Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Վերականգնվում են պատերազմից վնասված ենթակառուցվածքները

Հունիսի 2, 2021
Սոցիում
Վերականգնվում են պատերազմից վնասված ենթակառուցվածքները
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
65
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

44-օրյա պատերազմում Արցախի էներգահամակարգը հանրապետության առավել տուժած ենթակառուցվածքներից է։ Եթե մայրաքաղաք Ստեփանակերտում ու մյուս բնակավայրերում հնարավոր եղավ համեմատաբար կարճ ժամանակահատվածում վերանորոգել վթարված էլեկտրագծերն ու սնուցող տրանսֆորմատորները եւ էլեկտրաէներգիա մատակարարել բնակչությանը, կենսապահովման հիմնարկ-ձեռնարկություններին, ապա Մարտունու շրջանում, որի տարածքների մի մասն անցել է թշնամու վերահսկողության տակ, հոսանքազրկման պատճառով անհրաժեշտություն ծագեց վերակառուցել սնուցման համակարգը եւ նոր շունչ հաղորդել ռազմագործողություններից տուժած համայնքներին։

Այդ նպատակով փետրվարի սկզբներին կառավարությունը ձեռնամուխ եղավ Ստեփանակերտ-Մարտունի օդային նոր գծի կառուցմանը։ Հրետակոծությունների հետեւանքով շարքից դուրս էր եկել Մարտունի քաղաքն ու շրջակա գյուղերը սնուցող 35 կիլովատ հզորությամբ օդային գիծը, եւ բնակչությունը խիստ սահմանափակումներով էր հոսանք ստանում, օրվա մեջ՝ 3-4 ժամ։ Լարված ու հետեւողական աշխատանքի, արհեստավարժ մասնագետների ձեռնարկումների շնորհիվ գրեթե չորս ամսում նախատեսված ծրագիրն ավարտին հասցվեց, եւ 41 կիլոմետր երկարությամբ օդային գծի վերականգնմամբ 7-ամսյա ընդմիջումից հետո հիշյալ բնակավայրերը վերջապես լուսավորվեցին։

Ըստ «Արցախէներգո» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Տիգրան Գաբրիելյանի, ամբողջովին վերափոխվել եւ նորացվել է շրջանի էներգահամակարգը, հին սարքավորումներին փոխարինել են ժամանակակից բարձրակարգ սարքավորումներ: Ներկայումս ընթացքի մեջ են Մարտունի քաղաքից Կարմիր շուկա ձգվող 35/10 կիլովատ ենթակայանի նոր գծի կառուցման աշխատանքները, որը շահագործելուց հետո կապահովի ենթաշրջանի բաժանորդների լիարժեք եւ կայուն էլեկտրամատակարարումը: Տ. Գաբրիելյանի խոսքերով՝ նոր էլեկտրագիծը կառուցվում է ընկերության միջոցների հաշվին, եւ մոտավոր հաշվարկներով ենթակառուցվածքի վերականգնման համար ծախսվել է շուրջ 1.5 մլրդ դրամ:

Ինչպես նշեց «Արցախէներգո»-ի փոխտնօրենը, համակարգի արդիականացման աշխատանքներին ընդգրկվել են ինչպես Ստեփանակերտի, այնպես էլ Մարտունու եւ Հադրութի շրջանների մասնաճյուղերի ինժեներատեխնիկական անձնակազմերը, որոնք պատվով են կատարել իրենց առջեւ դրված խնդիրը: «Նրանք իրենց մասնագիտական իմացությամբ ու հմտությամբ ապացուցեցին, որ ցանկացած բարդ իրադրությունում ի վիճակի են վճռականություն դրսեւորել եւ արդարացնել բաժանորդների վստահությունը, արհեստավարժի բծախնդրությամբ հետեւողական լինել, տեր կանգնել խոսքին»,- ծրագրի հաջող իրագործման առիթով նշեց Տ. Գաբրիելյանը:

Թեգեր: Արցախէլեկտրաէներգիաժողովուրդ
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
ՀԱԷԿ-ում օրական եւ անգամ ժամային գրաֆիկներից որեւէ շեղում չկա

ՀԱԷԿ-ում օրական եւ անգամ ժամային գրաֆիկներից որեւէ շեղում չկա

Մարմնակրթության ուժն ու գեղեցկությունը

Մարմնակրթության ուժն ու գեղեցկությունը

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    35 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist