Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մայիսի 22, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Ճնշումներ Բաքվի վրա՝ սահմանային սադրանքները կանխելու համար

Միջազգային զսպող գործուն մեխանիզմների կիրառումն անհրաժեշտություն է դառնում

Հունիսի 12, 2021
Տարածաշրջան
Ճնշումներ Բաքվի վրա՝ սահմանային սադրանքները կանխելու համար
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
123
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Լարվածությունը Հայաստանի եւ Ադրբեջանի շփման գծում օրեցօր ավելի է մեծանում: Եթե մինչ այդ սահմանային միջադեպերը սահմանապահ ուժերի միջեւ ֆիզիկական ուժի գործադրմամբ էին հիմնականում տեղի ունենում, ապա այսօր արդեն ավելի հաճախ են արձանագրվում փոխհրաձգության դեպքերը:

Սա օրինաչափ է, քանի որ բոլորովին վերջերս պատերազմի մեջ գտնվող պետությունների միջեւ առանց սահմանների դեմարկացիայի պայմաններում նման միջադեպեր լինելու են: Այստեղ մտահոգիչն այն է, որ մեր դեպքում դրանց քանակը եւ որակն աճում են մեծ արագությամբ: Մյուս կողմից էլ պարզ է, որ սովորաբար, ինչպես փաստում է համաշխարհային պրակտիկան, սահմանազատման գործընթացը տարիներ է տեւում, եթե չասենք՝ տասնամյակներ, հետեւաբար՝ օպերատիվ ձեւով միջանկյալ լուծումներ գտնելն առաջնային է դառնում:

Այսպես՝ հունիսի 10-ին ադրբեջանական զինված ուժերը կրկին կրակել էին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա եւ Կութ գյուղերի հարեւանությամբ: Կրակոցները պարզ լսելի են եղել Կութ եւ Վերին Շորժա գյուղերում ու արոտավայրերում: Այս միջադեպերին սկսել է ավելի շատ ուշադրություն դարձնել տարածաշրջանում ռազմական ներկայություն ունեցող եւ խաղաղապահի առաքելություն ստանձնած Ռուսաստանի Դաշնությունը: «Հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում արձանագրված միջադեպերը, իհարկե, չեն նպաստում Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների ընդհանուր ֆոնի կարգավորմանը: Եվ մենք կողմերին զսպվածության կոչ ենք անում, հորդորում լուծել հակասությունները բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով»,- ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակը։

Նա նաեւ խոսել է Հարավային Կովկասում տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակման խնդրի մասին։ Մարիա Զախարովան հայտնել է, որ այն կյանքի կոչելու մեջ շահագրգիռ են տարածաշրջանի բոլոր երկրները, այդ թվում` Հայաստանը, Ադրբեջանը, Ռուսաստանը, եւ համապատասխան համաձայնությունները գրանցվել են այդ երկրների ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 9-ի եւ 2021 թ. հունվարի 11-ի հայտարարություններում: Խոսնակը նաեւ նշել է, որ այդ ուղղությամբ աշխատանքները վստահվել են երեք պետությունների փոխվարչապետներին՝ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում:

Սահմանի խնդրին անդրադարձել է նաեւ ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը ՀՀ ԱԳ նախարարությունում ունեցած հանդիպման ժամանակ: Վերջինս շեշտել է ՀՀ ինքնիշխան տարածքներն ադրբեջանական զինուժի կողմից լքելու անհրաժեշտության մասին:

Հատկանշական է, որ վերջին փոխհրաձգությունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ՀՀ զինված ուժերն ադրբեջանցիներին թույլ չեն տվել ՀՀ սահմանների խախտմամբ ինժեներական աշխատանքներ իրականացնել: Սա փաստում է, որ եթե պաշտոնական Բաքուն շարունակի սադրիչ գործողություններ իրականացնել Հայաստանի սահմանի մոտ, ապա այն ստանալու է համարժեք պատասխան, ինչը կարող է հանգեցնել իրավիճակի հերթական լարվածության, որի պատասխանատուն միայն Ադրբեջանն է լինելու: Ստեղծված իրավիճակում այդ երկրի նկատմամբ միջազգային զսպող  գործուն մեխանիզմների կիրառումն անհրաժեշտություն է դառնում:

Թեգեր: ԱդրբեջանԳեղարքունիքի մարզՀայաստանՀՀ ԱԳՆՄարիա ԶախարովաՌուսաստանսահման
ԿիսվելTweetԿիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Անկարան Բիշքեկի համար այլընտրանք է Մոսկվային

Անկարան Բիշքեկի համար այլընտրանք է Մոսկվային

Բանալին Հայաստանի ապաշրջափակումն է

Բանալին Հայաստանի ապաշրջափակումն է

Ամենաընթերցվածը

  • «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    33 Կիսվել են
    Կիսվել 13 Tweet 8
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հայ բեմի «մետաքսե դուստրը»

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • 34 տարի առաջ ծնունդ առավ Արցախյան շարժումը

    24 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist