Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

«Եղնիկների» ամրոցը շարունակում է անառիկ մնալ

Հունիսի 18, 2021
Սոցիում
«Եղնիկների» ամրոցը շարունակում է անառիկ մնալ
7
ԿԻՍՎԵԼ ԵՆ
711
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Լեգենդար «Եղնիկների» բացառիկ սխրանքների մասին շատ է գրվել ու դեռ երկար կշարունակվի զորամասի պատմությունն ամբողջացնող ակնարկների, զրույցների եւ տեսագրությունների շարքը: Մեկ անգամ չէ, որ դիրքային բարդ ու դժվարամատչելի պայմաններում փառաբանված զորամասի զինվորները դաժան, անհավասար մատեր են մղել թշնամու դեմ եւ արժանապատիվ հաղթանակներ կռել: Սակայն, ինչպես տղերքն են ասում, հակառակորդն այդպես էլ դասեր չի քաղել պարտությունից եւ երբեք չի թաքցրել որոգայթներ հյուսելու, «եղնիկներին» որսալու իր հավակնությունները:

Անցյալ տարվա նոյեմբերի 4-ին, ինչպես արցախա-ադրբեջանական սահմանի ողջ լայնքով, հյուսիսային ուղղությամբ եւս թշնամին մեծածավալ հարձակումներ է գործում: Դեռ լույսը չբացված, այդ օրը մարտական հերթապահություն իրականացնող մեր զինվորները նկատել էին լեռներում դարանակալ ազերիներին ու «տագնապի» ազդանշան հնչեցրել: Մինչեւ տղերքն օգնության կհասնեին, աշխարհազորայինների գումարտակի 8 անդամները ստիպված էին իրենց վրա վերցնել հակառակորդի գրոհը հետ մղելու պատասխանատու եւ խիզախ առաքելությունը: Գումարտակը գլխավորող Արտակ Առստամյանը հպարտությամբ ու նաեւ խոր ափսոսանքով է հիշում մարտերի ժամանակ իրենց կյանքը չխնայած հերոս տղաներին, ովքեր քաջաբար զոհվելով՝ փրկեցին տասնյակ, գուցե եւ հարյուրավոր կյանքեր:

«Երբ օրհասական էր պահը, եւ թուրքերը փորձում էին խորանալ մեր դիրքերում՝ նպատակ ունենալով ջլատել մեր ուժերը եւ վերահսկողության տակ առնել ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող միակ ճանապարհը,- պատմում է աշխարհազորայինների հրամանատար Արտակ Առստամյանը:- Թշնամու դիվերսիոն խումբն արդեն Սուրբ Եղիշե վանքի մոտակայքի բարձունքում էր հայտնվել, եւ վտանգված էր զորամասը տանող ճանապարհը: Իսկ նրան զիջելով, հակառակորդն անկաշկանդ կարող էր գործի դնել ծանր հրետանին ու դիրքային հարվածներ հասցնել «Եղնիկներին»: Մեր տղաներն անդրդվելի էին եւ կարողացան խուճապի մատնել թուրքերին: Երբ մարտերից հետո փորձում էինք հաշվել կորուստների թիվը, պարզվեց, որ հակառակորդը 100-ից ավելի զոհեր է տվել: Ցավոք, մեր գումարտակը եւս կորուստներ ունեցավ: Ծմակահողցիներ Միքայել Մկրտումյանն ու Արարատ Ավանեսյանը հերոսաբար ընկան մարտադաշտում: Եվ միայն ավտովարորդ Ազնավուր Ազնավուրյանի խիզախման շնորհիվ հաջողվեց զոհված եւ վիրավոր տղաներին դուրս բերել թշնամու դիպուկահարների կրակահերթերի միջից»…

Ապա Արտակ Առստամյանը խոստովանում է, թե ռազմական գործողությունների ավարտից հետո որոշում է կայացրել այն տեղանքում, ուր դաժան մարտեր են ծավալվել, նահատակված մարտական ընկերների հիշատակին խաչքար-հուշարձան կանգնեցնել: Ողբերգական իրադարձություններից 7 ամիս անց աշխարհազորայինների գումարտակի հրամանատարն իրագործել է որոշումը: Հուշարձանի բացման արարողությանը ներկա են գտնվել զոհված հայորդիների հարազատներն ու մարտական ընկերները՝ «Եղնիկների» հրամանատար, գնդապետ, Արցախի հերոս Կարեն Ջիլավյանի գլխավորությամբ: Նրանք ծաղիկներ են խոնարհել խաչքար-հուշարձանին ու երդվել «անառիկ պահել Արցախի հյուսիսային դարպասները», թշնամուն թույլ չտալ պղծել զորամասի հարեւանությամբ գտնվող Սուրբ Եղիշե պատմական վանքը…                      

Թեգեր: ԱրցախԵղնիկներզորամասթշնամիԿարեն Ջիլավյանհուշարձանսահման
Կիսվել3Tweet2Կիսվել
Դավիթ Միքայելյան

Դավիթ Միքայելյան

Ծնվել է 1952 թ. նոյեմբերի 7-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Բալուջա (Այգեստան) գյուղում: Բարձրագույնն ավարտելուց հետո` 1973 թվականից, աշխատել է «Խորհրդային Ղարաբաղ» (այժմ` «Ազատ Արցախ») թերթի խմբագրությունում` գրական աշխատող, բաժնի վարիչ: 1978-1980 թթ. Ասկերանի շրջանի «Կարմիր դրոշ» նորաստեղծ թերթի առաջին պատասխանատու քարտուղարն է եղել: 1989 թ. ընտրվել է ԼՂՀ գրողների միության վարչության քարտուղար: Այնուհետեւ գլխավորել է «Արցախ» գրահրատարակչությունը: 1997-ին կրկին աշխատանքի է անցել «Ազատ Արցախի» խմբագրությունում` բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար: 1998-2008 թթ. ԼՂՀ կառավարության մամուլի ծառայության պետն էր, 2008-2020 թթ. ԼՂՀ գրողների միության քարտուղարը, «Պըլը-Պուղի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը, Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայության ղեկավարը: 1998-ից «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի սեփական թղթակիցն է Արցախում: ՀՀ եւ ԼՂՀ գրողների միության, ինչպես նաեւ Արցախի ժուռնալիստների միության անդամ է: Հրատարակել է բանաստեղծությունների եւ արձակ գործերի 17 ժողովածու, ինպես նաեւ «Սիրուց եւ ցավից ծնված երգեր» երգարանը։

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
«Իսկ թո՞ւրքը. դա հայ ժողովրդի հակապատկերն է…»

«Իսկ թո՞ւրքը. դա հայ ժողովրդի հակապատկերն է…»

Ipse dixit

Ֆրանսուա դը ԼԱՌՈՇՖՈՒԿՈ . IPSE DIXIT

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist