Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մայիսի 22, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Եղեռնատես գրողը

Մայիսի 15, 2021
Սոցիում
Եղեռնատես գրողը
6
ԿԻՍՎԵԼ ԵՆ
587
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«…Ալազանը մոտենում է ինձ, ձեռքս սեղմում, հավանության խոսքեր ասում… Աստված իմ, ի՜նչ երջանկություն էր դա… Իմ` արդեն բավական երկար գրական ճանապարհին ես հավանության շատ խոսքեր ու արտահայտություններ եմ լսել ու տեսել, սակայն երեւի ոչ մի անգամ այդպիսի հրճվանքի եւ երանության պահեր չեմ ունեցել, ինչպես այդ օրը: Ընկերուհիներիս հետ փողոցներով անցնելիս երազում էի, որ հանդիպի Ալազանը, բարեւի ինձ, եւ ընկերուհիներս տեսնեն, որ ես ծանոթ եմ նրան, որ նա ինձ գիտե, ճանաչում է… Վահրամ Ալազանը պատկանում է այն գրողների թվին, որոնք չեն մոռացվում եւ որպես մարդ, եւ որպես ստեղծագործող, ապրում են բոլորի հետ…»:

Սիլվա ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ

Հայոց մշակույթի եւ գրականության մեջ սակավաթիվ չեն երեւելի այն գործիչները, որոնք կամ նրանց նախնիները արմատներ են թողել դրախտային Վասպուրական աշխարհում եւ եղեռնական արհավիրքներից մազապուրծ, սփռվել օտար հանգրվաններում կամ վերածնված Հայաստանում: Այդ տարաբախտներից մեկն է բանաստեղծ, արձակագիր, գրական-հասարակական գործիչ Վահրամ Ալազանը (Վահրամ Գաբուզյան)՝ ծնված 1903 թ., նաիրյան բնօրրան Վան քաղաքում: Ապագա գրողն անձամբ է տեսել ու զգացել 1915 թ. եղեռնական սարսափները, մահն ու ավերը, որոնք սփռեցին Արեւմտյան Հայաստանով մեկ դարի ոճրագործները՝ թուրք պետության արյունոտ վճիռով…

Ընտանիքով Երեւանում հաստատված Ալազանի գործունեությունն սկսվում է գրաշար բանվորի աշխատանքով՝ «Ուրարտու» տպարանում: Առաջին բանաստեղծությունները սկսում են տպագրվել Վ. Գաբուզյան ստորագրությամբ, այնուհետեւ մամուլում լույս են տեսնում նրա պոեմները, պատմվածքներն ու ակնարկները՝ արդեն Ալազան ստորագրությամբ: 1922 թ. հրատարակվում է անդրանիկ գիրքը՝ «Տարիների խաղը» խորագրով: Եվ սկսվում է գրական-հասարակական ակտիվ կյանքը: Դառնում է «Ավանգարդ» թերթի ստեղծման նախաձեռնողներից մեկը, իսկ 1923-36 թթ., որպես նախագահ, ղեկավարում է Հայաստանի պրոլետգրողների ասոցիացիան: Այս ընթացքում գրողը նաեւ Հայաստանի եւ Անդրֆեդերացիայի կենտգործկոմների անդամ էր, Հայաստանի գրողների միության վարչության քարտուղարը (1933-1936 թթ.), «Գրական թերթի» խմբագիրը: 1935-ին Ալազանին բախտ է վիճակվում մասնակցելու Փարիզում տեղի ունեցած մշակույթի պաշտպանության միջազգային առաջին կոնգրեսին: Այս իրողություններով հանդերձ` 1936-ին նրա անունն էլ է գրանցվում «սեւ ցուցակում»՝ որպես տրոցկիստ, որպես մարդակեր Բերիայի դեմ մահափորձ կազմակերպող խմբի անդամ: Նման անհիմն մեղադրանքներով գրողը դատապարտվում է 10 տարվա ազատազրկման: Նա այս պատժաչափն անցկացնում է կայսրության գրեթե բոլոր բանտերում: 1946 թ. վերադառնում է հայրենիք, սակայն որպես նախկին քաղբանտարկյալի, թույլ չեն տալիս ապրել մայրաքաղաքում եւ այս անգամ աքսորում են… Աշտարակ: Այստեղ, անկախ իր կարգավիճակից ու նողկալի պայմաններից, կարողանում է հիմնել Պերճ Պռոշյանի տուն-թանգարանը: Սակայն չի ուշանում բռնությունների նոր ալիքը՝ 1949 թ.: Նույն ստոր մեղադրանքներով բանաստեղծ-արձակագիրն աքսորվում է… Սիբիր, այս անգամ՝ ցմահ: Ստալինի մահանալուց մեկ տարի անց, լիովին արդարացվելով, կրկին վերադառնում է հայրենիք, սակայն բանտերում եւ աքսորներում կրած անմարդկային տառապանքներն անհետեւանք չեն անցնում. 10 տարի՝ մինչեւ մահ (1966 թ. մայիսի 17) գամված է մնում անկողնուն: Ծանր հիվանդության տարիներին կարողանում է իր մեջ ուժ գտնել եւ իր ապրած տառապալից ուղին թելադրել թղթին ու հանձնել պատմությանը: Շուրջ 30 տարի անց՝ 1990 թ. լույս է տեսնում թելադրվածը՝ «Տառապանքի ուղիներում» գրքի տեսքով: Այս հուշագրությունում Ալազանը ներկայացնում է ստալինյան ժամանակաշրջանի դաժան իրողությունները, բանտային ռեժիմի անմարդկային մթնոլորտը:

Ինչպես պատմել է տառապյալ գրողը հետագայում՝ Կրասնոյարսկում աքսորված ժամանակ, երբ լուր է ստացվում «ժողովուրդների իմաստուն առաջնորդ» Իոսիֆ Ստալինի մահվան մասին (1953 թ. մարտի 5), ինքն այդ առիթով գրում է մի քառյակ-էքսպրոմտ, որն այն ժամանակներում անհնարին էր տպագրել, այն առաջին անգամ կարդացվել է 1961 թ. միայն, այն էլ Հայաստանի գրողների միության՝ անհատի պաշտամունքի դատափետմանը նվիրված կուսակցական ժողովում: Եվ կարդացողն էլ ինքը՝ հեղինակն է եղել: Ծանոթանանք այդ էքսպրոմտին.

ՍՏԱԼԻՆԻՆ

Քո «մարդասեր» խոսքերից լոկ արյուն էր կաթում,

«Հայր», «ուսուցիչ», «առաջնորդ»-դեղնադեմ դահիճ,

Թաթդ խորը մխրճած արյան մակարդում՝

Գայլը եղավ քեզ դայակ, իսկ բորենին՝ ուսուցիչ…

Բազմաժանր է Վահրամ Ալազան մտավորականի գրիչը՝ պոեզիա, արձակ, հուշագրություն: Նա իր բանաստեղծական ժողովածուներում՝ «Մաքառումներ», «Բանաստեղծի սիրտը», «Հորիզոններ», առաջնորդվել է չարենցյան «ժամանակիդ շունչը դարձիր» սկզբունքով: Այդպես է առաջնորդվել, եւ ժամանակին ըստ արժանվույն է հնչել նրա անունը: Իսկ «Վաթսուներորդ հորիզոն» վեպն այսօր էլ ընկալվում է որպես հայ արձակի առաջնակարգ նմուշներից:

Հիշենք տառապյալ մտավորականին…

Թեգեր: գրականությունգրողմշակույթՎահրամ ԱլազանՑեղասպանություն
Կիսվել2Tweet2Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Կամավորության սկզբունքով կաշխատեն հարյուրավոր բժիշկներ

Կամավորության սկզբունքով կաշխատեն հարյուրավոր բժիշկներ

Օրվա կադր․ Սիսիան (Սյունիք)

Օրվա կադր․ Սիսիան (Սյունիք)

Ամենաընթերցվածը

  • «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    33 Կիսվել են
    Կիսվել 13 Tweet 8
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հայ բեմի «մետաքսե դուստրը»

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • 34 տարի առաջ ծնունդ առավ Արցախյան շարժումը

    24 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist