Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Հայոց մեծ եղեռնի լուսանկարիչը

Հունիսի 11, 2021
Սոցիում
Հայոց  մեծ եղեռնի լուսանկարիչը
7
ԿԻՍՎԵԼ ԵՆ
693
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Վերջին օրերս բազմաթիվ լուսանկարներ եմ արել: Ինձ պատմում են, թե Ջեմալ փաշան՝ Սիրիայի դահիճը, մահվան սպառնալիքով արգելել է գաղթականների ճամբարներում լուսանկարելը: Սոսկումի եւ մեղադրանքի պատկերները ես թաքցրել եմ գոտուս տակ: Մեսքենեի եւ Հալեպի ճամբարներում հավաքեցի բազմաթիվ աղերսագրեր, որ պահել եմ ուսապարկիս մեջ, որպեսզի հասցնեմ Կոստունդնապոլսի ամերիկյան դեսպանատուն, քանի որ փոստով անհնար էր դրանք ուղարկել: Ես վայրկյան անգամ չեմ կասկածում, որ սրանով խիստ դավաճանական քայլ եմ կատարում, բայցեւայնպես այդ թշվառներին գեթ փոքր-ինչ օգնած լինելուս գիտակցումը համակում է ինձ ավելի մեծ երջանկության զգացումով, քան որեւէ այլ բան…»:

Արմին ՎԵԳՆԵՐ

Օսմանյան Թուրքիայի դաշնակից եւ հայոց ցեղասպանությանը մեղսակից Գերմանիայի որոշ գործիչներ, ականատես լինելով սեփական բնօրրանում հայերի բնաջնջման զարհուրելի տեսարաններին, անհնարին ջանքեր գործադրեցին հայության սպանդը կասեցնելու համար: Այդ գործիչներից էր Արմին Վեգները, ով Առաջին աշխարհամարտի տարիներին որպես գերմանական սանիտարական ծառայության սպա ծառայում էր Միջագետքում: Ծառայության ընթացքում, անտեսելով թուրքական իշխանությունների սպառնալիքներն ու հարուցած արգելքները, պայուսակում բժշկական միջոցների տակ թաքցրած լուսանկարչական ապարատով կարողանում է ժապավենի վրա վերցնել պատկերներ՝ հայերի կոտորածների, հյուծված ու մեռնող գաղթականների, մահվան ճամբարների տեսարաններով: Նպատակ ունենալով հրավիրել Գերմանիայի հանրության ուշադրությունը անսանձորեն կատարվող բարբարոսությունների վրա, ազնվարյուն բուժակ-սպան այդ լուսանկարների մի մասն ուղարկում է գերմանական մամուլին, հանրային գործիչներին, սակայն գերմանական իշխանությունները խոչընդոտում են դրանց հրապարակմանը: Ավելին, 1918 թ. արիասիրտ գերմանորդին ձերբակալվում է: Վճիռը՝ վերադարձնել իր երկիր, իսկ նրա ձեռամբ արված ավելի քան 2000 լուսանկարների մեծ  մասը բռնագրավվում եւ ոչնչացվում է: Այդուհանդերձ, բուժակին հաջողվում է որոշ լուսանկարների ապակե նեգատիվներ, գոտու մեջ թաքցրած, դուրս բերել հայակեր բորենիների կայսրությունից:

Պատերազմի ավարտից հետո՝ 1919 թ. Վեգները դասախոսություններով հանդես է գալիս Գերմանիայի քաղաքներում, պատմում անապատներ քշված եւ կոտորածների ենթարկված տասնյակ հազարավոր հայերի ոչնչացման ու տառապանքների մասին: Նույն թվականին հրապարակում է բաց նամակ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնին («Կտակ անապատում»), որը թարգմանվել է ֆրանսերեն, անգլերեն, իտալերեն, իսպաներեն: Նամակում խստագույնս դատապարտում է երիտթուրք ոճրագործներին՝ վեր հանելով ցեղասպանությունը վերապրած հայերին բարոյական եւ նյութական օգնություն ցուցաբերելու, բռնի իսլամացած հազարավոր հայերի քրիստոնեությանը դարձի բերելու, հայրենի տները վերադարձնելու եւ կորցրած ունեցվածքի դիմաց  փոխհատուցում ստանալու իրավունքի հարցերը: Նամակում Վեգները փաստերով հաստատում է թուրք կառավարողների ծրագրած հայկական ցեղասպանությունը եւ խարազանում արեւմտյան պետություններին՝ որպես մեղսակիցների: «1915 թվականի գարնանը,- գրել է նա,- երբ թուրքական կառավարությունը ձեռնամուխ եղավ երկու միլիոն հայերի՝ երկրի երեսից ջնջելու իր հրեշավոր ծրագրի իրականացմանը, չկար մեկը, որ խանգարեր… խելագարված հանցագործների գործողությունները…»:

Վեգները գրի էր առել մահվան ճամբարներում իր տեսածն ու ապրածը: Հետագայում այդ ամենը՝ լուսանկարների զուգորդմամբ, հրատարակվում է նրա «Անվերադարձ ճանապարհ» գրքում:

1921 թ., Բեռլին: Եղեռնատես արորդին, որպես վկա, ներկա է լինում հայ պաշտամունքներից մեկի՝ Թալեաթ կոչված բորենուն շանսատակ արած Սողոմոն Թեհլերյանի դատավարությանը, հավաքում սղագրված նյութերը, գրում առաջաբան («Արդար վճիռ») եւ հրատարակում առանձին գրքով՝ «Թալեաթ փաշայի դատավարությունը» (1921 թ.): Մեկ տարի անց լույս է տեսնում Վեգների «Ճիչ Արարատից» գրքույկը, որում ներկայացնելով Զմյուռնիայի կոտորածները, վերստին դատափետում է Թուրքիայի կառավարող շրջանների հայատյաց քաղաքականությունը, արեւմտյան երկրների հանցավոր անտարբերությունը:

1933 թ., Գերմանիայում ֆաշիստների իշխանության գլուխ գալուց հետո, Հիտլերին ուղղված բաց նամակում հայոց եղեռնի սարսափների ականատես Վեգները դատապարտում է հրեական կոտորածները: Հետեւանքը՝ դատապարտվում է եւ ընկնում համակենտրոնացման ճամբար: 1934-ին կարողանում է փախչել Գերմանիայից եւ տեւական զրկանքներից ու չարչարանքներից հետո հաստատվում Հռոմում՝ Պերսի Էքշտայն անվան տակ:

Հայերիս մեծ բարեկամը մեկն է 250 այն գրողներից ու գործիչներից, որոնց գրքերն արգելվել եւ այրվել են ֆաշիստական Գերմանիայում: Իսկ նա գրել է բանաստեղծություններ, պատմվածքներ, էսսեներ, նովելներ, ճանապարհորդական նոթեր, որոնց բնորոշ են մարդասիրությունը, եղբայրության գաղափարը, որեւէ ազգի հալածանքի մերժումը: Բանաստեղծությունների առաջին գրքույկը հրատարակվել է դեռեւս դպրոցական տարիներին: 1910-ին լույս է տեսել նրա «Արձակ բանաստեղծություններ» ժողովածուն: Հիշատակենք բանաստեղծ Արմին Վեգների մյուս ժողովածուները՝ «Երկու քաղաքների միջեւ», «Լսիր իմ խոսքը, Աննա Մարիա», «Քաղաքների դիմապատկերը», «Հազար նպատակներով փողոցը»՝ չափածո գրքեր, որոնցով գերմանական գրականություն է բերել մեծ քաղաքի թեման: Այդ թեման շոշափված է նաեւ գրողի լավագույն վեպերում՝ «Խոստովանություն», «Մոնի կամ աշխարհը ներքեւից»: Նրան հետաքրքրել է նաեւ արեւելյան թեման, որն ինքն առաջինն է ներկայացրել առանց վարդագույն երանգավորումների՝ «Երանության տանը», «Պատանի Հուսեյնը», այլ պատմվածքներ: Վեգների ստեղծագործական ժառանգության մեջ զգալի տեղ են գրավում ճանապարհորդական նոթերը՝ «Աշխարհների խաչմերուկում», «Պատվի առնել», «Մեքենաները տափաստանում», «Որս հազարամյա երկրում»:

1927 թ. խորհրդային կառավարության հրավերով Վեգներն իր կնեջ՝ արձակագիր Լ. Լանդաուի հետ այցելել է Մոսկվա, մասնակցել ռուսական հեղափոխության 10-րդ տարեդարձի հանդիսավոր արարողություններին, եղել Հայաստանում, հանդիպել իր հին բարեկամներին՝ Կարապետ Մելիք-Օհանջանյանին, Հակոբ Զորյանին, որոնց հետ ծանոթացել-մտերմացել էր 1918-1920 թթ. Բեռլինում: Երեւանի համալսարանում դասախոսություններ է կարդացել գերմանական նորագույն պոեզիայի եւ հին Հունաստանի թատրոնի ու թատերգության մասին, նյութեր հավաքել հայերի մասին եռերգություն գրելու նպատակով: Նախաձեռնությունը, սակայն, մնացել է անավարտ՝ տպագրվել է մի հատված միայն՝ «Պատանի Ադամը» վերնագրով: Վեգների երկրորդ այցը Հայաստան 1968-ին էր. այցելել է Եղեռնի հուշահամալիր, հյուրընկալվել ընկերների օջախներում, սքանչացել վերհառնած հայության նվաճումներով:

Հարազատ դարձած հայությունն ու Հայաստանը հետաքրքրել են նրան մինչեւ իր ապրած օրերի վերջը: Հանդես է եկել մեզ ու մեր երկրին վերաբերող հոդվածներով, էսսեներով, հուշերով: 1972 թ. 86-ամյա ասպետ-ծերունին Միացյալ Նահանգների տարբեր քաղաքներում լուսանկարների ցուցադրումով զեկուցումներ է կարդացել Հայաստանի մասին:

Երկրորդ այցին Հայաստան ու Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, մեզ համար խնկելի անուն դարձած մեծ գերմանացին գրելու էր. «Ծնկի եկա անգերեզման հայերի հավիտենական կոթողի առջեւ ու խոնարհվեցի նահատակների հոգին խորհրդանշող անմար կրակի առաջ: Աչքերիս առջեւով անցան անապատի վրանները, սովահար մանուկները, համաճարակի զոհերը: Քչերը կարող են հասկանալ իմ ապրումները…»:

1978 թ. Հռոմում 92 տարեկան հասակում վախճանված Արմին Վեգների գերեզմանից 1996 թ. բերված մի ափ հողն ամփոփված է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի Հուշապատի մեջ: Այցելելիս՝ չմոռանանք խոնարհվել հայոց ճակատագրով ապրած գրողին, ասպետ սպա-բուժակին, խիզախ լուսանկարչին, ով մարդկությանն ի ցույց արեց հայոց մեծ ոճրագործությունը…

Թեգեր: Արմին ՎԵԳՆԵՐլուսանկարիչմշակույթպատերազմՑեղասպանությունՕսմանյան Թուրքիա
Կիսվել3Tweet2Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Եվրո-2020. Իտալիան առաջնության մեկնարկային խաղում խոշոր հաշվով հաղթեց Թուրքիային

Եվրո-2020. Իտալիան առաջնության մեկնարկային խաղում խոշոր հաշվով հաղթեց Թուրքիային

Ճնշումներ Բաքվի վրա՝ սահմանային սադրանքները կանխելու համար

Ճնշումներ Բաքվի վրա՝ սահմանային սադրանքները կանխելու համար

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist