Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Օգոստոսի 18, 2022
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Բաքվի գործողությունները եռակողմ հայտարարության դեմ են

Իրավիճակի լարումը տարածաշրջանը հեռացնում է առկա կարգավորումներից

Հունիսի 8, 2021
Տարածաշրջան
Բաքվի գործողությունները եռակողմ հայտարարության դեմ են
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
97
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայաստանի եւ Ադրբեջանի շփման գծում իրավիճակը շարունակում է մնալ լարված: Ադրբեջանցի զինծառայողների սադրիչ գործողությունների թիրախում ավելի հաճախ է սկսում հայտնվել սահմանամերձ բնակավայրերի քաղաքացիական բնակչությունը: Նման պահվածքը կարող է խոսել միայն մեկ միտման մասին՝ Բաքուն բոյկոտում է եռակողմ հայտարարության դրույթների կատարումը:

Միանշանակ է, որ նոյեմբերի 9-ի՝ Հայաստանի համար մեծ մասամբ անընդունելի եռակողմ  հայտարարության դրույթների կատարման համար անհրաժեշտ է առաջին հերթին գոնե նվազագույն չափով նախադրյալներ ստեղծել փոխվստահության մթնոլորտի համար: Համաձայնագրով նշված կոմունիկացիաների վերաբացման դրույթն անհնար է առանց նման մթնոլորտի ձեւավորման: Փաստաթղթով վերաբացվելիք բոլոր ճանապարհները չեն կարող վերահսկվել տարածաշրջանում խաղաղապահի մանդատ ունեցող ՌԴ ստորաբաժանումների կողմից, հետեւաբար դրանց բնականոն գործելու համար տեղի բնակիչների մոտ պետք է լինի գոնե նվազագույն փոխվստահության մթնոլորտ:

Բաքուն, բնականաբար, հասկանում է այս իրողությունը, հետեւաբար, բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ վերջինս սահմանային նման լարում ստեղծելով եւ վերջին շրջանում նաեւ խաղաղ բնակչությանը թիրախավորելով՝ նպատակ է հետապնդում վիժեցնել եռակողմ հայտարարության կետերի կատարումը:

Հունիսի 5-ին ադրբեջանական զինված ուժերը կրակահերթ էին արձակել Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի հովվի ուղղությամբ, երբ նա գյուղի արոտավայրում արածեցրել է մանր ու խոշոր եղջերավոր կենդանիներ: Ադրբեջանական կողմը կրակահերթ էր սկսել ցերեկը ժամը 12:30-13:00-ի սահմաններում, երբ կենդանիները մոտեցել են գետակին: Այն արոտավայրի ջուր խմելու մշտական վայրն է, որը ՀՀ տարածքում է: ՀՀ ՄԻՊ գրասենյակի հավաքած փաստերի համաձայն՝ ադրբեջանցի զինծառայողները մոտ 30 րոպե կրակել են Կութի հովվի ուղղությամբ: Հովիվը կարողացել է ձիով փախուստի դիմել, սակայն այդ ընթացքում կրակահերթից ձիու ոտքը վնասվել է, իսկ ադրբեջանական զինվորականները գողացել են 80-ից ավելի եղջերավոր կենդանի, իսկ 4-ին կրակահերթով սպանել են: ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հայկական կողմի պատասխան կրակ բացելու արդյունքում միայն ադրբեջանցիները դադարել են կրակել: Քաղաքացիական անձանց նկատմամբ անհարգալից վերաբերմունք արձանագրվել է նաեւ Գորիս համայնքի գյուղերի շփման գծերում:

Մինչ այս Ադրբեջանը կոպտորեն խախտում էր նոյեմբերի 9-ի հայտարարության ռազմագերիների վերադարձման կետը՝ նրանց ահաբեկչության մեջ շինծու մեղադրանքներ առաջադրելով: Իսկ դրան գումարվեց ՀՀ ԶՈւ 6 զինծառայողի գերեվարման վերջին դեպքը:

Այս ամենին զուգահեռ ավելի հաճախ են դարձել Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումներն ինչպես ՀՀ-ի, այնպես է Արցախի Հանրապետության սահմաններին: Այս ամենն ուղիղ ճանապարհ է հարթում դեպի եռակողմ հայտարարության դրույթների կատարման գործընթացի վիժեցում: Իսկ վերջինիս հիմնական կետերը վերաբերում են հրադադարի հաստատմանը եւ տարածաշրջան ռուսական խաղաղապահների ներգրավմանը:

Վերոշարադրյալից պարզ է դառնում, որ Ադրբեջանն աստիճանաբար մեծացնում է լարումը տարածաշրջանում: Արդյունքում հարցականի տակ է դրվում տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը, որին այնքան ձգտում է Բաքուն եւ առաջին հերթին՝ Թուրքիան: Այս համապատկերում հավանականությունը մեծ է, որ Ադրբեջանի «ավագ եղբայրը» ստիպված լինի հասկացնել վերջինիս, որ այդ գործողությունների տրամաբանությունը վտանգի տակ է դնում Ադրբեջանը Նախիջեւանով Թուրքիային կապող՝ այդքան երազած ճանապարհի վերագործարկումը:

Թեգեր: ԱդրբեջանԱրցախզինծառայողներԹուրքիաՀայաստանՀՀ ՄԻՊՌուսաստանսահման
ԿիսվելTweetԿիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Քաղաքական, այլ ոչ թե ռազմական գործիքակազմ

Բաքվի կրակոցների երեք պատճառները

Հուլիսի 30, 2022
Դավադիր նկրտումներ՝ ընդդեմ ՀԱՊԿ-ի

Դավադիր նկրտումներ՝ ընդդեմ ՀԱՊԿ-ի

Հուլիսի 29, 2022

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խոչընդոտը Բաքուն է

Դիվանագիտական հնա՞րք, թե՞ խաղ…

Արցախի խնդրի իրավական կարգավորման վերջին հանգրվանը ՄԱԿ-ն է

Իսլամական աշխարհի «տրոյական ձին»

Հայաստանի ինքնիշխանությունը սակարկելի չէ

Թեհրանյան հանդիպումների երկու առանցքային ուղերձները

Հաջորդ Հոդվածը
Կանխվել է հերթական բախումը

Կանխվել է հերթական բախումը

Հայաստանի Հանրապետության հասակակիցը

Հայաստանի Հանրապետության հասակակիցը

Ամենաընթերցվածը

  • Սուրբ Համբարձման եկեղեցու արժեքները փրկելու շուրջ

    Սուրբ Համբարձման եկեղեցու արժեքները փրկելու շուրջ

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հայրենի բնաշխարհի անխոս վկաները

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Հայ դիրքապահները լռեցրել են հակառակորդի կրակը Երասխի հատվածում. հայկական կողմից տուժածներ չկան

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Ոսկե սերմ անմահ հերոսները

    16 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist