Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մարտի 28, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Նոր բուժկետ՝ արցախցիների համար

Հունիսի 16, 2021
Սոցիում
Նոր բուժկետ՝ արցախցիների համար
30
ԿԻՍՎԵԼ ԵՆ
3k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Մայիսի վերջերից Երեւանում՝ Գարեգին Նժդեհի 23/1 հասցեում, որտեղ անցած տարվա նոյեմբերից գործում է ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը, բացվել է բուժկետ: Այստեղ այժմ աշխատում են 1 բժիշկ եւ 3 բուժքույր:

Սրտաբան Օֆելյա Սողոյանը, բուժքույրեր Վարդուհի-Ռոզա Գալստյանը, Սուսաննա Սավադյանը եւ Լուսինե Անդրյանը բնակվում էին Արցախում, իրենց մասնագիտական ծառայությունն էին իրականացնում Քաշաթաղի եւ Հադրութի շրջաններում: Արցախյան վերջին պատերազմի օրերին նույնպես մեր բուժաշխատողներն իրենց տեղերում էին: Այսօր ստիպված հեռացել են հայրենի Արցախից ու բնակվում են Երեւանում:

Օ. Սողոյանը 1994 թ. ավարտել է Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը: Աշխատել է Երեւանում՝ թիվ 16 պոլիկլինիկայում, Եղվարդի հիվանդանոցում, ՌԴ Կրասնոդարի երկրամասում: 2009-ից աշխատում էր Բերձորում, Քաշաթաղի Արցախ Բունիաթյանի անվան բժշկական հաստատությունում՝ սրտաբան: Կարեւոր էր այնտեղ ցանկացած բժշկի, առավել եւս՝ սրտաբանի դերը: Նույն բուժմիավորումում էր աշխատում նաեւ բուժքույր Վարդուհի Գալստյանը, ով 2005 թ. ավարտել է Ստեփանակերտի Թամարա Քամալյանի անվ. բժշկական քոլեջը եւ աշխատանքի անցել Բերձորում: Այս ընթացքում մի քանի անգամ վերապատրաստվել է եւ լավ է տիրապետում իր մասնագիտությանը: Սուսաննա Սավադյանը 1989 թ. ավարտել է Երեւանի թիվ 2 բժշկական ուսումնարանը: Սկզբնական շրջանում աշխատել է Հադրութի շրջանի Հին Թաղեր գյուղի բուժկետում: 2004-ից աշխատանքի է անցել ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության եւ հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի Հադրութի շրջանային բաժնում՝ սանբժշկի օգնական: 2020 թ. սեպտեմբերի 28-ին՝ պատերազմի երկրորդ օրը, տեղափոխվել են Ստեփանակերտ, 10 օր անց՝ Երեւան: Լուսինե Անդրյանը 1996-ին ավարտել է Ստեփանակերտի բժշկական քոլեջը եւ աշխատանքի անցել Հադրութի բուժմիավորումում՝ բուժքույր: Մինչ պատերազմը նույն բուժմիավորման ավագ բուժքույրն էր: Բարեխիղճ աշխատանքի համար արժանացել է ԱՀ առողջապահության նախարարի պատվոգրի: Պատերազմի օրերին, մինչեւ հոկտեմբերի կեսերը, աշխատել է Ազոխում գործող դաշտային հոսպիտալում, այնուհետեւ ընտանիքով տեղափոխվել Երեւան: Բնակվում են վարձով:

Նորաբաց բուժկետն սպասարկում է Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին: Օ. Սողոյանը տեղեկացրեց՝ ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի աջակցությամբ է բացվել բուժկետը: Հունիսի 12-ին Մ. Հայրիյանն օգնականի հետ այցելել է բուժկետ, ծանոթացել պայմաններին եւ հատկացրել ԷԿԳ սարքավորում, այլ անհրաժեշտ պարագաներ, դեղորայք: Շուտով կսկսի գործել այս կարեւոր բուժսարքավորումը: Իմ այցի պահին բժշկուհին չափում էր բերձորցի երգչուհի Գրետա Մովսիսյանի ճնշումը: Վտանգավոր ոչինչ չկար: Բուժկետը նաեւ անվճար դեղորայք է տրամադրում դինսպանսեր հիվանդներին: Բժշկուհին ասաց, որ նախարարությունը հատկացրել է համապատասխան ցուցակ, ըստ որի էլ բաշխվում է դեղորայքը:  Բուժզննումից հետո անհրաժեշտության դեպքում այցելուներին հատկացնում են համապատասխան բուժմիավորում դիմելու ուղեգրեր: Այս օրերին 100-ից ավելի արցախցի, հիմնականում Քաշաթաղի ու Հադրութի շրջաններից, ինչպես նաեւ՝ Քարվաճառից, Շուշիից, արդեն դիմել են բուժկետ, ստացել համապատասխան բժշկական օգնություն, դեղորայք, անցել բուժզննում: Բուժկետի պայմանները բավարար են, կարեւորվում է համապատասխան սարքավորումներ ունենալը:

Այցի պահին բուժկետում էր նաեւ երկար տարիներ Հադրութի բուժմիավորումում որպես բուժքույր աշխատած Էլմիրա Բալայանը: 1973-ին ավարտել է Կապանի բժշկական ուսումնարանը, աշխատել Հադրութի հիվանդանոցի մանկական, այնուհետեւ վիրաբուժական բաժանմունքներում: Արցախյան գոյամարտի առաջին օրերից աշխատանքի է անցել բանակում: Եղել է դաշտային հոսպիտալում, մարտադաշտում: 2007-ից անցել է թոշակի: Ծառայության համար արժանացել է բազում պարգեւների, այդ թվում «Արիության համար» մեդալի:

Թեգեր: բժիշկբուժկետՀադրութ
Կիսվել12Tweet8Կիսվել2
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

Այց անմահ հերոսներին

Այց անմահ հերոսներին

Մարտի 28, 2023
«Ես մեծ ստեղծագործություն եմ թողնում Երեւանում, բայց քաղաքի մի մասը կտանեմ ինձ հետ»

«Ես մեծ ստեղծագործություն եմ թողնում Երեւանում, բայց քաղաքի մի մասը կտանեմ ինձ հետ»

Մարտի 25, 2023

«Հպարտ եմ, որ հայ եմ, հպարտ եմ, որ հայ եմ ծնվել…»

Մեկ օր հերոսների դպրոցում

Պատերազմը՝ միլիոն գողանալու համաշխարհային մեխանիզմ

Գործատուն պետական աջակցություն կստանա

…Ու մնացին հավերժ զինվորներ

Նվիրումի, գնահատանքի, վերագտած ջերմության ու հաղթանակածների օր

Հաջորդ Հոդվածը
Արման Մեսրոպյանի երկրորդ որդին ծնվեց

Արման Մեսրոպյանի երկրորդ որդին ծնվեց

Հայաշունչ ու մնայուն արարումների վարպետը

Հայաշունչ ու մնայուն արարումների վարպետը

Ամենաընթերցվածը

  • Կա՛ն մշտական թշնամիներ, որովհետեւ կա՛ն մշտական շահեր

    Կա՛ն մշտական թշնամիներ, որովհետեւ կա՛ն մշտական շահեր

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Հպարտ եմ, որ հայ եմ, հպարտ եմ, որ հայ եմ ծնվել…»

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Պետք է գտնենք այն լուծումները, որոնք կխթանեն բարձր արժեք ստեղծող արտադրությունների զարգացումը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • «Կայսերական մեծության» մորմոքը

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Այց անմահ հերոսներին

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist