Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Նոր տեսքով ու հնարավորություններով

Ներկայացվեց «Հայաստանի Հանրապետություն» թերթի նորացված կայքը

Հունիսի 7, 2021
Սոցիում
Նոր տեսքով ու հնարավորություններով
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
406
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Արմենպրես»-ի մեդիա ընտանիքի անդամ, արդեն երեք տասնամյակ իր գործունեությունը ծավալող «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթն ունի նորացված կայք՝ hhpress.am հասցեով: Կայքի շնորհանդեսը տեղի ունեցավ հունիսի 7-ին:

«Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը նշեց, որ սա «Արմենպրես» մեդիաընտանիքի թվային վերափոխման գործընթացի հերթական քայլն է: Մի քանի ամիս առաջ ներկայացվեց «Արմենպրես»-ի մեդիա ընտանիքի մեկ այլ անդամի՝ «Ռեսպուբլիկա Արմենիա» ռուսալեզու թերթի վերափոխված էլեկտրոնային տարբերակը, որի շնորհիվ բազմապատկվել է ընթերցողների թիվը, ընդլայնվել է թերթի ընդգրկումը ռուսալեզու լրատվական միջավայրում:

«Վստահ ենք, որ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը նույնպես նոր կայքի միջոցով դիվերսիֆիկացնելու ու բազմապատկելու է իր ընթերցողների շրջանակը: Թերթի 30-ամյակը հետաքրքրիր ու կարեւոր առիթ է դեպի առաջ նայելու, թվային փոփոխության անցնելու: Թվային տեխնոլոգիաներն առաջ են ընթանում եւ ժամանակն է, որ մենք ունենանք նոր կայք»,-ասաց Արամ Անանյանը:

Արամ Անանյանը նշեց, որ մեկ շաբաթ առաջ «Արմենպրես»-ը սկսեց նաեւ փոդքաստային նախագծերով հանդես գալ՝ «Հայաստանի ապագան» եւ «Հեքիաթ միասին» նախագծերը:

«Այս տարի «Արմենպրես»-ում նորությունների առիթները շատ են լինելու: Մեր գործընկերների օժանդակությամբ մենք տեխնիկական բովանդակային եւ կարողությունների ավելացման հնարավորություններ ունենք: Կարծում եմ, որ շատ շուտով առիթ կունենանք նոր լեզուների մասին խոսել: Հուսով եմ շատ շուտով, սեղմ ժամկետում այդ  մասին եւս կխոսենք: Մեծապես կարեւորում եմ տարբեր մեդիա հարթակներում մեր լրատվամիջոցների ներկայությունը: Եվ «Հայաստանի Հանրապետություն» թերթի համար այս նոր սկիզբը, պայմանական, նոր վերելքի մեկնարկ եմ համարում մեզ համար: Շնորհակալ եմ մեր գործընկերներին, թերթի կոլեկտիվին, բոլոր նրանց, որոնք այս թվային վերափոխումը հնարավոր դարձրեցին»,-հավելեց Արամ Անանյանն՝ ընդգծելով, որ թերթը հասանելի է լինելու եւ՛ թղթային, եւ՛ էլեկտրոնային տարբերակով, դառնալու է բոլորի ձայնը:

«Հայաստանի Հանրապետություն» թերթի գլխավոր խմբագիր Արթուր Ղարագյոզյանը նշեց, որ թերթն առանձնանում է թեմատիկ բազմազանությամբ: Այն, ունենալով պետական կարգավիճակ, անդրադառնում է ոչ միայն պետական պաշտոնական լրահոսին, այլեւ ներկայացնում է մեկնաբանություններ, վերլուծություններ եւ այլն:

«Այսօր մենք թեմաների բավական ընդգրկուն բազա ենք ապահովում, որպեսզի եւ՛ տարիքային, եւ՛ սոցիալական բոլորի խմբերին, հնարավորին չափ, ներգրավենք: Ես կցանկանայի ասել, որ թերթի թղթային կրիչի վրա եղած հրապարակումները եւ էլեկտրոնային արտադրանքը լրացնելու են մեկը մյուսին: Կլինեն այնպիսի նյութեր, որոնք մինչեւ թերթում լույս ընծայվելը կհայտնվեն կայքում եւ կունենանք նյութեր, որոնք հնարավոր կլինի ընթերցել թղթային տարբերակով»,-ասաց Արթուր Ղարագյուզյանը: «Հայաստանի Հանրապետություն» թերթն իր դռներն է բացել նաեւ Սփյուռքի մամուլի հետ համագործակցության համար:

Ծրագրի պատասխանատու, «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթի գլխավոր խմբագիր Արարատ Պետրոսյանը, ներկայացնելով նոր կայքի տեխնիկական հարցերը, նշեց, որ կայքի վերափոխումը կատարվել է՝ հնարավորինս հարմարեցնելով թերթի տեսքին՝ հիմքում ընդունելով ժամանակակից տեխնոլոգիաները: «Հանրապետություն», «Միջազգային», «Սոցիում», «Սփյուռք», «Հոգեւոր», «Սպորտ» եւ այլ բաժիններով ներկայացվելու են նյութերը, իսկ «Արխիվային» բաժնում կայքի այցելուները կգտնեն նախորդ հրապարակումները: Կայքում տեղ գտնեն նաեւ տեսանյութեր:  

Թեգեր: «Հայաստանի Հանրապետություն» թերթթերթկայքշնորհանդես
Կիսվել2Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
ՀՀ նախագահի կոչը նախընտրական քարոզարշավի մեկնարկի առթիվ

ՀՀ նախագահի կոչը նախընտրական քարոզարշավի մեկնարկի առթիվ

Բաքվի գործողությունները եռակողմ հայտարարության դեմ են

Բաքվի գործողությունները եռակողմ հայտարարության դեմ են

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist