Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Կոփում են կամքն ու հոգին, մարմինը

Հունիսի 9, 2021
Սոցիում
Կոփում են կամքն ու հոգին, մարմինը
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
207
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որը դարեր շարունակ եղել է թշնամու թիրախ, մի տարածաշրջանում, որտեղով շատ են անցել թշնամական տարբեր ցեղեր ու բանակներ։ Բայց ապրել է մեր ազգն իր երկրում, եւ Հայոց երկիրը հավերժ մնալու է հային։ Իսկ դրա համար մենք մանկուց պետք է հայի արժեհամակարգով սնենք մեր զավակներին եւ մանկուց դարձնենք հայրենիքի զինվոր։

Ինչպես 5000, 3000, 2000, 1000 ու 100 տարի առաջ էր, այսօր առավել եւս մենք վտանգի առջեւ ենք։ Սրա վառ ապացույցը 2020 թ. սեպտեմբերի 27-ին սկսված եւ մեր ժողովրդի համար մեծ չարիք դարձած պատերազմն էր, որի պատճառով թշնամուն մնաց մեր ազատագրված հայրենիքի մի հատվածը, որի ընթացքում հազարավոր քաջորդիներ մարտիրոսվեցին, եւ բազում այլ չարիքներ պատուհասեցին մեզ։ Նույն պատերազմն ստիպեց շատերին նոր աչքերով նայել ներկային ու ապագային։ Մի քանի անգամ անդրադարձել եմ Գոռ Մանուկյանի եւ նրա ընկերների գործունեությանը՝ կապված պատերազմի ու հետագա անելիքների հետ։

Պատերազմի ավարտից քիչ անց՝ 2020 թ. դեկտեմբերի վերջին Գոռն ստեղծեց նվիրյալների «Միհր» ռազմամարզական հասարակական կազմակերպությունը, որը զբաղված է պատանիներին, երիտասարդներին մարզելով։ Ճամբարի մարզումներին մասնակցում են նաեւ աղջիկներ. հունիսի 6-ից սկսել է ձեւավորվել աղջիկների ջոկատը։ Օրերս հերթական անգամ այցելեցի ճամբար, ներկա եղա պատանիների մարզումներին, որոնք դաշտում անցկացրեց հրահանգիչ Սեւակ Հարությունյանը, ով Բերձորում է 2020 թ. նոյեմբերին հանդիպել Գոռին, ծանոթացել, մտերմացել են եւ այժմ միասին են աշխատում ճամբարականների հետ։ 1999-ից անցել է մարտական ուղի, մասնակից եղել 2016 թ. ապրիլյան կռիվներին, արցախյան վերջին պատերազմին եւ այսօր իր փորձն է փոխանցում պատանիներին։ Դաշտային պայմաններում Սեւակը պատանիներին սովորեցրեց նաեւ տեղանքում ճիշտ կողմնորոշվել, ինչպես դուրս գալ, օրինակ, շրջապատումից կամ գտնել համապատասխան ուղղությունը։ Այս մարզումներին մասնակցում էին նոր պատանիներ, ովքեր պատրաստակամություն հայտնեցին նորից գալ։ Դժվար է, բայց կարեւոր է մարզվել մինչ բանակ մեկնելը։

Գ. Մանուկյանը տեղեկացրեց, որ ճամբարն այժմ մասնաճյուղեր ունի Սյունիքում՝ Կապանում եւ Հարժիսում։ Բացման օրերին այնտեղ էին նաեւ Կոտայքի տարածքում գործող կենտրոնական ճամբարի հիմնական խմբի տղաները։ ՀՀ տարբեր մարզերի պատանիների ծանոթությունն ու ընկերությունը հասակակիցների հետ նույնպես շատ կարեւոր են։ Նշեմ՝ ճամբարում մարզումներն ու դասընթացները տեղի են ունենում յուրաքանչյուր շաբաթվա ուրբաթ, շաբաթ եւ կիրակի օրերին։ 2 գիշեր պատանիներն ու հրահանգիչները մնում են տեղում։ Արդեն կա գեղեցիկ ավանդույթ՝ յուրաքանչյուր կիրակի ճամբարն ունենում է հյուրեր։ «Կիրակի «Հոպարների օր է»,-ասում է Գոռը։ Պատանիներին են այցելում մարտական ուղի անցած, երկրի հոգսերով ապրող տարեցներ։ Ծանոթանում են ճամբարի առօրյային, պատանիների հետ անցկացնում պարապմունքներ, արիության դասեր։

Հունիսի 6-ին ճամբարի հյուրն էր «Վահագն» ռազմահայրենասիրական բարեգործական-հասարակական կազմակերպության նախագահ Կարապետ Կարապետյանը՝ Մորուք Կարոն։ Կարոյին ծանոթ եմ դեռեւս Բերդաձորից։ 1989 թ. օգոստոսին միասին մեկնեցինք Բերդաձոր եւ Բերդաձորի ինքնապաշտպանության խորհրդի (ԲԻԽ) ռազմական ջոկատների կազմում մասնակցում էինք Շուշիի այս ենթաշրջանի պաշտպանությանը, որտեղ 4 հայաբնակ գյուղ՝ Մեծ շենը, Հին շենը, Եղցահողը եւ Տասի վերստը (Ծաղկաձոր) շրջապատված էին թուրքաբնակ բնակավայրերով՝ Լաչին, Ազանուս, Լիսագոր, Շրլան եւ այլն։ Արցախյան գոյամարտից հետո Կարոն զբաղված է ռազմահայրենասիրական բարեգործական-հասարակական ծրագրեր իրականացնելով։ Ճամբարում նա ծանոթացավ պատանիների մարզումներին, պայմաններին։ Եղավ համագործակցության պայմանավորվածություն։ Բացի այդ, Կարոն ուներ այլ առաքելություն եւս: Հայրենիքին մատուցած ծառայությունների համար հրահանգիչ Սեւակ Ստեփանի Հարությունյանը «Արծիվ-30 Արարատ» ռազմահայրենասիրական ՀԿ-ի նախագահ Վարազդատ Մկրտչյանի հրամանով պարգեւատրվել է նույն ՀԿ-ի պատվոգրով եւ մեդալով։ Կ. Կարապետյանը ողջունեց ներկաներին, կարեւորեց նման ճամբարների դերը մեր ժողովրդի կյանքում եւ պարգեւները հանձնեց Սեւակին։ Հայտնելով շնորհակալություն, որ արժանացել է պարգեւի, Ս. Հարությունյանն ասաց, որ միշտ կաշխատի պատանիների հետ, որպեսզի հետագայում ավելի կենսունակ ու մարտունակ բանակ ունենանք։

Պատանիներին մարզում է նաեւ արցախյան առաջին, 2016-ի ապրիլյան ու վերջին պատերազմների մասնակից, էջմիածնեցի Ալեքսան Բայանդուրյանը, մարդ, ով ռազմաճակատում կորցրել է ոտքը, սակայն իր մեջ մեծ ուժ է գտել, 2010 թ. բարձրացել է Արարատ լեռան գագաթը եւ հաղթանակը նվիրել Եռաբլուրում ննջող քաջորդիներին։ Ալեքսանը շատ է կարեւորում, որ պատանիները լինեն կամքով լեցուն, հասնեն իրենց նպատակներին՝ հաղթահարելով հնարավոր բոլոր խոչընդոտները։ Օրվա ընթացքում ճամբարի տարածքում կայացավ նաեւ ծառատունկ։ 30-ից ավելի հատուկ տեսակի մատղաշ «Պավլինա» ծառեր տնկեցին ճամբարականները։ Նշեմ, որ ծառերը բերվել են Քաշաթաղի շրջանի Սարատակ գյուղից, որտեղ այդ ծառատեսակները մշակում էր Հրայր Վանեսյանը, ով տեղափոխվել է հայրենի Խաչթառակ գյուղ եւ մեծ սիրով հատկացրեց տնկիները։

Թեգեր: բանակզինվորթշնամիկրթությունպատանիպատերազմռազմական կրթությունՍյունիք
Կիսվել1Tweet1Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Հայուհին՝ Թուրքիայի առաջին բժշկուհի

Հայուհին՝ Թուրքիայի առաջին բժշկուհի

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Աստված հոգ է տանում մեր մասին

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist