Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Ապրիլի 1, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Բաքուն սադրում է ոչ միայն Երեւանին, այլեւ Մոսկվային

Հունիսի 2, 2021
Տարածաշրջան
Բաքուն սադրում է ոչ միայն Երեւանին, այլեւ Մոսկվային
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
92
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Չդավաճանելով իր նենգ գործելաոճին՝ Ադրբեջանը փորձում է սեփական սադրիչ գործողությունները քողարկել նմանատիպ արարքների մեջ Հայաստանին կեղծ մեղադրանքներ  ներկայացնելով: Բաքվի այդ պարզունակ մարտավարությունը վաղուց է հայտնի: Նույն ոճով ադրբեջանաթուրքական զույգն սկսեց ագրեսիան Արցախի Հանրապետության ժողովրդի հանդեպ, երբ բացահայտ հարձակումը ձեւակերպեց հակահարձակում: Սիրիայից ջիհադիստ ծայրահեղականների՝ արցախյան պատերազմում ներգրավելու փաստին Ադրբեջանը փորձեց հակակշռել սփյուռքահայ հայրենասեր հայորդիներին վարձկաններ ներկայացնելով եւ հիմա արդեն նրանց դեմ շինծու դատավարություններ կազմակերպելով:

Այսօր էլ, երբ ողջ աշխարհը խոսում է ՀՀ սահմաններն ապօրինաբար խախտելու ադրբեջանցիների քայլի մասին, այս երկիրն անցել է էժանագին հակաքայլերի՝ հայկական զինված ուժերին մեղադրելով մի բանի մեջ, ինչը հենց իրենք են անում: Պաշտոնական Բաքուն նախ Վարդենիսում հայ պայմանագրային զինծառայողին սպանելու փաստին ի պատասխան ստահոդ լուր տարածեց, թե հայկական կողմից արձակած գնդակից Նախիջեւանում իրենց զինված ուժերի զինծառայող է վիրավորվել, ինչը կամ ամբողջովին հորինված էր, կամ այդ օրերին ինքնավար մարզում ընթացող ադրբեջանաթուրքական զորավարժությունների ժամանակ իր եւ թուրք զինծառայողների միջեւ արձանագրված արտակարգ միջադեպը ներկայացվում է որպես հայ դիրքապահների կողմից արձակված կրակոցի հետեւանք:

Բերձորից մինչեւ Սոթք ՀՀ պետական սահմանի մի քանի հատված խախտելով՝ Ադրբեջանն այսօր փորձում է նմանատիպ սադրանքների մեջ մեղադրել հայկական զինուժին: Այդ երկրի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն օրերս արտակարգ խորհրդակցություն է անցկացրել, իր ձեւակերպմամբ, «հայ-ադրբեջանական պետական սահմանին Հայաստանի զինված ուժերի վերջին ռազմական սադրանքների հետ կապված»։ Հասանովը վերջին պատերազմի արդյունքում օկուպացված տարածքներում տեղակայված զորամասերի հրամանատարությանը հանձնարարել է ձեռնարկել վճռական քայլեր եւ օպերատիվ միջոցառումներ: Մինչ այդ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որում ՀՀ զինված ուժերին շինծու մեղադրանք էր  առաջադրել մայիսի 24-26-ը Ադրբեջանի զինված ուժերի մարտական դիրքերը գնդակոծելու համար։ Դրան ի պատասխան՝ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ այդ հաղորդագրությունը վերջին օրերին Հայաստանի ինքնիշխան տարածքների հանդեպ իրականացված սադրանքները եւ մայիսի 25-ին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Գեւորգ Խուրշուդյանի սպանության փաստերը կոծկելու հերթական «խղճուկ փորձն է»։ Ադրբեջանը նման ձեւով փորձում է միջազգային հանրության ուշադրությունից շեղել նաեւ մայիսի 27-ին Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ինժեներական աշխատանքներ կատարելիս իրենց կողմից ՀՀ ԶՈՒ վեց զինծառայողի շրջափակման եւ գերեվարման փաստը։ Ադրբեջանը սուտ տեղեկություն էր տարածել, թե հայ զինվորները գտնվել են Ադրբեջանի տարածքում, ինչը հերքել էր ՀՀ ՊՆ-ն։

Վերջին զարգացումների հիմնական ենթատեքստն այն է, որ Ադրբեջանը սադրում է ոչ միայն Հայաստանին, այլ նաեւ Ռուսաստանին: Բաքուն լավ գիտի, որ ՀՀ սուվերեն տարածքների նկատմամբ ցանկացած ոտնձգություն ուղիղ մարտահրավեր է ոչ միայն Հայաստանին, այլեւ այստեղ գտնվող ՌԴ  ռազմաբազային: Հրահրելով ռազմական գործողություններ՝ Ադրբեջանը լավ է գիտակցում, որ դրանում ներգրավելու է Ռուսաստանին, Թուրքիային եւ անխուսափելիորեն նաեւ Իրանին: Սցենարի նման զարգացման դեպքում ՀՀ-ին բարեկամ եւ Ադրբեջան-Թուրքիա երկյակին հարող մյուս պետությունների ներգրավումը նույնպես անխուսափելի է լինելու:

Ռուսաստանի հետ հակադրվելը լրջագույն հետեւանքներ է ունենալու Ադրբեջանի համար: Այսօր արդեն դրանց նախանշանները կան ոչ միայն ՀՀ-Ադրբեջան սահմանին, այլեւ այլ ուղղություններով եւս: Ադրբեջանում անցկացված վերջին զորավարժությունները եւ ցուցադրական միջոցառումները փաստում են, որ այս երկիրն իր բանակի սպառազինության ահռելի կորուստները վերականգնում է հիմնականում  Թուրքիայից եւ Իսրայելից գնված զենքերով: ՌԴ տնտեսության մեջ ռազմական արդյունաբերության առաջատար ճյուղի հանդեպ նման մոտեցումների հարցում այդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը շատ զգայուն է:

Այլ կերպ ասած՝ Ադրբեջանը, ՀՀ սահմանային միջադեպերով եւ ռուսական զենքն իսրայելաթուրքականով փոխարինելով, ստուգում է Ռուսաստանի համբերության աստիճանը: Վերջինիս պատասխանը նման դեպքերում լինում է շատ կոշտ: Պատահական չէ, որ այս ընթացքում ակտիվացել են ՀՀ եւ ՌԴ պաշտպանության նախարարների շփումներն ու խորհրդակցությունները, եւ դրանց հաջորդող գործողություններն իրենց սպասեցնել չեն տա:

Թեգեր: ԱդրբեջանՀայաստանՀՀ ՊՆՌուսաստանսահման
ԿիսվելTweetԿիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Երբ անկառավարելի վախերը թելադրում են գործողությունները

Երբ անկառավարելի վախերը թելադրում են գործողությունները

Ապրիլի 1, 2023
Ռազմական սպառնալիքի ներքո երկխոսություն չի կարող ծավալվել

Ռազմական սպառնալիքի ներքո երկխոսություն չի կարող ծավալվել

Մարտի 31, 2023

Արեւմուտքի եւ Ռուսաստանի համագործակցության ամենահարմար տարածաշրջանը Հայաստանն է

Թուրքիան շարունակում է զինվել ու զենք արտահանել

Հարեւան երկրի նետած «բումերանգը» հետ է դառնում

Քողարկվա՞ծ, թե՞ բացահայտ պայքար Իրանի դեմ

Արցախի շուրջ լարվածությունը գնալով ավելի է սրվում

Արցախցի երեխաների նկատմամբ շարունակվում է հանցանքը

Հաջորդ Հոդվածը
Հայաստանի սուվերենությունն առեւտրի առարկա չէ

Հայաստանի սուվերենությունն առեւտրի առարկա չէ

«Ադրբեջանական ուժերը պետք է դուրս գան ՀՀ ինքնիշխան տարածքից»

«Ադրբեջանական ուժերը պետք է դուրս գան ՀՀ ինքնիշխան տարածքից»

Ամենաընթերցվածը

  • Հայաստանին օգնությունը բարեգործություն չէ

    Հայաստանին օգնությունը բարեգործություն չէ

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Արեւմուտքի եւ Ռուսաստանի համագործակցության ամենահարմար տարածաշրջանը Հայաստանն է

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    74 Կիսվել են
    Կիսվել 30 Tweet 19
  • «Երեւանի ՋԷԿ»-60

    0 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ռազմական սպառնալիքի ներքո երկխոսություն չի կարող ծավալվել

    0 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist