Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Կապիտալիզմը վանդակի մե՞ջ է

Այն չի ավարտվում, բայց որոշակիորեն փոխվում է

Մայիսի 11, 2023
Միջազգային
Կապիտալիզմը վանդակի մե՞ջ է
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
233
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Բուլղարիայում սկսել են հետաքրքրվել կապիտալիզմի ապագայով: «Գլասովեի» խմբագրությունը հատված է հրապարակել փորձագետների զրույցից, ովքեր հարց են հնչեցնում, թե արդյոք մո՞տ է հասարակարգի վերջը: Նրանցից մեկը կարծում է, որ կապիտալիզմը չի ավարտվում, բայց փոխվում է, իսկ մյուսը նշել է, որ «կապիտալիզմը դրվել է վանդակի մեջ»:

Կինչո ՍՏՈՅՉԵՎ.- Այսօր մենք Ռադոսլավ Իլիեւի, Տոնչո Կրաեւսկու եւ Անդրեյ Ռայչեւի հետ կքննարկենք բավական զգայուն թեմաներ՝ արդյոք կապիտալիզմի վերջը մո՞տ է, մեզ զրկո՞ւմ են սեփականությունից, ի՞նչ քամիներ են փչում Արեւմուտքից:

Դասական կապիտալիզմը հենվում է երկու սկզբունքի վրա՝ սեփականության անձեռնմխելիության ու եկամտի ավելացման ձգտման: Ես չեմ կարծում, որ մենք հրաժեշտ ենք տալիս կապիտալիզմին, պարզապես այն փոխվում է եւ, ամենայն հավանականությամբ, վերադառնում է իր նախկին փուլին՝ պետական կապիտալիզմին: Հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչ կլինի, երբ պետությունը միջամտի ֆինանսական կապիտալիզմին: Ինչ վերաբերում է սեփականությանը, ինձ թվում է, որ յուրաքանչյուր հաջորդ ճգնաժամ մեզ կվերադարձնի այդ հարցի արմատներից մեկին, կոնկրետ՝ նրան, որ սեփականությունը սոցիալական հարաբերությունների արտացոլումն է: Իսկ երբ խոսում ենք Արեւմուտքից փչող քամիների մասին, ապա, թերեւս, ամենակարեւորն այն է, որ փորձենք սահմանել այն, ինչը մենք այժմ անվանում ենք «Արեւմուտք»:

Ռադոսլավ ԻԼԻԵՎ.- Կապիտալիզմը չի ավարտվում, բայց որոշակիորեն փոխվում է: Հարցն այն է՝ արդյոք վերադառնո՞ւմ է իր նախկին ձեւին, թե՞ զարգանում է եւ տեղափոխվում մեկ այլ փուլ, որտեղ արդեն լիարժեք կապիտալիզմ չի լինի: Ազատ շուկան կապիտալիզմի գոյության պայմաններից մեկն է: Եթե մենք սկսենք խոսել պետական կապիտալիզմի կամ բաժնետերերի կապիտալիզմի մասին, ինչպես այն անվանում է Համաշխարհային տնտեսական ֆորումի ղեկավար Կլաուս Շվաբը, ազատ շուկան ինքնաբերաբար չեղարկվում է: Այդ նոր կապիտալիզմը կապիտալիզմ է թվում, բայց դա այդպես չէ, որովհետեւ դրանում շուկայական ոչինչ չկա, ամեն ինչ գաղափարականացված է: Ապացույցն ուկրաինական ճգնաժամն է. այնտեղ կայացվում են կամ գաղափարական, կամ ցանցային որոշումներ:

Անդրեյ ՌԱՅՉԵՎ.- Ես կառաջարկեմ հետեւյալ բանաձեւը. կապիտալիզմը դրվել է վանդակի մեջ, եւ ահա թե ինչից է կազմված այդ վանդակը: Ազատ կապիտալն այսպիսի տեսք ունի. ես մի գաղափար ունեմ, վերցնում եմ սարքավորումներ, գնում եմ մանվածք, վարձում աշխատուժ ազատ շուկայում, միացնում եմ դրանք իրար եւ ստանում սվիտեր, որը վաճառում եմ շուկայում։ Դա այժմ հասանելի՞ է: Կարո՞ղ եմ ազատորեն աշխատուժ վարձել: Ոչ մի նման բան. իմ պետությունը սահմանել է նվազագույն աշխատավարձ աշխատուժի համար եւ կենսաթոշակային հատկացումներ։ Աշխատաշուկան կարգավորվում է պետության կողմից, ուստի աղավաղվում է։ Իսկ կարո՞ղ եմ գնել այն սարքավորումները, որոնք ինքս եմ ուզում: Ոչ, իհարկե. ինձ սկսում են պատմել շրջակա միջավայրի, աղմուկի եւ ամենատարբեր «աղտոտվածության» մասին, այսինքն՝ այստեղ ես կրկին սահմանափակված եմ։ Նայենք վաճառքին. այստեղ էլ մասամբ եմ սահմանափակված, քանի որ Բուլղարիայում, օրինակ, գնումների 40 տոկոսը կատարվում է պետության կողմից, այսինքն՝ մեկ խոշոր մենաշնորհային գնորդի կողմից։

Իսկ փողերը որտեղի՞ց են ստացվում: Սկզբում դրանք ֆեոդալների գումարներն էին, հիմա այդպես չէ: Հիմա փողը բանկից են վերցնում: Իսկ ո՞վ է այն բանկում պահել: Իհարկե, մարդիկ: Այսինքն՝ եթե ես մուտք ունենամ բանկ, պետությունը լավ պայմաններ ստեղծի աշխատուժ վարձելու համար, իսկ տնտեսական իշխանությունները խոչընդոտներ չստեղծեն սարքավորումների համար, ես արդյունավետ կապիտալիստ կդառնամ: Ստացվում է՝ այժմ կարեւորն այն չէ, թե որքան ճարպկորեն մանվածքը վերածեցի սվիտերի, այլ այն, թե ինչպիսի կապեր ունեմ:

Կապիտալիզմը վանդակի մեջ են դրել, եւ այդ վանդակը ցանցային հարաբերություններն են: Դրանք շուկայական ու հիերարխային չեն: Կապիտալիզմում լուրջ փոփոխություններ են տեղի ունենում, բայց ոչ ոք այն չի ոչնչացնում: Պետությունը մտահոգվա՛ծ է, որ կապիտալիստները լինեն, որովհետեւ եթե դրանք չլինեն, պետության համար շատ վատ կլինի: Եվ մենք պետական կապիտալիզմ ենք ստանում ոչ այն իմաստով, որ պետությունը խոշոր գործարաններ է կառուցել, ինչպես սոցիալիզմի ժամանակ, այլ այն առումով, որ կենսականորեն շահագրգռված է կապիտալիստների գոյությամբ, բայց բոլորին պահում է վանդակում:

Թույլ տվեք խոսքս ավարտել Կառլ Մարքսի շատ կարեւոր մի մտքով. կապիտալիզմի ժամանակ մարդկանց իշխանությունն արտահայտվում է իրերով, եւ եթե ապրանքից այդ ուժը խլվի, դրա դիմաց ինչ-որ բան պետք է տրվի, օրինակ՝ մի մարդու իշխանությունը մյուսի նկատմամբ։ Մենք հայտնվել ենք մի իրավիճակում, երբ ընտելացնում ենք իրերի ուժը, եւ այն չափով, որքանով ընտելացնում ենք, կոտրում ենք կապիտալիզմը։

Ընդհանրապես՝ Մարքսը նկատի է ունեցել մաքուր կապիտալիզմը, ինչպիսին այն երբեք չի եղել, բայց էությունը դրա մեջ է: Եթե գործեին միայն իրերը, դա հրեշավոր հանրություն կլիներ՝ անհավասարության սարսափելի մակարդակով: Մյուս կողմից՝ եթե մենք իրերի ուժը փոխարինենք մարդկանց նկատմամբ մարդու իշխանությամբ, կստանանք նույնպիսի հրեշավոր հանրություն: Հետեւաբար, կապիտալիզմը խախտվել է այն չափով, որքանով սոցիալիզմ է դարձել:

Տոնչո ԿՐԱԵՎՍԿԻ.- «Կապիտալիզմ» բառը հայտնվել է 19-րդ դարում, մինչեւ Մարքսը, այն շրջանառության մեջ է դրել կամ Պրուդոնը, կամ Բլանը. երկուսն էլ կարծում էին, որ տնտեսական նման կազմակերպության դեպքում կապիտալի սեփականատերը ջանք գործադրողը չէ: Կարծում եմ՝ այս սահմանումը կարելի է արդարացի համարել։ Նման ձեւակերպումը թույլ է տալիս կապիտալիզմի անսահման տարբերակներ՝ կախված ժամանակից եւ հասարակությունից: Չկա ունիվերսալ եւ մաքուր կապիտալիզմ, այն միշտ որոշվում է այն դարաշրջանով եւ մշակույթով, որում զարգանում է։

Եվ ես չեմ պատկերացնում մի հասարակություն, որտեղ կատարյալ համապատասխանություն կլինի սեփականության եւ աշխատանքի միջեւ, այն պարզապես գոյություն չունի։ Այս առումով կապիտալիզմն իրերի աշխատանքի բնական ուղին է: Հարցն այն է, թե ինչպես ենք դա կազմակերպում, որովհետեւ դա խոսում է մեր մասին՝ որպես մշակույթի եւ քաղաքակրթության…

Կիսվել1Tweet1Կիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Բաքվին շոկի մեջ է գցել Քըլըչդարօղլուի նախագիծը

Բաքվին շոկի մեջ է գցել Քըլըչդարօղլուի նախագիծը

Ադամ Գրանտ. Գիտելիք եւ իմաստություն

Ադամ Գրանտ. Գիտելիք եւ իմաստություն

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist