Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Բաքվին շոկի մեջ է գցել Քըլըչդարօղլուի նախագիծը

Մայիսի 11, 2023
Միջազգային
Բաքվին շոկի մեջ է գցել Քըլըչդարօղլուի նախագիծը
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
200
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայում մայիսի 14-ի խորհրդարանական ու նախագահական ընտրությունների քարոզարշավի, թերեւս, կենտրոնում նախագահի ընտրությունն է, որի ընթացքում կատաղի մրցակցություն է ընթանում երկու գլխավոր մրցակիցների միջեւ՝ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (AKP) գլխավորած «Հանրույթ» կոալիցիայի թեկնածու Ռեջեփ Էրդողանի եւ քեմալական ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) առաջնորդ, «Ազգ» կոալիցիայի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի միջեւ։

Ինչպես դեռեւս 2022 թ. հունվարին նշել էր «ՀՀ» օրաթերթը, տարբեր, այդ թվում՝ Անկարայի վարած արտաքին քաղաքականության եւ Արեւմուտքին հաճախ հակադրվելու պատճառներով Էրդողանը պետք է հրաժեշտ տա իր կառուցած ու սիրած 1000 սենյականոց «Սպիտակ պալատին», ինչը նա չի ցանկանում եւ միջոցների մեջ խտրականություն չդնելով՝ կպայքարի մինչեւ վերջ։ Պայքար, ինչի հետեւանքները գուցեեւ անկանխատեսելի կլինեն, ընդհուպ բացառված չեն արյունահեղությունները։ Հետամուտ լինելով կատաղի քարոզարշավի ընթացքին եւ սոցհարցումների արդյունքներին՝ կարելի է նկատել, որ Քըլըչդարօղլուի ընտրվելու հավանականությունը մեծ է։ Էրդողանն ու նրա կողմնակիցները ոչ միայն իշխանական բոլոր լծակներն են օգտագործում հաջողության հասնելու համար, այլեւ խոչընդոտում են մրցակցին, ինչպես կարող են։ Դա է վկայում Էրզրումում Ստամբուլի՝ մեծ ժողովրդականություն վայելող քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի հանրահավաքի մասնակիցներին եւ անձամբ նրան քարկոծելու փաստը։ ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն, արձագանքելով դեպքին, հայտարարել է, թե պատահածի մեղավորը հենց Իմամօղլուն է։ Թեեւ կան ձերբակալվածներ, եւ դատական գործ է հարուցվել, սակայն վերջինս հայտարարել է, թե անվտանգության ուժերը գործում էին «հանդիսատեսի» կարգավիճակով եւ նման այլ գործողություններով։ Այդուհանդերձ, Քըլըչդարօղլուն ունի կողմնակիցների զգալի հատված, այդ թվում՝ ալեւիները, քրդերը, որոնց ձայները վճռորոշ են համարվում ընտրություններում։ Հավելենք նաեւ, թե բացառված չէ, որ CHP-ից ճյուղավորված «Երկիր» կուսակցության առաջնորդ Ինջե Մուհարեմը հօգուտ Քըլըչդարօղլուի դուրս գա ընտրապայքարից։ Բացի այդ, վերջինս հաջողությամբ խաղարկում է նաեւ Էրդողանի նեոօսմանականության, ազգայնականության եւ թյուրքական աշխարհի միասնականության խաղաքարտերով, մանավանդ որ ազգայնականությունը քեմալականների գաղափարախոսությունն է։ Այս առնչությամբ հատկանշական է Քըլըչդարօղուի ներկայացրած թյուրքական աշխարհի միասնության վերաբերյալ նախագիծը, ինչն իրականում շրջանցում է Էրդողանի հավատարիմ վասալ Ալիեւին։ Քըլըչդարօղլուն իր վերջին հեռուստաելույթներից մեկում, խոսելով արտաքին քաղաքականության եւ Թուրքիայի բոլոր իշխանությունների համաթյուրքական ու համաթուրանական գաղափարների, թյուրքական աշխարհը միմյանց կապելու մասին, ներկայացրել է, իր իսկ խոսքերով, կառավարական նախագիծ։ Այն պատմական «Մետաքսի ճանապարհի» վերականգնում է, որով, ըստ նրա, կառուցվելու է ավտոմայրուղի ու երկգիծ երկաթուղի շուրջ 5 հազար 500 կմ երկարությամբ։ Այն սկսվելու է Գյուրբուլաղից (թուրք-իրանական Բազորգան սահմանային անցակետ) եւ Քափի բնակավայրից (թուրք-իրանական Ռազի սահմանային անցակետ), Իրանում անցնելու է Թավրիզ ու Թեհրան քաղաքներով, հասնելու է Աշգաբադ, այդտեղից՝ Տաշքենդ, ապա՝ Ալմաթիից Չինաստան։ Նա ընդգծել է, որ այս միջանցքում գտնվող երկրները հյուսիսից միանալու են Եվրոպայի նավահանգիստներին ու Սեւ ծովին, իսկ Հարավից՝ Իսքենդերունին ու Մերսինին։ Քըլըչդարօղլուն միաժամանակ շեշտել է, թե նախագիծը գերազանց հնարավորություն է նաեւ Չինաստանի համար, սակայն սա կլինի Թուրքիայի ներկայացրած նախապայմաններից մեկը, որով Թուրքեստանի ույղուրների դեմ ճնշումները պետք է դադարեցվեն. «Մենք մեր միս ու արյունը մենակ չենք թողնի»։ Ապա հավելել է, որ այսօր միջազգային առեւտրի 90 տոկոսը տեղի է ունենում ծովով, ուստի այս նախագծով Թուրքմենստանը, Ուզբեկստանն ու Ղազախստանը, որոնք ելք չունեն դեպի ազատ ջրեր, կմիանան Թուրքիայի նավահանգիստներին։ Նա այդ նախագծի առաջին քայլ է համարում Թուրքիայի Խորասան-Ագարի-Գյուրբուլաղ երկաթգծի կառուցումն ավարտին հասցնելը, ինչի շնորհիվ, նրա խոսքերով, ապրանքները 17 ժամվա ընթացքում կհասնեն Իրան, 31 ժամում՝ Թուրքմենստան, 50-ում՝ Ուզբեկստան, եւ 63-ում՝ Ղազախստան։ Քըլըչդարօղլուն շեշտել է նաեւ, որ եթե անգամ Արեւմուտքն ու Չինաստանը դեմ լինեն այս նախագծին, որը բոլորի համար էլ շատ լավ է, ապա Թուրքիան իր նախագիծն իրականացնելու է։

Ներկայացրած նախագիծը, եթե նախընտրական խոստում ու հնարք չլինի, որն ուղղված է գլխավորապես Ալիեւի դեմ, քանի որ վերջինս ամբողջ ուժով ու հնարավորություններով աջակցում է Էրդողանին, ապա այն լուրջ խթան կլինի նաեւ Իրանի հետ փոխհարաբերությունների բարելավման համար։ Հաշվի առնելով, թե Թեհրանը քաջ գիտակցում է, որ Բաքվի «իշխանի» հոխորտանքը, այսպես կոչված, Զանգեզուրի չարաբաստիկ միջանցքի մասին պարզապես հրահանգ կատարել է, քանի որ իրականում այն խիստ անհրաժեշտ է Էրդողանին։ Բացի այդ, այժմ, երբ յուրաքանչյուր ձայն կարեւոր է, Քըլըչդարօղլուն կշահի նաեւ Թուրքիայի հայ համայնքի ձայները, մինչդեռ Էրդողանի թիմն այդ ուղղությամբ էլ ջանքեր է գործադրում։

Փաստորեն, Իրանի եւ Հայաստանի համար ընդունելի նախագիծը Բաքվին շոկի մեջ է գցել եւ խիստ ցավագին ընդունվել։ Ադրբեջանական «Globallinfo.az» կայքի հոդվածագիր Այդին Ասլանը նախագիծը համարել է «խայտառակություն», «նոր թուրանականությանը» հակասող, պարզապես Ադրբեջանի նկատմամբ դավաճանություն։ Նա շեշտել է, թե Քըլըչդարօղլուի նախագիծը պատասխան է Ադրբեջանի՝ Էրդողանի թեկնածության պաշտպանությանը, նա, այսպիսով, ցանկացել է ասել. «Մեզ համար Ադրբեջանի Հանրապետություն գոյություն չունի»։ Ասլանը շեշտել է, որ Ադրբեջանի գործուն մասնակցությունը Թուրքիայի ընտրություններին միանգամայն բնական ու դրական քայլ է՝ հանուն թուրանական կամ թյուրքական միասնության։ Հանուն գաղափարի, ինչի համար 100 տարի ջանքեր են գործադրվել, իսկ առանց Ադրբեջանի «Նոր Թուրանի» կերտումն անհնար է։ Այլ կերպ ասած՝ «Globallinfo.az»-ը եւս խոստովանում է, որ ֆեյք Ադրբեջանը 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունը ստեղծել է հանուն համաթյուրքականության նպատակի իրականացման։ Հոդվածագիրն Ադրբեջանի կարողությունների օգտագործումն ընտրություններում պատճառաբանում է որպես աջակցություն համաթյուրքականությանն ու թուրանականությանը, թյուրքական աշխարհի միասնականությանը։ Նա հավելել է, որ միասնությունը կրոնի գործոնով հնարավոր չեղավ, քանզի կրոնների տարբերությունները պատմականորեն խոր վերքեր են առաջացրել, դա  է վկայում Չալդարանի պատերազմի ամոթի խարանը։ Նշենք, որ հեղինակը նկատի ունի Սեֆյան Իրանի եւ Օսմանյան կայսրության միջեւ 1514 թ. տեղի ունեցած առաջին պատերազմը, որտեղ Իրանի 40 հազարանոց բանակը պարտություն կրեց օսմանյան 100-հազարանոց բանակից։ Ադրբեջանցի հոդվածագիրը, ինչպես ընդունված ու յուրացված է, Իրանի Սեֆյան հարստությունը համարել է ադրբեջանական եւ այն գնահատել որպես թուրքական երկու պետությունների միջեւ պատերազմ։

Այսուհանդերձ, Բաքուն, թերեւս, հավատացած է, որ Էրդողանը պարտվելու դեպքում չի հանձնվելու։ Իսկ վերջինս, հույսը դնելով վերջին հնարքի՝ ընտրակեղծիքների վրա, ձգտում է հաղթանակ արձանագրել։ Հակառակ դեպքում, ինչպես նշել է ԱՄՆ ժողովրդավարությունների պաշտպանության հիմնադրամը, մեծ հավանականությամբ, Էրդողանը պարտվելու դեպքում ընտրությունների արդյունքները չեղյալ է հայտարարելու, մանավանդ որ Քըլըչդարօղլուին էլ մեղադրում է քուրդ «ահաբեկիչների» հետ համագործակցության մեջ։

Թեգեր: Թուրքիա
Կիսվել1Tweet1Կիսվել
Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյանն իրանագետ է: 1980-91 թթ. դասավանդել է Երեւանի պետական համալսարանում։ Իրանի եւ Միջին Արեւելքի քաղաքական հարցերի ուսումնասիրությամբ զբաղվում է 1991 թվականից` աշխատելով Հումանիտար տեխնոլոգիանների կենտրոնի Հայաստան-Միջին Արեւելք վերլուծական բաժնում: 1994-98 թթ. աշխատել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում։ Lրագրությամբ զբաղվել է հիշյա կենտրոնների եւ ԶԼՄ-ների հետ համագործակցության շրջանակներում։ Նրա հոդվածներն առաջին անգամ լույս են տեսել «Ազգ» օրաթերթում, որին հետագայում թղթակցել է որպես Իրանի եւ Միջին Արեւելքի հարցերի վերլուծաբան։ Այնուհետեւ աշխատել է «Լրագիր» օրաթերթում՝ հիմնադիր կազմում, թղթակցել է նաեւ «ժամանակ», «Նորաթերթ», «Ազատ Արցախ», իսկ 2003-ից առ այսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթերում։ Միաժամանակ խմբագրել է «Փարսիան» երկլեզու պարբերականը: Հիշյալ թեմաներով ունի հրատարակված աշխատություններ։ Նա միաժամանակ զբաղվում է գեղարվեստական ստեղծագործությունների թարգմանությամբ՝ պարսկերենից հայերեն եւ հակառակը, լույս է ընծայել 11 գիրք։

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Ադամ Գրանտ. Գիտելիք եւ իմաստություն

Ադամ Գրանտ. Գիտելիք եւ իմաստություն

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Հարկավոր է մասնակցել Տապանի շինարարությանը

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist