Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Արցախում նշել են Ռուսաստանի օրը

Մշակութային միջոցառումներ՝ խաղաղապահների մասնակցությամբ

Հունիսի 16, 2021
Սոցիում
Արցախում նշել են Ռուսաստանի օրը
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
100
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայ եւ ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը մեկ անգամ չէ, որ դիմացել է ժամանակների փորձություններին ու դժվարություններին, արտահայտվել պատերազմների ընթացքում, մշակույթի եւ արվեստի բնագավառներում, ամենատարբեր ուղղություններում: Ասել է թե՝ ամենաբարդ իրավիճակներում ռուսները նեցուկ են եղել հայերին, եղբայրաբար կիսել նրանց ուրախությունն ու ցավը: Այդ իրողությունն ապացուցվեց նաեւ 44-օրյա պատերազմից հետո, երբ Ռուսաստանի խաղաղապահ ուժերը սկսեցին իրենց առաքելությունն իրականացնել Արցախում՝ նպաստելով ավերածությունների վերացմանը, ենթակառուցվածքների վերականգնմանը, հրադադարի պահպանմանը:        

Ռուսաստանի օրվա կապակցությամբ Արցախում կայացել են մշակութային միջոցառումներ՝ նվիրված հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամությանն ու մշակութային կապերին: Ստեփանակերտի պատկերասրահում կազմակերպվել է բաց դասախոսություն՝ 19-րդ դարի ռուս նկարիչներ Ռեպինի, Սուրիկովի, Վասնեցովի, Վերեխչագինի, Շիշկինի, Կրամսկոյի եւ ուրիշների մասին: Ունկնդիրներն էին մայրաքաղաքի մտավորականության ներկայացուցիչները, բուհերի դասախոսներն ու ուսանողները: Պատկերասրահի տնօրեն Ելենա Դադայանը աշխատակիցների անունից շնորհավորեց միջոցառմանը ներկա ռուս խաղաղապահներին տոնի առթիվ՝ կարեւորելով ռուսական գեղարվեստի տեղն ու դերը աշխարհի մշակութային պատմության մեջ: Գիտաշխատող Ն. Գրիգորյանը պատմեց նրանց ստեղծագործական ուղու մասին, տեսաշարի միջոցով ներկայացրեց նշված նկարիչների հայտնի գործերը:

Բաց դասախոսությունը եզրափակվեց ռուսական ռոմանսով՝ Ստեփան Ջհանգիրյանի կատարմամբ: Նույն օրը Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում կայացավ գրական-երաժշտական երեկո՝ նվիրված ռուսական պոեզիային եւ երգարվեստին, որ կազմակերպվել էր քոլեջի եւ Մեսրոպ Մաշտոցի անվան հանրապետական գրադարանի կոլեկտիվների համատեղ ջանքերով: Ստեփանակերտի Եղիշե Չարենցի անվան թիվ 7 միջնակարգ դպրոցի աշակերտներն ասմունքեցին Աննա Ախմատովայի, Բուլատ Օկուջավայի եւ ուրիշ բանաստեղծների ստեղծագործություններից: Երաժշտական քոլեջի դասական երգեցողության բաժնի ուսանողների կատարմամբ հնչեցին Մուսորգսկու, Գլինկայի, Դարգոմիժսկու, Բալակիրեւի, Ռախմանինովի եւ ռուս հայտնի այլ կոմպոզիտորների ռոմանսները:

Միջոցառմանը ներկա ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ, մայոր Օ. Սերգեեւը խորին շնորհակալություն հայտնեց միջոցառման համար, այնուհետեւ կարդաց իր բանաստեղծությունը՝ նվիրված հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամությանը: Ավանդույթի համաձայն՝ վերջում խաղաղապահները միջոցառման մասնակիցներին քաղցրավենիք հյուրասիրեցին:

Ռուսաստանի օրը նշվել է նաեւ Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում՝ «Խաղաղությունը եւ խաղաղապահները երեխաների աչքերով» խորագիրը կրող ցուցահանդեսով: Արցախցի երեխաները շնորհավորել են կենտրոնում հյուրընկալված ռուս խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչներին: Կենտրոնի խորհրդի նախագահ Լյուդմիլա Բարսեղյանը խաղաղապահներին երախտագիտություն է հայտնել Արցախում իրականացվող առաքելության համար։ «Խաղաղությունը եւ խաղաղապահները երեխաների աչքերով» ցուցահանդեսին ներկայացված շուրջ 140 նկարներում երեխաներն արտացոլել են իրենց պատկերացումները խաղաղության եւ խաղաղապահների մասին։ Ռուս խաղաղապահները վստահեցրել են, որ շարունակելու են հրադադարի պահպանմանը եւ արցախցիների անվտանգությանը միտված իրենց ջանքերը, անելու են հնարավորը, որպեսզի տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն ապահովվի:

Թեգեր: Արցախխաղաղապահ ուժերմշակույթՌուսաստան
ԿիսվելTweetԿիսվել
Դավիթ Միքայելյան

Դավիթ Միքայելյան

Ծնվել է 1952 թ. նոյեմբերի 7-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Բալուջա (Այգեստան) գյուղում: Բարձրագույնն ավարտելուց հետո` 1973 թվականից, աշխատել է «Խորհրդային Ղարաբաղ» (այժմ` «Ազատ Արցախ») թերթի խմբագրությունում` գրական աշխատող, բաժնի վարիչ: 1978-1980 թթ. Ասկերանի շրջանի «Կարմիր դրոշ» նորաստեղծ թերթի առաջին պատասխանատու քարտուղարն է եղել: 1989 թ. ընտրվել է ԼՂՀ գրողների միության վարչության քարտուղար: Այնուհետեւ գլխավորել է «Արցախ» գրահրատարակչությունը: 1997-ին կրկին աշխատանքի է անցել «Ազատ Արցախի» խմբագրությունում` բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար: 1998-2008 թթ. ԼՂՀ կառավարության մամուլի ծառայության պետն էր, 2008-2020 թթ. ԼՂՀ գրողների միության քարտուղարը, «Պըլը-Պուղի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը, Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայության ղեկավարը: 1998-ից «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի սեփական թղթակիցն է Արցախում: ՀՀ եւ ԼՂՀ գրողների միության, ինչպես նաեւ Արցախի ժուռնալիստների միության անդամ է: Հրատարակել է բանաստեղծությունների եւ արձակ գործերի 17 ժողովածու, ինպես նաեւ «Սիրուց եւ ցավից ծնված երգեր» երգարանը։

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Անկարան լքո՞ւմ է Մոսկվայի ուղեծիրը

Անկարան լքո՞ւմ է Մոսկվայի ուղեծիրը

Նոր բուժկետ՝ արցախցիների համար

Նոր բուժկետ՝ արցախցիների համար

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    58 Կիսվել են
    Կիսվել 23 Tweet 15
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    47 Կիսվել են
    Կիսվել 19 Tweet 12
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist