Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Ապրիլի 1, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Այսօրվա Ադրբեջանը Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը չէ

Մայիսի 22, 2021
Տարածաշրջան
Այսօրվա Ադրբեջանը Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը չէ
10
ԿԻՍՎԵԼ ԵՆ
969
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Այսօր ակտիվորեն շրջանառվում է Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներ իրականացնելու հարցը: Ադրբեջանը փորձում է գծել հայ-ադրբեջանական սահմանը՝ խորհրդային շրջանի վարչատարածքային բաժանման հիման վրա։ Ավելին, Իլհամ Ալիեւը երեկ հայտարարել է, որ պատրաստ են Հարավային Կովկասի երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ ազատ առեւտրի, սակայն դրա համար հարկավոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչեն միմյանց սահմանները։ «Մենք մեր կողմից պատրաստ ենք ճանաչել ՀՀ սահմանները։ Բայց Հայաստանն էլ պետք է ճանաչի Ադրբեջանի սահմաններն ու այդ թվում՝ Ղարաբաղը ճանաչի Ադրբեջանի մաս։ Մենք սպասում ենք հայկական կողմի գործողություններին»,- ասել է Ադրբեջանի նախագահը։ Թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ փոխադարձ սահմանների ճանաչումը եւ կարող է արդյոք մուսավաթական Ադրբեջանի իրավահաջորդը հանդիսացող այսօրվա Ադրբեջանը օրակարգ մտցնել երկու երկրների միջեւ խորհրդային վարչատարածքային բաժանման քարտեզները, «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է «Արցախ» գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ավետիք Հարությունյանի հետ։

-Պրն Հարությունյան, կարո՞ղ է արդյոք Ադրբեջանը հիմնվել խորհրդային քարտեզների վրա, եթե Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը չէ։

-Նախ, 2020 թ. սեպտեմբերին ադրբեջանա-թուրքական վարձկան հրոսակների սանձազերծած պատերազմից հետո հատկապես Հայաստանի պետական իշխանության ներկայացուցիչները պետք է կոշտ դիրքորոշում որդեգրեին արեւելյան հարեւանի ամեն տիպի հայտարարությունների ու նկրտումների նկատմամբ՝ ներգրավելով նաեւ իրավագետների, պատմաբանների եւ այլ մասնագետների: Հաջորդը, առկա են բազմաթիվ քարտեզներ, որոնք ապացուցում են, որ ինքնիշխան Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ որեւէ այլ պետություն, այդ թվում՝ Ադրբեջանը, չեն կարող տարածքային պահանջներ ունենալ. ընդսմին, Հայաստանն ու Արցախն ունեն օրինական տարածքային պահանջներ Թուրքիայի եւ Ադրբեջանի նկատմամբ: «Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության վերականգնման մասին» 1991 թ. հոկտեմբերի 18-ի սահմանադրական ակտի 2-րդ հոդվածում նշված է, որ «Ադրբեջանի Հանրապետությունը հանդիսանում է 1918 թ. մայիսի 28-ից 1920 թ. ապրիլի 28-ը գոյություն ունեցած Ադրբեջանի Հանրապետության (պետք է լիներ Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության՝ ընդգծումը մերն է – Ա.Հ.) իրավահաջորդը»: Եթե ներկայիս Ադրբեջանը չի հանդիսանում Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը, ավելին՝ հրաժարվել է դրանից, ապա ինչպե՞ս կարող է հավակնել Հայաստանի տարածքներին: Այստեղից էլ հետեւություն, որ գոյություն չունեցող եւ դրա իրավահաջորդը չհանդիսացող պետական կազմավորման հետ չի կարող լինել բանակցություն, որեւէ այլ գործընթաց, առավել եւս՝ սահմանազատում: Ուստի՝ թե՛ պատմական, թե՛ իրավական առումներով նման գործընթաց սկսելու որեւէ հիմք չկա: Այս համատեքստում կցանկանայի շատ առանցքային եւ ինչ-որ տեղ հռետորական հարց տալ. ինչո՞ւ հիմա, այն դեպքում, երբ Տավուշի ու Արարատի մարզերն անմիջապես Ադրբեջանի հետ են սահմանակցվում եւ տեսականորեն նշված երկու մարզերի գյուղերի նկատմամբ Ադրբեջանի հիմնազուրկ նկրտումները կարող էին ի հայտ գալ մինչեւ Արցախյան 3-րդ պատերազմն ու դրա հակահայ հետեւանքները:

-Ի՞նչ է նշանակում լինել Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության, այլ ոչ թե Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդ։

-Իրավաբանական գրականության մեջ տրված բնորոշման համաձայն՝ «իրավահաջորդությունը որոշակի տարածքի միջազգային հարաբերությունների համար պատասխանատու մեկ պետությունը մեկ այլ պետությամբ փոխարինելու արդյունքում իրավունքների ու պարտականությունների անցումն է մեկից մյուսին»: Ադրբեջանի դեմոկրատական (ժողովրդավարական) Հանրապետությունը կամ Մուսավաթական Ադրբեջանը հռչակվել է Անդրկովկասի մուսուլմանների ժամանակավոր ազգային խորհրդի կողմից Անդրկովկասյան Ժողովրդավարական Ֆեդերատիվ Հանրապետության գոյության ավարտի ժամանակ Թիֆլիսում (Տփղիսում) 1918 թ. մայիսի 28-ին եւ գոյություն է ունեցել 1 տարի 11 ամիս՝ մինչեւ 1920 թ. ապրիլի 28-ը: Ներկայիս Ադրբեջանը հրաժարվել է Խորհրդային Ադրբեջանից՝ հիմքում ունենալով առնվազն հետեւյալ պատճառները, նախ՝ արցախյան հիմնահարցը, ապա նաեւ՝ Նախիջեւանի եւ հայկական այլ տարածքների նկատմամբ նկրտումները, Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության տարածքում հայերի ջարդերի կազմակերպումն ու հայերի գույքի բռնազավթումը, Խորհրդային Ադրբեջանի տարածքում բնակվող էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ զտման քաղաքականության իրականացումը: Առողջ տրամաբանությունից զուրկ է հրաժարվել 70 տարի գոյություն ունեցած Խորհրդային Ադրբեջանից եւ լինել մոտ 2 տարի գոյություն ունեցած նորաթուխ պետական կազմավորման իրավահաջորդը: Սա մենք պետք է օգտագործենք թե՛ իրավական, թե՛ քաղաքական, թե՛ դիվանագիտական եւ այլ հարթակներում:

-Հիմնավո՞ր են արդյոք այն մտավախությունները, որ եթե Հայաստանն ու Ադրբեջանն այսօր ճանաչեն միմյանց սահմանները, ապա մենք իրավական առումով կճանաչենք Արցախը որպես Ադրբեջանի մաս եւ կհրաժարվենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքից։

-Հայաստանի Հանրապետության կողմից Ադրբեջանի տարածքները ճանաչելը (չեմ խոսում Արցախի մասին, քանի որ դա նաեւ հակաբարոյական է) Բաքվի վաղեմի երազանքներից է, եւ նաեւ այս հարցում հօգուտ Ադրբեջանի մտածող ցանկացած հայ իրեն կարող է համարել ադրբեջանցու եղբայր: Նշված գաղափարը հակասում է առնվազն ինչպես պատմական ու իրավական փաստերին, այնպես էլ՝ 2020 թ. հուլիսին ընդունված Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության տառին ու ոգուն եւ «Արցախը Հայաստան է եւ վերջ» հայտնի թեզին:

Թեգեր: ԱդրբեջանԱվետիք ՀարությունյանգիտությունԽՍՀՄՀայաստանսահման
Կիսվել4Tweet3Կիսվել1
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Երբ անկառավարելի վախերը թելադրում են գործողությունները

Երբ անկառավարելի վախերը թելադրում են գործողությունները

Ապրիլի 1, 2023
Ռազմական սպառնալիքի ներքո երկխոսություն չի կարող ծավալվել

Ռազմական սպառնալիքի ներքո երկխոսություն չի կարող ծավալվել

Մարտի 31, 2023

Արեւմուտքի եւ Ռուսաստանի համագործակցության ամենահարմար տարածաշրջանը Հայաստանն է

Թուրքիան շարունակում է զինվել ու զենք արտահանել

Հարեւան երկրի նետած «բումերանգը» հետ է դառնում

Քողարկվա՞ծ, թե՞ բացահայտ պայքար Իրանի դեմ

Արցախի շուրջ լարվածությունը գնալով ավելի է սրվում

Արցախցի երեխաների նկատմամբ շարունակվում է հանցանքը

Հաջորդ Հոդվածը
Արցախի եւ Ղրիմի զուգահեռների ուրվականը

Արցախի եւ Ղրիմի զուգահեռների ուրվականը

«Մենք պետք է ունենանք մեկ՝ համապետական եւ համազգային օրակարգ»

«Միջազգային կառույցները պետք է առավելագույնս անհանդուրժող լինեն»

Ամենաընթերցվածը

  • Հայաստանին օգնությունը բարեգործություն չէ

    Հայաստանին օգնությունը բարեգործություն չէ

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Արեւմուտքի եւ Ռուսաստանի համագործակցության ամենահարմար տարածաշրջանը Հայաստանն է

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    74 Կիսվել են
    Կիսվել 30 Tweet 19
  • «Երեւանի ՋԷԿ»-60

    0 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ռազմական սպառնալիքի ներքո երկխոսություն չի կարող ծավալվել

    0 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist