Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մարտի 28, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Արցախի կարգավիճակի հարցի քննարկումն անխուսափելի է դառնում

Գերմանիան նույնպես սկսել է հետաքրքրություն ցուցաբերել այդ խնդրի նկատմամբ

Հունիսի 10, 2021
Տարածաշրջան
Արցախի կարգավիճակի հարցի քննարկումն անխուսափելի է դառնում
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
173
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակն աստիճանաբար վերադառնում է միջազգային կառույցների եւ խոշոր պետությունների քաղաքական օրակարգ: Առաջնային համարելով հիմնահարցի հիմնարար եւ երկարաժամկետ լուծումը՝ վերջիններս էապես կարեւորում են այդ ուղղությամբ քաղաքական բանակցությունների վերսկսումը: Հատկանշական է, որ այդ գործընթացում ակտիվություն են ցուցաբերում այնպիսի պետություններ, որոնք նախկինում ձգտել են չեզոքություն պահպանել եւ սահմանափակել են իրենց ներգրավվածությունն Արցախի շուրջ ընթացող քաղաքական բանակցություններում:

Այս առումով ուշագրավ է, որ խնդրին սկսել է հետաքրքրություն ցուցաբերել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը, որը նախկինում մշտապես խուսափում էր որեւէ կարծիք արտահայտել հիմնահարցի վերաբերյալ: Խնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ իրենց գործողություններն են ակտիվացրել նաեւ Չինաստանը եւ Հնդկաստանը: Այս ընթացքում եվրոպական մի շարք այլ երկրներ նույնպես իրենց ուշադրությունը սեւեռեցին արցախյան հիմնահարցի քաղաքական կարգավորման վրա:

Վերեւում նկարագրված միտման նախադրյալ դարձավ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որտեղ որեւէ դրույթ չկա խնդրի վերջնական՝ քաղաքական կարգավորման վերաբերյալ: Ակնհայտ էր, որ փաստաթղթով ապահովվում են միայն հրադադարի ռեժիմի պահպանումը եւ խաղաղապահ զորակազմի ներգրավումը կողմերի շփման գծի երկայնքով: Արցախի հանդեպ այս երկրների մի մասի հետաքրքրության աճի պատճառը հիմնականում տարածաշրջանում Ռոսաստանի ազդեցության մեծացումն է: Ռուս խաղաղապահների՝ որպես անվտանգության երաշխիքի առկայությունը Արցախում վերջիններս ընկալում են որպես նրա ռազմական ներկայություն, իսկ այդ առաքելության ժամկետների անորոշությունն այդ երկրներին ստիպում է քննարկման հարթակ բերել Արցախի կարգավիճակի որոշման հարցը, որը երկարաժամկետ լուծումներ պետք է ապահովի:

Այս իրավիճակը կխթանի Արցախի Հանրապետության կարգավիճակի շուրջ քաղաքական գործընթացի վերսկսումը, որից համառորեն խուսափում է Ադրբեջանը՝ հիմնականում Թուրքիայի հրահրմամբ: Վերջիններս, սակայն, սկսել են հասկանալ, որ այդ պահվածքը ոչ մի տեղ չտանող ճանապարհ է, եւ այն ավելի շատ մեծացնում է համաշխարհային ճնշումներն իրենց վրա: Ամենայն հավանականությամբ, ադրբեջանաթուրքական զույգն սկսել է ընկրկել եւ նախապատրաստվում է բանակցային գործընթացին: Այդ մասին է խոսում Եվրոպայում Թուրքիայի հետ ամենաջերմ հարաբերություններն ունեցող Գերմանիայի ակտիվացումն արցախյան քաղաքական ճակատում:

Դա է փաստում հունիսի 7-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Հայկո Մաասի հետ: Նույն օրը Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց էր ունեցել նաեւ Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանի հետ։ ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ հեռախոսազրույցների ժամանակ նախարարները քննարկել են ադրբեջանա-հայկական սահմանին եւ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաեւ անդրադարձել Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների հայտարարությունների` 2020 թ. նոյեմբերի 9-ի եւ 2021 թ. հունվարի 11-ի դրույթների կատարմանը։ «Ընդգծվել են հրադադարի ռեժիմը խստորեն պահպանելու կարեւորությունը եւ առաջացող տարաձայնությունների քաղաքական ու դիվանագիտական լուծման անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Նշվում է նաեւ, որ նախարարները հաստատել են ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ բանակցային գործընթացում, իսկ Լավրովը նշել է, որ միջազգային կազմակերպությունների ցանկացած ներգրավում հնարավոր է միայն Բաքվի եւ Երեւանի համաձայնությամբ:

Այլ կերպ ասած՝ Արցախի կարգավիճակի հարցի քննարկումն անխուսափելի է դառնում, եւ դրա մեկնարկը միայն ժամանակի հարց է: Իսկ քաղաքական սեղանին ռազմական տեխնիկան գործոն չէ, այստեղ առաջնային են իրավական փաստարկները, որոնք միանշանակ խոսում են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանության օգտին:

Թեգեր: ԱդրբեջանԱրցախԳերմանիաԵԱՀԿԹուրքիախաղաղապահ ուժերկարգավիճակՀնդկաստանՉինաստանՌուսաստան
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Արցախի շուրջ լարվածությունը գնալով ավելի է սրվում

Արցախի շուրջ լարվածությունը գնալով ավելի է սրվում

Մարտի 28, 2023
Արցախցի երեխաների նկատմամբ շարունակվում է հանցանքը

Արցախցի երեխաների նկատմամբ շարունակվում է հանցանքը

Մարտի 25, 2023

Փոխզիջումը չի կարող արցախահայության գոյությունը վտանգելու հաշվին լինել

Անակնկալներով լի ընտրություններ Թուրքիայում

Հայաստանն Իրանի համար կարեւոր նշանակություն ունի

Աշխարհը կորցնում է թե՛ խաղաղությունը եւ թե՛ արժանապատվությունը

Անդրադարձ՝ ողբերգական տարելիցի առթիվ

Տարածաշրջանային նախագծերը եւ Հայաստանի դերակատարությունը

Հաջորդ Հոդվածը
Հայրենասիրությունը պետք է գործնակա՛ն քայլերի վերածել

Հայրենասիրությունը պետք է գործնակա՛ն քայլերի վերածել

Նաթանյահուն «կհանձնվի՞»

Նաթանյահուն «կհանձնվի՞»

Ամենաընթերցվածը

  • Կա՛ն մշտական թշնամիներ, որովհետեւ կա՛ն մշտական շահեր

    Կա՛ն մշտական թշնամիներ, որովհետեւ կա՛ն մշտական շահեր

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Հպարտ եմ, որ հայ եմ, հպարտ եմ, որ հայ եմ ծնվել…»

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Այց անմահ հերոսներին

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • «Կայսերական մեծության» մորմոքը

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Գիրք, որի էջերում արեւելքի լույսն է ու ջերմությունը

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist