Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մարտի 28, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Մարմնակրթության ուժն ու գեղեցկությունը

Հունիսի 2, 2021
Այլք
Մարմնակրթության ուժն ու գեղեցկությունը
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
207
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Տրդատ Գ Մեծը դեռ չէր հռչակվել Հայոց արքա. նրան արքա հռչակելու պատիվը վերապահված էր Հռոմեական կայսրության կայսր Դիոկղետիանոսին, որի կյանքն ու կայսրությունը փրկելու պատիվն էլ վիճակված էր Տրդատին, ով դեռեւս Լիկիանեսի զորականներից էր… Զորքերը միմյանց դեմ հանելու եւ բազում զոհեր տալու փոխարեն գոթերի թագավորը Դիոկղետիանոսին առաջարկում է մենամարտել եւ դրանով որոշել պատերազմի ելքը. ֆիզիկապես անպատրաստ կայսրը շփոթության է մատնվում. դրությունը փրկում է Տրդատը, ով մանկուց տիրապետում էր բազմաթիվ մարզաձեւերի եւ կոփված էր մարմնով ու սրտով քաջարի. նրա ահռելի ուժի ու ճարպկության ականատեսն էր Լիկիանեսը, ում խորհրդով էլ օլիմպիական չեմպիոնը հագնում է արքայական ծիրանին ու կայսեր անվան տակ, ծպտված մենամարտում գոթերի թագավորի դեմ, պարտության մատնում նրան եւ վաստակում Դիոկղետիանոսի համակրանքը, պարգեւներն ու Հայոց թագը…

Այնպես որ, Հին աշխարհում մարմնակրթությունն առաջնային էր տոհմական ընտանիքների համար, ինչը տարածված էր նաեւ Հայաստանում, եւ հայ մարզիկները ուսում էին առնում ոչ միայն այլ երկրներում, այլեւ հայրենիքում. նրանք ուսանում էին ռազմական վարժություններ ու խաղեր, ծանրամարտ, ըմբշամարտ, բռնցքամարտ, լող, նիզակի նետում, մարզական խաղեր, նետաձգություն, ձիավարություն եւ այլն: Մշտապես պատերազմական, զանազան ընդհարումների մեջ գտնվող երկրի համար շատ կարեւոր էր արիական դաստիարակությունը, այն էլ տոհմիկների, ովքեր առաջնորդում էին սեփական զորքերը եւ պատրաստ էին առաջին հարվածն իրենց վրա վերցնել, ինչպես որ այսօր առաջին հարվածն իրենց վրա են վերցնում հայոց քաջորդիները, ովքեր ամենեւին էլ տոհմիկներ չեն, բայց իրենց վարքով չեն զիջում երբեմնի տոհմիկներին, քանզի վաղուց անցել են տոհմիկների ու նրանց ազնվական բարքերի ժամանակները…

Պատերազմը դաժան է բոլոր ժամանակներում. հաղթանակներն անգամ առանց զոհերի ու ցավի չեն տրվում. բազում են նրանք, ովքեր վերադառնում են հաշմված ու խեղված, հոգեբանորեն ընկճված, հայտնվում մի աշխարհում, որ, թվում է, իրենցը չէ այլեւս, իսկ նրանք` կյանքի համար պայքարած հերոսները ուշադրության ու հոգատարության կարիք ունեն, քանզի հերոսությունը ամպագոռգոռ երեւույթ չէ, այլ ինքնազոհաբերում, ինքնազոհաբերում դաժան ու անկանխատեսելի պայմաններում, երբ մի ակնթարթում փոխվում է կյանքի տեսակը, որակը, դառնում թշնամի, եւ մարդն ստիպված է ապրել ու պայքարել այդ թշնամու հետ մնացյալ ողջ կյանքում… Մեզ համար կարեւորը նրանց մենակ չթողնելն է իրենց խնդիրների հետ, ձեռք մեկնել ու հավասարապես ապրել նրանց հետ կողք կողքի` չմոռանալով, որ մեր կյանքն ու առողջությունը պարտական ենք նրանց…

Այդպիսին էր եւ վերջին` 44-օրյա դաժան պատերազմը, որ կանգնեցվեց մեր հերոս տղաների արյան ու առողջության գնով. հենց նրանց հիշատակին էր նվիրված «Սեղմում հենարանից» մրցաձեւի` մայիսի 22-ի մրցամարտը, որին մասնակցում էին թե՛ ֆիզիկական խնդիրներ ունեցող մարզիկները, թե՛ նման խնդիր չունեցողներն ու թոշակառուները` կին թե տղամարդ, ըստ քաշային կարգերի, կարելի է ասել` հասարակության բոլոր ներկայացուցիչները` սիրո եւ համերաշխության, հումանիզմի մթնոլորտում։ Այո, թեեւ սպորտը մրցություն է, պայքար միմյանց միջեւ, բայց նպատակը դիմացինին ստորացնելն ու ոչնչացնելը չէ, ինչպես պատերազմում. այն ավելի շուտ ներքին պայքար է, ինքնահաղթահարման ու ինքնակատարելագործման պայքար, իսկ մրցակիցը գուցե թե այն չափանիշը, որ պետք է հաղթահարել ու գերազանցել. երբեմն այդ չափանիշը հենց մարզիկի սահմանած ռեկորդներն են, երբ նա հասնում է այնպիսի կատարելության, որ ինքն է դառնում իր իսկ չափանիշը, ինչը լավ հայտնի է Հովհաննես Միքայելյանին, ով հիշյալ մրցամարտում` մինչեւ 120 կգ ծանր քաշայինների կարգում, սահմանեց երկու ռեկորդ` գերազանցելով ինքն իրեն` սեղմում հենարանից վարժության մեջ բարձրացնելով 211, այնուհետեւ 215 կգ։ Ոչ մի հաղթանակ հենց այնպես չի տրվում, այդ թվում եւ սպորտայինը, որ պահանջում է համառ, աննահանջ աշխատանք, ինչը Հովհաննես Միքայելյանի համար սկսվել է ութ տարեկանից, ով մինչեւ 18 տարեկան դառնալը` բանակ զորակոչվելն ու Արցախում ծառայելը, հասցրել էր զբաղվել մի շարք մարզաձեւերով` կարատե, բասկետբոլ, վազք, ծանրամարտ, դարձել ծանրամարտի` Հայաստանի պատանիների չեմպիոն ու գավաթակիր, սահմանել ռեկորդ, մասնակցել ուժային մարզաձեւերի, դարձել հաղթող ու մրցանակակիր։ Սպորտին սիրահարված մարզիկը հաղթանակները տարավ բանակ. այնտեղ էլ` կշռաքարերի եւ բազկամարտի համաբանակային առաջնություններում դարձավ հաղթող` սահմանելով հարազատ ռեկորդները` երկու տարի անընդմեջ հաղթության դափնին չզիջելով ոչ մեկի։ Սպորտային կյանքը շարունակվեց եւ բանակից հետո, եւ կրկին մրցաշարեր ու կրկին ռեկորդներ. ընդհանուր առմամբ` 18 ռեկորդ, հիսունից ավելի մեդալ ու մի շարք հավաստագրեր եւ միջազգային մրցաշարերի մասնակցելու նպատակ, որի իրականացումը, թերեւս, սոսկ ֆինանսական խնդիր է, ինչը, ցավոք, չի տեղավորվում մարզիկի անձնական բյուջեի շրջանակներում։

Միայն սեփական հաջողությունները չէ, որ ուրախացնում են մարզիկին. Հովհաննեսը ձգտում է ոչ միայն չեմպիոն դառնալ, այլեւ չեմպիոն դարձնել. 37-ամյա մարզիկը հասցրել է մարզել շատ-շատերին, որոնցից 8 հաշմանդամ եւ 10-ից ավելի ֆիզիկապես առողջ մարզիկներ դարձել են զանազան մրցաշարերի հաղթողներ։ Հատկապես ոգեւորվում է հաշմանդամների հետ պարապելիս. «Նրանք նպատակ ունեն. ուզում են ունեցածով հաղթահարել, էներգիա են փոխանցում, իսկ առողջները շատ դեպքերում ուղղակի հաճույքի համար են գալիս…»: Գալիս են 12 տարեկանից սկսած` մինչեւ անհաշվելի տարիք (մարզիչը ժպտում է)… Մարզասրահի աղքատիկ կահավորության բացերը հաղթահարվում են նպատակին հասնելու համառ կամքի ու քրտնաջան աշխատանքի շնորհիվ։ Մարզվելիս Հովհաննեսին օգնում է հայրը` Վազգեն Միքայելյանը` Խորհրդային Միության ծանրամարտի երբեմնի չեմպիոնը, իսկ ծանրամարտի ձողի տակ մտնելը, ինչպես մարզիկն է արտահայտվում, ոգեւորել է Յուրի Վարդանյանի օրինակը, որի լուսանկարը անբաժան է աշխատանքային սեղանից։

Հովհաննես Միքայելյան մարզիկն ու մարզիչը կարեւորում է ոչ միայն սպորտային կարգապահությունը, պարտաճանաչությունն ու նպատակայնությունը, այլեւ հանգիստը, ընկերական հարաբերությունները, կյանքի ուրախություններն ու հումորը եւ հաճույքով ֆոտոշոփեր է անում` զվարճացնելով բարեկամներին…

Հովհաննեսն այն մարդկանցից է, ում մասին կարելի է հպարտությամբ ասել` անձամբ ճանաչում եմ…

Թեգեր: հերոսՀովհաննես Միքայելյանմարմնակրթությունպատերազմ
Կիսվել1Tweet1Կիսվել
Էլեոնորա Ներսիսյան

Էլեոնորա Ներսիսյան

Նույնատիպ Հոդվածներ

Սուրեն Վահունին՝ բանաստեղծը, երգիծաբանը, թարգմանիչը

Սուրեն Վահունին՝ բանաստեղծը, երգիծաբանը, թարգմանիչը

Մարտի 28, 2023
«Աներեւույթ շղթայի» երեւացող կողմերը

«Աներեւույթ շղթայի» երեւացող կողմերը

Մարտի 28, 2023

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Ռազմական էներգետիկան՝ դասավանդման առարկա

Հետաքրքրական է

Հաջորդ Հոդվածը
Տասնյակ կյանքեր փրկելուց հետո…

Տասնյակ կյանքեր փրկելուց հետո...

Սրբանուն Կոմիտասի «վերադարձն» ու հոգեհանգստյան արարողությունը

Սրբանուն Կոմիտասի «վերադարձն» ու հոգեհանգստյան արարողությունը

Ամենաընթերցվածը

  • Կա՛ն մշտական թշնամիներ, որովհետեւ կա՛ն մշտական շահեր

    Կա՛ն մշտական թշնամիներ, որովհետեւ կա՛ն մշտական շահեր

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Հպարտ եմ, որ հայ եմ, հպարտ եմ, որ հայ եմ ծնվել…»

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Պետք է գտնենք այն լուծումները, որոնք կխթանեն բարձր արժեք ստեղծող արտադրությունների զարգացումը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Այց անմահ հերոսներին

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • «Կայսերական մեծության» մորմոքը

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist