Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Երեխայի պաշտպանության լավագույն ձեւը

Հունիսի 1, 2021
Սոցիում
Երեխայի պաշտպանության լավագույն ձեւը
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
184
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Տարիներ առաջ Մոսկվայում ինձ ծանոթացրին Ռուսաստանում շատ հայտնի մի լրագրողի հետ։ Պարզվեց՝ ճանաչում է ինձ։ Ասաց՝ «Նաբուկո»-ին վերաբերող իմ հոդվածաշարից եւ միջուկային էներգետիկային վերաբերող թեմաներից։ Հարցրեց՝ կցանկանա՞մ իրենից մասնագիտական մի երկու դաս «առնել»։ Դրական պատասխանիցս հետո ժպիտով խնդրեց երբեւէ այս պատմությունը պատմելիս (առաջին անգամ եմ այս մասին խոսում) իր անունը չնշել, քանզի ինքն ընդհանրապես դասընթացներ չի տալիս, մեկ-երկու անգամ է արել, այն էլ՝ պատկառելի վարձավճարով…

Երբ տարբեր թեմաներից խոսելուց հետո անցանք բուն դասին, խնդրեց անկեղծ պատասխանել իր մի հարցի, որից հետո կիմանա՝ ինչից սկսել։ Եվ այդ հարցն էր՝ սթրեսակայո՞ւն եմ արդյոք, կարո՞ղ եմ սթրեսակայուն լինել պատերազմների, հակամարտությունների, սուր խնդիրների լուսաբանման ժամանակ։

Պատասխանեցի. «Այո, սթրեսակայուն եմ, եթե խնդիրը վերաբերի ասենք հնդկա-պակիստանյան, իսրայելա-պաղեստինյան, ռուս-ամերիկյան կամ այլ հարցերի։ Եվ ոչ, եթե խնդիրը վերաբերի իմ երկրին»։

«Ինչո՞ւ,- ասաց,- մոլորակի խնդիրները Ձեզ չե՞ն մտահոգում»։

«Մտահոգում են իհարկե,- պատասխանեցի,- բայց եթե իմ երկրում պատերազմ սկսվի, իմ ուսերին այլ երկրների հոգսը կրելու ոչ տեղ կմնա, ոչ ուժ կունենամ, ոչ էլ ժամանակ»…

10-15 վայրկյան ձայն չհանեց, հետո… միաժամանակ ծիծաղել սկսեցինք՝ մինչեւ այլ հարցերի անցնելը…

Տարիներ անցան։ Մեր զրույցը մեկ էլ բառ առ բառ հիշել եմ  նախորդ սեպտեմբերին, հենց պատերազմի առաջին իսկ օրվանից ու ցայսօր։

Եվ հատկապես այսօր, երբ  երեխաների պաշտպանության միջազգային օրն է։ Ու հիմա մտածում եմ՝ մեր՝ հայ եւ ռուսաստանցի լրագրողի հանդիպման ժամանակ, երբ դեռ երեխաներ չունեի, ինչպես կարող էի ճշգրտորեն արտահայտել այն, ինչ հիմա եմ զգում, երբ երեխաներ ունեմ…

Հունիսի 1-ը մի օր է, որին երբեւէ առանձնապես ուշադրություն չեմ դարձրել այն պարզ պատճառով, որ կարիքը չի զգացվել։ Ես հանգիստ եմ քնել, երեխաներիս ապագան ծրագրել, պատկերացրել, թե որ կետում կհատվեն իմ ու երեխաներիս երազանքները, որ կետում՝ ոչ, հետո եկել եմ մի հայտարարի ու խաղաղվել, հատվեն-չհատվեն, մեր երկրում ենք՝ մեր անձնական ու ազգային նպատակներով։

Իսկ այսօր անհանգիստ եմ՝ եւ որպես հայ, եւ որպես լրագրող, եւ որպես մայր։ Ով մտահոգ է իր, իր ազգակիցների երեխաների ճակատագրով։ Ով գիշերները դիվադադար է անում մարզերում ապրող բարեկամներին, որ տեսնի՝ ամեն ինչ նորմա՞լ է, թյուրքը հիմա՞ որ տարածքում է լկտիացել։ Հետո անհարմար է զգում, մտածում է՝ հանգիստ թողնի էդ մարդկանց, առավոտը գյուղատնտեսական գործերի են անցնելու, առողջ քուն է պետք նրանց։ Բարեկամներին հանգիստ թողնելուց հետո ամբողջ գիշեր տանը քայլում է ու սպասում լույսը բացվելուն, որ բարեկամներին կրկին դիվադադար անի՝ հասկանալու՝ սարին, բարձունքին, արոտում ու ջրափին թյուրք կա՞։

Ի՜նչ անի, ի՛ր երկիրն է, ի՛ր մեծ հայրենիքից մնացած այս փոքրիկ հատվածը, ի՛ր աստվածատուր բնօրրանից մնացած այս մի ոտատեղը, իր երեխաների կենսատարածքը, իր երեխաների պաշտպանական էներգադաշտը։ Իր բոլոր, բոլո՛ր նպատակների մեկնակետը։

Ու, այո, ինքն այսօր ոչ մի, բառացիորեն ո՛չ մի հոգս կրելու ոչ ուժ ունի, ոչ ցանկություն ու ժամանակ։ Իր հոգսը իր ու մյուս երեխաների տառացիորեն պաշտպանությունն է։ Մոլորակը՝ մե՜ծ, հնարավորությունները՝ հավանական, բայց ինքն էդ մոլորակում տեղ չունի, իր ու իր երեխաների տեղը Հայաստանն է, իրենց արեւն էստեղ է ծագում։ Ու գիտի, որ երեխաների պաշտպանության համար նախ պիտի երկիրը պահի, պետությունն ու պետականությունը պահի։ Որ երեխային հպարտությամբ կարողանա բացատրել, թե եթե հայրենիքում գյուղատնտեսական առումով կան բերրի ու անբերրի հողեր (չնայած այս դարում դա էլ հարաբերական է), երկրի համար դրանք  բոլորն էլ թանկ հողեր են, շատ թանկ, կյանքից առավել, որովհետե սնում են հոգիդ՝ ապրելու համար։

Որովհետեւ ամեն սանտիմետր հողի համար կռիվ է տրվել, հայորդիներ են զոհվել, որ երեխան ապրի։ Որովհետեւ ամեն սանտիմետր հող արյան ուժն ունի իր մեջ։ Այն արյան, որ թափել է թեկուզ մեծ, բայց մեկ ուրիշի երեխան, որ ավելի փոքրիկը ապրի։

Այսօ՛ր երեխային պետք է սովորեցնել, որ ինքն ավելի պաշտպանված կլինի ու վաղը՝ է՛լ ավելի պաշտպանված արդեն իր իսկ երեխան, եթե հասկանա, որ հայրենիքը սիրում են անկախ ամեն ինչից՝ հողի վրա այգի է, թե քարաքոսներ, հողն արեւկող է, թե ոչ, ջրովի է, թե անջրդի, հողի վրա տասը մարդ է ապրում, թե տասը հազար։ Որովհետեւ հայրենիքը տարբերակված չեն սիրում, էնպես, ինչպես տարբերակված չեն սիրում ծնողին։ Որովհետեւ հայրենիքը հոգիդ է, արյունդ, ծագումդ, ընկերներդ, հարազատներդ՝ ամբողջության մեջ։

Սա՛ է երեխաների պաշտպանության լավագույն ձեւը՝ հայրենիքի ամեն թիզ հողի համար դողալն ու պահպանելը։ Այլապես վաղը երեսիդ երեխաներդ կշրխկացնեն, որ իրենց չես պաշտպանել եւ… ճիշտ կլինեն։

Թեգեր: երեխաներԵրեխաների պաշտպանության միջազգային օրհունիսի 1
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Պահպանել է դիրքը ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում

Պահպանել է դիրքը ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում

Բաքուն սադրում է ոչ միայն Երեւանին, այլեւ Մոսկվային

Բաքուն սադրում է ոչ միայն Երեւանին, այլեւ Մոսկվային

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    58 Կիսվել են
    Կիսվել 23 Tweet 15
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    47 Կիսվել են
    Կիսվել 19 Tweet 12
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist