Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մարտի 26, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Հայուհին՝ Թուրքիայի առաջին բժշկուհի

Նրան ստիպել էին փոխել անուն-ազգանունը

Հունիսի 9, 2021
Սոցիում
Հայուհին՝ Թուրքիայի առաջին բժշկուհի
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
420
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Անուրանալի է հայերի ներդրումը թուրքական բարբարոս երկրի ամենատարբեր բնագավառներում՝ ճարտարապետություն, երաժշտություն, գիտություն, թատրոն, կերպարվեստ, կիրառական արվեստ, լեզվագիտություն, այլեւայլ ասպարեզներ: Մեծ է մանավանդ պոլսահայության դերակատարումը՝ հակառակ այն բանի, որ թուրքերը ջանում են հնարավորինս ժխտել հայ ինքնության դրսեւորումներն ու հայության բերած ավանդը իրենց երկրին:

Ինչպե՞ս կարելի է ուրանալ Հակոբ Դիլաչարի վաստակը (Հակոբ Մարթայան), որ ծնվել էր Պոլսում եւ իր ողջ կյանքը նվիրաբերել թուրքական լեզվի ուսումնասիրությանն ու նրանց այդ գիտության ստեղծմանը: Լեզվագետ, համալսարանական դասախոսին եւ նրա երկու գործընկերներին՝ Ստեփան Կուրտիկյանին եւ Գեւորգ Սիմքեշյանին հենց այնպես չէր, որ 1932 թ. սեպտեմբերի 22-ին հրավիրում է ինքը՝ Աթաթուրքը՝ մասնակցելու թուրքերենին նվիրված առաջին համաժողովին, որը կայանալու էր նորից հայի ձեռամբ կերտված Դոլմաբաղչի շքեղ պալատում: Ով չգիտի, որ օսմանյան կայսրության ամենաշքեղ այս կառույցի հեղինակները նույնպես հայեր էին՝ հայր ու որդի ճարտարապետներ Կարապետ եւ Նիկողոս Պալյանները: Նմանապես անժխտելի է երկու հայորդիների՝ Համբարձում Լիմոնջյանի եւ Էդգար Մանաշի չափազանց կարեւոր ներդրումը թուրքական երգի, երաժշտության բնագավառում:

Իսկ բժշկությա՞ն մեջ: Այո, նաեւ այստեղ է ճառագում հայի լույսը. Թուրքիայի առաջին բժշկուհին հայ է՝ Զարուհի Գավալջյան: Եվ որքան էլ թուրքական կենսագրական հրատարակություններում դոկտոր Սաֆիե Ալի Քրեքելերին ներկայացնեն որպես Թուրքիայի առաջին բժշկուհու, միեւնույն է, իրականությունը չի փոխվելու: Ճիշտ է՝ այս թրքուհին է նրանց առաջին սպիտակ խալաթավորը՝ որպես իրենց ազգի ներկայացուցիչ, սակայն այդ բնագավառում առաջինի տիտղոսը նշյալ հայուհուն է վերապահված:

Ադաբազարում ծնված Զարուհի Գավալջյանի հայրը՝ Սերովբե Գավալջյանը, նույնպես ճանաչված բժիշկ է եղել, որը 1875-ին վերադարձել էր ծննդավայր՝ երկար ժամանակ Բոստոնում բժշկությամբ զբաղվելուց հետո եւ Ադաբազարում ստեղծել սեփական հիվանդանոցը: Երկու տարի անց  ծնվել է ապագա բժշկուհի դուստրը՝ Զարուհին: Հայրական ոտնահետքերով ընթանալու ձգտող հայուհին նախ ավարտում է Ադաբազարի աղջկանց ամերիկյան քոլեջը, ապա մեկնում Միացյալ Նահանգներ եւ ուսանում Չիկագոյի Իլինոյսի համալսարանի բժշկական ֆակուլտետում: 1904 թ. վերադառնում է հայրական օջախ, բայց քանի որ սուլթան Համիդ հայակերի ժամանակներն էին, միայն օտարահպատակ կանանց էր արտոնված բժշկությամբ զբաղվել: Այդ իսկ պատճառով Զարուհին սկսում է ծառայել հոր մոտ որպես օգնական՝ զուգահեռաբար կենսաբանություն դասավանդելով իր ուսանած Աղջկանց ամերիկյան քոլեջում: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին աշխատում է վիրավորներին եւ տուժածներին օգնություն ցուցաբերող հիմնարկներում: 1921-ին, երբ քոլեջը տեղափոխվում է Պոլիս, Զարուհին նույնպես մեկնում է այնտեղ եւ Սկյուտար թաղամասում սկսում աշխատել դոկտոր Քավալ անունով, որովհետեւ 1939 թ. պոլսահայությանը պարտադրվում է փոխել իրենց հայկական անուն-ազգանունները. թուրքական նենգ քաղաքականության նողկալի դրսեւորում, որից խուսափելը կարող էր կյանք արժենալ… 

Թուրքիայի առաջին բժիշկուհին կյանքին հրաժեշտ է տվել 1969 թ.: Նրա աճյունն ամփոփված է Ստամբուլի Ֆերիկյոյի հայկական բողոքական գերեզմանատանը:

Հիշենք նաեւ այս անունը՝ Զարուհի Գավալջյան…

Թեգեր: բժիշկԶարուհի ԳավալջյանԹուրքիա
Կիսվել2Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

«Ես մեծ ստեղծագործություն եմ թողնում Երեւանում, բայց քաղաքի մի մասը կտանեմ ինձ հետ»

«Ես մեծ ստեղծագործություն եմ թողնում Երեւանում, բայց քաղաքի մի մասը կտանեմ ինձ հետ»

Մարտի 25, 2023
Յանիկյանի փամփուշտները դեռ սլանում են

«Հպարտ եմ, որ հայ եմ, հպարտ եմ, որ հայ եմ ծնվել…»

Մարտի 24, 2023

Մեկ օր հերոսների դպրոցում

Պատերազմը՝ միլիոն գողանալու համաշխարհային մեխանիզմ

Գործատուն պետական աջակցություն կստանա

…Ու մնացին հավերժ զինվորներ

Նվիրումի, գնահատանքի, վերագտած ջերմության ու հաղթանակածների օր

Հազարամյակների տեսլականը նույնն է մնացել

Հաջորդ Հոդվածը
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Աստված հոգ է տանում մեր մասին

Արցախի կարգավիճակի հարցի քննարկումն անխուսափելի է դառնում

Արցախի կարգավիճակի հարցի քննարկումն անխուսափելի է դառնում

Ամենաընթերցվածը

  • Սողացող պատերազմներում հաղթողներ չեն լինում…

    Որպեսզի չշարունակվեն մայիսները, նոյեմբերներն ու սեպտեմբերները

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Պետք է գտնենք այն լուծումները, որոնք կխթանեն բարձր արժեք ստեղծող արտադրությունների զարգացումը»

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • ՀՀ-ն ատոմային էներգետիկայի ոլորտում պետք է շարունակի ամրապնդել իր դիրքերը

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Աշխարհաքաղաքական խառնամարտ

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Թուրքիան մտածում է զորքերը Սիրիայից հանելու մասին

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist