Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Երբ բանտարկված են մնում… մշակույթի օջախները

Մայիսի 20, 2021
Սոցիում
Երբ բանտարկված են մնում… մշակույթի օջախները
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
184
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ամեն տարի Արցախում հավուր պատշաճի, շուքով եւ տոնական տրամադրութամբ էր նշվում թանգարանների միջազգային օրը՝ մասնակիցների ակտիվ մասնակցությամբ արժեւորելով ավանդական դարձած «թանգարանային գիշերը»… Այս անգամ էլ, իհարկե, տոնը նշվեց, սակայն անհամեմատ համեստ: 

Հանրապետությունում հաշվառված շուրջ երեք տասնյակ թանգարաններում, որոնց մեծ մասը պետական կարգավիճակ ունեն, միջոցառումների մեկնարկը տրվում էր վաղ առավոտյան եւ շարունակվում մինչեւ կեսգիշեր: Մարդաշատ օջախներում, նրանցում պահպանվող ցուցանմուշների նկատմամբ հետաքրքրությունն այնքան էր խորացել, որ այցելուները (մանավանդ արտերկրից ժամանած զբոսաշրջիկները) չէին բավարարվում «բանավոր տեղեկատվությամբ» եւ առավել ընդգրկուն պատկերացում ունենալու համար իրենց հետ անպայման տեսագրություններ եւ բուկլետներ, Արցախի պատմությունը, ժողովրդի սովորություններն ու ավանդույթները «ծրարող» նյութեր եւ հուշանվերներ էին տուն տանում՝ ըմբոշխնելու… Ավաղ, այդ ամենը հուշ է դարձել այսօր, եւ թշնամու կողմից «գերեվարված» բնակավայրերում գտնվող պատմամշակութային հուշարձանները, այդ թվում՝ թանգարանները, զանգվածաբար ոչնչացվում, ավերվում են, իսկ միջազգային կառույցներին հղված նամակներն ու բողոքները գրեթե մնում են անարձագանք:

Տոնական օրը հատկապես առանձնակի շուքով էր նշվում Տիգրանակերտի արգելավայրում, ուր այցելուներն ընտանիքներով շտապում էին զբոսնելու եւ խորհրդանշական տոնը վայելելու: Ցերեկվա ժամերին այստեղ կազմակերպվող մշակութային տարաբնույթ միջոցառումները վերածվում էին տոնախմբության եւ յուրաքանչյուր այցելու՝ մեծ ու փոքրով, իրեն տանտեր էր զգում պատմական վայրում: Ազգագրական հնչեղ երգերն ու պարերը թանգարանում ցուցադրվող պատմագիտական հազվագյուտ նմուշները (իրեղեն նյութերը), որոնց զգալի մասը դուրս էին բերվել հինավուրց քաղաքի պեղումների ժամանակ, նորովի էին բացահայտում հայկական բերդաքաղաքի շունչն ու ոգին, գենի զորությունը: Իսկ կեսգիշերին, երբ վառվում էին թանգարանի լույսերը, եւ ամբողջ շրջապատը «ափիդ մեջ էիր առնում», գունեղ գորգերով եւ կարպետներով «հեղեղված» համալիրը հեքիաթ էր հիշեցնում: Նման տոնախմբությունների ականատեսն էինք նաեւ բերդաքաղաք Շուշիում, ուր թանգարանների թիվը գրեթե մեկ տասնյակի էր հասնում: Ցավով եւ ափսոսանքով ենք վերհիշում կորցրած մեր անփոխարինելի արժեքները, որոնք, խոստովանենք, պետական կառույցների, համակարգի պատասխանատուների, մեր՝ բոլորիս անտարբերության պատճառով մնացին հակառակորդի հսկողության տակ: Մինչդեռ սթափ «նախահարձակ» գտնվելու պարագայում, գոնե դրանց մի մասը հնարավոր էր փրկել…

Թեգեր: ԱրցախթանգարանմշակույթՇուշիՏիգրանակերտ
Կիսվել1Tweet1Կիսվել
Դավիթ Միքայելյան

Դավիթ Միքայելյան

Ծնվել է 1952 թ. նոյեմբերի 7-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Բալուջա (Այգեստան) գյուղում: Բարձրագույնն ավարտելուց հետո` 1973 թվականից, աշխատել է «Խորհրդային Ղարաբաղ» (այժմ` «Ազատ Արցախ») թերթի խմբագրությունում` գրական աշխատող, բաժնի վարիչ: 1978-1980 թթ. Ասկերանի շրջանի «Կարմիր դրոշ» նորաստեղծ թերթի առաջին պատասխանատու քարտուղարն է եղել: 1989 թ. ընտրվել է ԼՂՀ գրողների միության վարչության քարտուղար: Այնուհետեւ գլխավորել է «Արցախ» գրահրատարակչությունը: 1997-ին կրկին աշխատանքի է անցել «Ազատ Արցախի» խմբագրությունում` բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար: 1998-2008 թթ. ԼՂՀ կառավարության մամուլի ծառայության պետն էր, 2008-2020 թթ. ԼՂՀ գրողների միության քարտուղարը, «Պըլը-Պուղի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը, Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայության ղեկավարը: 1998-ից «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի սեփական թղթակիցն է Արցախում: ՀՀ եւ ԼՂՀ գրողների միության, ինչպես նաեւ Արցախի ժուռնալիստների միության անդամ է: Հրատարակել է բանաստեղծությունների եւ արձակ գործերի 17 ժողովածու, ինպես նաեւ «Սիրուց եւ ցավից ծնված երգեր» երգարանը։

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Այսօրվա Ադրբեջանը Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը չէ

Այսօրվա Ադրբեջանը Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը չէ

Արցախի եւ Ղրիմի զուգահեռների ուրվականը

Արցախի եւ Ղրիմի զուգահեռների ուրվականը

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist