն է, թե ոչ, բայց մեկ ժամ տեւողությամբ զրույցի հրավիրված Օզելն ընդամենը մոտ 30 րոպե խոսելու հնարավորություն է ստացել։ Այնուհետեւ «Հաբերթյուրքն» ընդհատել է հեռարձակումը եւ ցուցադրել կադրեր հերթական նախընտրական միջոցառումից, որին մասնակցել է Էրդողանը։

Մեծ հաշվով՝ Օզելը փորձել է հստակություն մտցնել իր ղեկավարի թվիթերյան գրառման հարցում, ով նախորդ օրը նույն մեղադրանքն էր հնչեցրել աուդիո ձայնագրություններ կեղծելու մասին, բայց շատ կոնկրետ հասցեագրմամբ։ Այսպես՝ Քըլըչդարօղլուն քննադատել է նախագահի աշխատակազմի կապի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունին եւ նրա որոշ աշխատակիցների։ «Թույլ տվեք ձեզ վերջին նախազգուշացումն անել,- իր միկրոբլոգում անկեղծորեն գրել է ընդդիմության միասնական թեկնածուն։- Համացանցի ստվերային հատվածի աշխարհը, որի հետ դուք փորձում եք գործարք կնքել, ձեզ կտանի դեպի արտասահմանյան հետախուզություն»: Քըլըչդարօղլուն անուղղակիորեն հասկացրել է, որ Էրդողանի շրջապատը ցանկանում է առաջիկա սկանդալում գործարկել բրիտանական «Cambridge Analytica» ընկերությանը։

«Cambridge Analytica»-ն հայտնի է դարձել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ում մեղադրանքներ են հնչել նրա հասցեին՝ կապված ընտրություններում նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ խաղալու փորձի հետ՝ սոցցանցերի օգտատերերին անհատականացված քաղաքական քարոզչության ցուցադրմամբ:

Ալթունը, իր հերթին, Քըլըչդարօղլուին պատասխանել է կոշտ հայտարարությամբ՝ վստահություն հայտնելով, որ արեւմտամետ կողմնորոշման այդպիսի կերպարը, ինչպիսին Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավարն է, իրավունք չունի «դիմել բամբասանքի եւ զրպարտության քաղաքականությանը»: Միեւնույն ժամանակ Էրդողանի հաղորդակցության վարչության ղեկավարը ջանքեր է գործադրել՝ հակադիր ճամբարի վախերը, ըստ երեւույթին, բորբոքելու համար։ «Քըլըչդարօղլուի կենտրոնացումը մեր հաստատության վրա նախընտրական քարոզարշավի սկզբից մինչեւ վերջ վկայում է, որ նրան շրջապատող «պրոֆեսիոնալները» չունեն ռազմավարություն եւ չեն կարող զբաղվել քաղաքականությամբ,- վստահություն է հայտնել Ալթունը։- Մենք շատ լավ գիտենք, թե ինչու եք դուք անում այս հայտարարությունը եւ կոնկրետ ինչն եք փորձում կանխել»:

Տեղի լրագրողների կարծիքով՝ սա կարծես մոտ օրերս Քըլըչդարօղլուին վարկաբեկելու հզոր արշավի սկիզբ է, ով, ըստ վերջին հարցումների, աստիճանաբար մեծացնում է նախագահական ընտրությունների առաջին փուլում հաղթելու իր հնարավորությունները։ Թուրք հայտնի սյունակագիր Մուրատ Էթքինը, հենվելով իր աղբյուրների վրա, պատմել է, որ Ժողովրդահանրապետական կուսակցության ներկայացուցիչները տեղեկություններ են ստացել ընդդիմության վրա տասնօրյա հարձակման նախապատրաստության մասին։ Այն, ըստ լրագրողի, կարող է ներառել շինծու աուդիո ձայնագրությունների հրապարակում, որոնք, իբր, պետք է իմիջային վնաս հասցնեն թեկնածուին, ինչպես նաեւ ընդդիմության հիմնական ռեսուրսների վիրտուալ կոտրումը։ Էթքինը կարծում է նաեւ, որ գործին կարող են միանալ «Cambridge Analytica»-ի մասնագետները, անգամ՝ արտասահմանյան հաքերները։

Որոշ փորձագետներ փորձում են տարածել այն գաղափարը, որ քաղաքական էսկալացիայի ներկա փուլը, մեծ հաշվով, համապատասխանում է իմիջային այն հարձակումների ոգուն, որոնք ընդդիմությունը պարբերաբար ձեռնարկում էր ընտրական ցիկլի պաշտոնական մեկնարկից առաջ։ 2022 թ. մայիսին Քըլըչդարօղլուն տեսաուղերձ է ձայնագրել, որում մեղադրել է Էրդողանին եւ նրա շրջապատին համընդհանուր ընտրություններում ձախողման դեպքում Թուրքիայից հնարավոր փախուստի պլան մշակելու մեջ։ Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահն այդ ժամանակ փաստաթղթեր էր ներկայացրել՝ հանրությանը տեղեկացնելով, որ եւ գործող նախագահը, եւ նրա մերձավորներն արտասահման են «էվակուացնում» իրենց ֆինանսական ակտիվները «ճիշտ» մարդկանց կողմից ղեկավարվող անուղղակի ֆոնդային կառույցների միջոցով եւ փորձում են թույլտվություն ստանալ՝ ԱՄՆ-ում մնալու եւ աշխատելու համար։ Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավարի կողմից այսպիսի մեղադրանքները, ըստ այդ փորձագետների, կոմպրոմատների հնարավոր պատերազմի միանգամայն հասկանալի հետագիծ են թողնում՝ կանխատեսելով, որ նախագահական շրջապատն ակտիվորեն կներգրավվի այդ պատերազմում:

Մուրատ Էթքինն իր հրապարակման մեջ շեշտում է, որ նույնիսկ Քըլըչդարօղլուին վարկաբեկելու փորձերը չէ, որ հղի են վտանգով։ Լրագրողը վստահ է, որ պետությանը ծառայող հաքերները կարող են իրենց մասին բարձրաձայնել քվեաթերթիկները հաշվելու գիշերը, ուստի կոչ է անում լրջորեն վերաբերվել Ժողովրդահանրապետական կուսակցության որոշ անդամների հայտարարություններին, որոնք զգուշացրել են Թուրքիայի ՆԳՆ-ի ենթադրյալ մտադրության մասին՝ «ստեղծելու ընտրությունների դիտարկման զուգահեռ համակարգ: «Այժմ քաղաքացիական պարտք է դառնում զգոն լինել, պայքարել ընտրակեղծիքների դեմ եւ պաշտպանել մեր ձայները»,- ասել է Էթքինը։ Նա ավելացրել է, որ ընդդիմության համար, հնարավոր է, ամենամեծ մարտահրավերը կարող է լինել ընտրատեղամասերի փակման գիշերը։

ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Մի տխրահռչակ նամակի հետքերով

Մի տխրահռչակ նամակի հետքերով

Հրաշալի կենսապատում

Հրաշալի կենսապատում

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Տասնյակ կյանքեր փրկելուց հետո…

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Առաջնագծում-3

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist