Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Հուլիսի 5, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Արեւմուտքը կտրականապես դեմ է Էրդողանին

Ընտրությունները կարող են ազդել Թուրքիայի ռազմավարական հետագծի վրա

Մայիսի 9, 2023
Միջազգային
Արեւմուտքը կտրականապես դեմ է Էրդողանին
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
125
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայում մայիսի 14-ին տեղի կունենան հերթական խորհրդարանական ու նախագահական ընտրությունները: Երկրի ղեկավարի պաշտոնին հավակնող երկու հիմնական թեկնածուներն են գործող նախագահ, «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» ներկայացուցիչ, Ժողովրդահանրապետական կուսակցության» նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն: Այդ ընտրությունները կարող են ամենալուրջ կերպով ազդել այն ռազմավարական հետագծի վրա, որով շարժվում է Անկարան:

Էրդողանը Թուրքիայի նախագահի պաշտոնն զբաղեցնում է 2014-ից, սակայն մինչ այդ ավելի քան 10 տարի վարչապետն էր, որ այդ ժամանակ համարվում էր երկրի առաջին դեմքը: Հենց նա Թուրքիան խորհրդարանականից վերածեց նախագահական պետության: Սակայն այժմ հարցումների մեծամասնությունը ցույց է տալիս, որ Էրդողանը եւ Քըլըչդարօղլուն գործնականում հավասար ձայներ ունեն, եւ միանգամայն հավանական է, որ պայքարը նախագահի պաշտոնի համար կավարտվի երկրորդ փուլում: Նշված երկու հիմնական թեկնածուները տարբեր հայացքներ ունեն Թուրքիայի հետագա զարգացման, նրա արտաքին քաղաքականության հարցում:

Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալը, ով իրեն անվանեց Աթաթյուրք, սկզբում շեշտը դրեց կայսերական ժառանգությունից հեռանալու վրա: «Թուրք» բառն սկսեց օգտագործվել նրա օրոք, իսկ մինչ այդ նրանք իրենց օսմաններ էին անվանում: Ընդ որում՝ ավելի կարեւորում էին մահմեդականության, քան թրքության կամ օսմանցի լինելու հանգամանքը. որոշիչ բնույթ ուներ կրոնը: Աթաթյուրքը նախաձեռնեց եվրոպական տիպի ազգային աշխարհիկ պետության շինարարություն՝ բազմիցս հայտարարելով, որ իրենց նպատակը եվրոպական երկիր դառնալն է: 1952 թ. Թուրքիան ընդգրկվեց ՆԱՏՕ-ի կազմում, 1999 թ. ԵՄ-ի անդամության թեկնածուի կարգավիճակ ստացավ: Այդ ժամանակ եվրաինտեգրման անհրաժեշտությունը կոնսենսուս էր թուրքական քաղաքական դաշտի բոլոր հիմնական ուժերի համար:

Թուրքական աշխարհիկ ազգայնականությունը, որն ստացել է «քեմալականություն» անվանումը՝ ի պատիվ իր հիմնադրի, որոշակի պահի կորցրեց գաղափարական գերակայությունը թուրքական քաղաքական ասպարեզում, որտեղ, քեմալականներից բացի, առավել ակտիվ էին գործում իսլամականներն ու պանթյուրքականները: Միեւնույն ժամանակ բանակն ավանդաբար եղել է քեմալականության հենարանը եւ նրա երաշխիքը, որ երկիրը չսահի դեպի քաղաքական քաոս: Բանակը յուրաքանչյուր պահի կարող էր պաշտոնանկ անել կառավարությանը եւ գործադիր մարմնի նոր կազմ ձեւավորել:

Իր հերթին, ճգնաժամի տարիներին թուրքական տնտեսության վերելքը, այնուհետեւ ԽՍՀՄ-ի փլուզումը հանգեցրին Անկարայի կայսերական հավակնությունների վերաձեւակերպման: Թուրքիան շեշտը դնում էր իր ազդեցության ուժեղացման վրա ոչ միայն այն տարածքներում, որոնք նախկինում նվաճվել ու Օսմանյան կայսրության մաս էին կազմել, այլ նաեւ շրջաններում, որոնց բնակչությունը գերազանցաբար թյուրքական լեզվախմբին պատկանող ժողովուրդներ են։ Այս քաղաքականությունը, որը ժամանակին կոչվում էր նեոօսմանիզմ, իր ամենավառ արտահայտությունը ստացավ հենց Ռեջեփ Էրդողանի պաշտոնավարման տարիներին: Թուրքիան փորձում է ցուցադրել, որ միանգամայն անկախ է գործում, համարձակ առարկում է Վաշինգտոնին իր համար սկզբունքային հարցերում, ակտիվորեն զարգացնում է տնտեսական հարաբերությունները Ռուսաստանի հետ եւ հրաժարվում է որեւէ պատժամիջոց կիրառել նրա դեմ։ Միեւնույն ժամանակ համակողմանի ռազմական աջակցություն է ցուցաբերում Ուկրաինային, հրկիզում է Հարավային Կովկասը եւ ավելի ու ավելի հստակ մատնանշում իր ներկայությունը ոչ միայն Ռուսաստանի ավանդական ազդեցության գոտում, այլեւ ուղղակիորեն ռուսական որոշ տարածաշրջաններում։ Ակնհայտ է, որ Մոսկվայի համար Անկարան եւ առանցքային տնտեսական գործընկեր է, եւ վտանգավոր մրցակից, որը կայսերական նախագիծ ունի եւ հավակնություններ է ներկայացնում հետխորհրդային շատ երկրների:

Այսօր էլ Թուրքիայում իշխանության են հավակնում նեոօսմանական Էրդողանն ու քեմալական Քըլըչդարօղլուն: Ըստ սոցիոլոգիական հարցումների մեծ մասի՝ գործող նախագահն առաջին փուլում չի հաղթի: Այս մասին հայտարարել է «Թուրքիայի օրակարգը» տելեգրամյան ալիքի հեղինակ Յաշար Նիյազբաեւը: Ukraina.ru-ին տված հարցազրույցում նա նշել է, որ ընտրությունները մեկ փուլով չեն ավարտվի: Խոսելով այն մասին, թե արդյոք Արեւմուտքը նախապատվությունը տալի՞ս է Քըլըչդարօղլուին, նա նշել է, որ կա երկու կարծիք: «Առաջինի համաձայն՝ Արեւմուտքն իսկապես չի ուզում, որ Էրդողանը վերընտրվի: Մյուս կարծիքն այն է, որ նա բավարարում է Արեւմուտքին իր կանխատեսելիությամբ: Սակայն դա միայն կարծիք է: Ակնհայտ է, որ Արեւմուտքը կտրականապես դեմ է Էրդողանին եւ ցանկանում է, որ Թուրքիան նոր առաջնորդ ունենա»,- շեշտել է փորձագետը:

Գիտական համագործակցության զարգացման միջազգային ինստիտուտի տնօրեն, թուրք քաղաքական գործիչ Արիֆ Ասալիօղլուն, իր հերթին, հիշեցրել է, որ Թուրքիայի գործող նախագահը վերջին շրջանում լրջորեն հեռացել է ԱՄՆ-ից ու ԵՄ-ից:

Քաղաքական տարբեր շրջանակների հետաքրքրում է այն հարցը, թե Քըլըչդարօղլուի հնարավոր ընտրությունն ինչպես կանդրադառնա ռուս-թուրքական հարաբերությունների վրա: Յաշար Նիյազբաեւը նշել է, որ ընդդիմության թեկնածուն ներկա պահին ցանկանում է հարթել անհանգստությունները: Մասնավորապես՝ նա Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում կազմակերպված կլոր սեղանի առիթով հղած ուղերձում նշել է, որ հարաբերություններն ավելի կլավանան:

«Հասկանալի է, որ իրատեսությունը Թուրքիային չի թույլատրի այլ կերպ գործել, քան հիմա: Այժմ Անկարան Մոսկվայի հետ համագործակցում է այն պատճառով, որ ցանկանում է հանդես գալ որպես համաշխարհային տերություն՝ միջնորդի կարգավիճակ ունենալով Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ: Բացի այդ, դա գումարներ կբերի: Կարծիք կա, որ Քըլըչդարօղլուն չի ցանկանա կորցնել այդ հնարավորությունը: Տուրիզմը, «Ակկույու» ատոմակայանը, «Թուրքական հոսքը», գազային հանգույցի ստեղծման առաջարկը վերաբերում են նաեւ Քըլըչդարօղլուին: Քիչ հավանական է, որ Թուրքիան կցանկանա հրաժարվել այդ ամենից»,- կարծում է փորձագետը՝ ավելացնելով, որ, չնայած դրան, Էրդողանը Ռուսաստանի համար ավելի հասկանալի է, միեւնույն ժամանակ, անկախ գոյություն ունեցող կարծիքներից, անհայտ է, թե ինչպես կվարվի Քըլըչդարօղլուն: Առավել եւս, որ վերջինիս մտերիմներից մեկը նախկին վարչապետ Ահմետ Դավութօղլուն է, որը լուրջ դեր է խաղացել 2015 թ. ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացման մեջ. նոյեմբերին Սիրիայում կործանիչը խփեց ռուսական ռազմական ինքնաթիռը, եւ Դավութօղլուն հայտարարեց, որ ինքն է այդ հրամանը տվել:

«Անկասկած, որոշ մտահոգություններ կան: Օրինակ՝ Քըլըչդարօղլուն կարող է զիջել Արեւմուտքի ճնշմանը: Ռուսաստանում ոչ ոք չի ուզում ռիսկի դիմել, քանի որ հասկանալի գործընկեր ունեն Թուրքիայում»,- ընդգծել է Յաշար Նիյազբաեւը:

Իր հերթին՝ Արիֆ Ասալիօղլուն կարծում է, որ ռուս-թուրքական հարաբերությունների տեսանկյունից տարբերություն չկա, թե ով կհաղթի ընտրություններում: «Այժմ թուրքական քաղաքական բոլոր էլիտաները, փորձագետները, գիտնականները եւ լրագրողները հասկանում են, որ Ռուսաստանի հետ հարաբերություններն անհրաժեշտ են: Վերջին 20 տարում Թուրքիայի համար շատ կարեւոր նախագծեր են գործարկվել՝ ատոմային էլեկտրակայանը, «Թուրքական հոսքը», գազային հանգույցը եւ այլն: Անկարան չի կարող կորցնել այդ նախագծերը: Ընդդիմությունը նույնպես հասկանում է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները շատ կարեւոր են: Ուստի ով էլ հաղթի, կշարունակի այդ հարաբերությունները»,- ասել է թուրք քաղաքական գործիչը:

ԿիսվելTweetԿիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Սուրբ Կարապետ սրբատունը

Սուրբ Կարապետ սրբատունը

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Այնուհետեւ կարծես թե կատարվում է անսպասելին

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    303 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    16 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

    18 Կիսվել են
    Կիսվել 7 Tweet 5
  • Հայաստանի ազգային հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Գերմանիային

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist