Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Նա, ով հայտնաբերեց «Միքայելյանի ոսպնյակը»

Հունիսի 19, 2021
Սոցիում
Նա, ով հայտնաբերեց «Միքայելյանի ոսպնյակը»
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
208
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայազգի գիտնականները խոշոր ներդրում ունեն ոչ միայն ազգային, այլեւ նախկին միութենական ու համաշխարհային նվաճումների ասպարեզներում. երբեմն հենց նրանց շնորհիվ է Հայաստան ու հայ անունը շոշափվում զանազան բարձր հարթակներից։ Նրանց շնորհիվ շոշափվում են նաեւ այն տեղանունները, որտեղ ծնվել, ապրել, աշխատել ու ստեղծագործել են, որտեղ կնքել են իրենց մահկանացուն։

Հայազգի ականավոր գիտնական, ֆիզիկոս-ինժեներ, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1990 թ.) Անդրեյ Միքայելյանը ծնվել է 1925 թ. հունիսի 14-ին` Թիֆլիսում։ Անդրեյի մասին խոսելիս անհնար է շրջանցել նրա ընտանիքի թեման, եւ, առհասարակ, Միքայելյան ընտանիքի մասին խոսելիս անհնար է շրջանցել նրանցից որեւէ մեկին եւ գոնե երկու տողով չանդրադառնալ նրան։ Հայրը Լեւոն Անդրեյի Տեր-Միքայելյանն է (1867-1943 թթ.), ով 1918-1920 թթ. եղել է Հայաստանի առաջին հանրապետության տրանսպորտի նախարարը։ Լեւոնն ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանը եւ Մոսկվայի երկաթուղային տրանսպորտի ինստիտուտը։ 1918 թ. Սիբիրում ղեկավարել է Բայկալ-Ամուր երկաթուղային մայրուղու` XX դարում հայտնի մասշտաբային շինարարությունը, որն ընդհատվել է Ռուսաստանում սկսված քաղաքացիական պատերազմի պատճառով, այնուհետեւ վերսկսվել միայն 50 տարի անց։

Մայրը՝ Եվգենյա Իվանի Տեր-Միքայելյանը (օրիորդ Նաբաթյան, 1887-1964 թթ.) ծնվել է Բաքվի մեծահարուստ նավթարդյունաբերողի ընտանիքում։ Անդրեյի եղբայրը` Միքայել Տեր-Միքայելյանը (1923-2004 թթ.), Հայաստանի ականավոր տեսաբան ֆիզիկոս էր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1982 թ.)։ Հետազոտությունների բնագավառը բարձր էներգիաների ֆիզիկան էր, քվանտային էլեկտրոնիկան եւ լազերային ֆիզիկան։ ՀԽՍՀ պետական եւ Վիկտոր Համբարձումյանի անվան մրցանակների դափնեկիր, պարգեւատրվել է Ժողովուրդների բարեկամության շքանշանով։ 1991 թ. ֆիզիկայի գծով մրցանակների Նոբելյան հանձնաժողովի կողմից առաջադրվել է 1992 թ. Նոբելյան մրցանակի թեկնածու։ Լինելով նույն բնագավառի մասնագետ՝ եղբայրները միասին կատարել են մի շարք աշխատանքներ, մասնավորապես` օպտիկական գեներատորների եւ ուժեղացուցիչների ուղղությամբ։ Ընտանիքը հայտնի էր նաեւ հյուրընկալությամբ. այնտեղ հաճախ էին հավաքվում արվեստի ու մշակույթի հանրահայտ գործիչներ, այնպես որ` մթնոլորտը ստեղծագործական էր եւ նպաստում էր առողջ մտածողության զարգացմանը։

Անդրեյ Միքայելյանը ռադիոկապի մասնագետ է, ավարտել է Մոսկվայի էլեկտրատեխնիկական կապի ինստիտուտը, 1952 թ. ոսպնյակային ալեհավաքների վերաբերյալ պաշտպանել է թեկնածուական, իսկ արդեն 1956-ին՝ 30 տարեկանում պաշտպանել «Ֆերիտների կիրառումը ռադիոհաղորդափողային տեխնիկայում» թեմայով դոկտորական թեզը, 1957 թ. ստացել է պրոֆեսորի կոչում: 1984 թ. Անդրեյ Միքայելյանն ընտրվել է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, վեց տարի անց` 1990-ին, ակադեմիկոս։

Անդրեյ Միքայելյանը բազմազբաղ անձնավորություն էր. ակտիվ գիտական գործունեությանը զուգահեռ լավ կազմակերպիչ ու մանկավարժ, գրքերի ու մենախոսությունների հեղինակ, խմբագիր, հիմնել է արդի ռադիոէլեկտրոնիկայի նոր ուղղություն` կապված գերբարձր հաճախականությունների տիրույթում ֆերիտների հետազոտման եւ կիրառման հետ։ Կատարել է գիրոտրոպ միջավայրերի էլեկտրադինամիկային, հոլոգրաֆիային վերաբերող հիմնարար հետազոտություններ, մշակել ֆերիտներում ոչ գծային երեւույթների տեսությունը։

1951 թ. Անդրեյ Միքայելյանը ցույց է տվել, որ անհամասեռ միջավայրերում որոշակի պայմաններում էլեկտրամագնիսական ալիքների տարածումն ուղեկցվում է դրանց բազմակի կիզակետման երեւույթով, այսինքն՝ էլեկտրամագնիսական դաշտի կառուցվածքը տարածման ընթացքում պարբերաբար վերականգնվում է։ Այս երեւույթը դրվել է ուղղորդիչ համակարգերում ազդանշանների հաղորդման նոր սկզբունքի հիմքում, ինչպես նաեւ օգտագործվել ալիքատարների նոր դասի ստեղծման համար, որոնք լայնորեն կիրառվում են որպես կապի օպտիկական գծեր։ Այդպիսի «ինքնակիզակետող» ալիքատարները՝ «սելֆոկները» (անգլ.՝ selffocusing – ինքնակիզակետող), ոչ միայն ավելի պարզ ու էժան են կաբելային համակարգերից, այլեւ թույլ են տալիս հաղորդել զգալիորեն ավելի մեծ ծավալի ինֆորմացիա։ Բազմակի կիզակետման երեւույթի հիման վրա ստեղծվել են ալեհավաքային տեխնիկայում եւ օպտիկայում կիրառվող նոր տեսակի ոսպնյակներ, որոնք կոչվում են հեղինակի անունով` Միքայելյանի ոսպնյակ։ Օգտվելով վերոհիշյալ երեւույթից՝ պատկերն առանց աղավաղման կարելի է հաղորդել մեկ ճկուն մանրաթելով՝ հնարավորություն, որը լայնորեն կիրառվում է բժշկության մեջ։

Անդրեյ Միքայելյանի գիտական հայտնագործությունը` բազմակի կիզակետման երեւույթը, մտցվել է ԽՍՀՄ պետական գրանցման մատյանը (1982, JSC 257,1951 թ. առաջնությամբ)։

1958-ից Միքայելյանն զբաղվել է գիտական կադրերի պատրաստման հարցերով, եղել ԽՍՀՄ ռադիոօպտիկայի ինստիտուտի («Վեգա» ռադիոշինություն միավորման կազմում) լաբորատորիայի գիտական ղեկավարի, բաժնի վարիչի, այնուհետեւ` տնօրենի պաշտոններում։ 1991-2006 թթ. Ռուսաստանի ԳԱ օպտիկանեյրոնային տեխնոլոգիաների ինստիտուտի տնօրենն էր ու գիտական ղեկավարը, իսկ 2006-ից՝ Ռուսաստանի ԳԱ օպտիկանեյրոնային տեխնոլոգիաների կենտրոնի գիտական ղեկավարը։ Նրա աշակերտներից 6-ը պաշտպանել են դոկտորական թեզ, 30-ից ավելին` թեկնածուական։

Ոսպնյակային օպտիկայի հարցերով Միքայելյանը մի շարք միջազգային ու ազգային կոնֆերանսների կազմակերպիչ է։ Քվանտային էլեկտրոնիկայի գծով նա առաջին խորհրդային կոնֆերանսի (1967), ռադիոօպտիկայի գծով չորս կոնֆերանսների (1981, 1984, 1987, 1990), օպտիկական հիշողության, նեյրոնային ցանցերի եւ օպտիկական տեղեկատվական տեխնոլոգիաների գծով երեք միջազգային կոնֆերանսների (1991, 1994, 1997) նախագահողն էր։

Անդրեյ Միքայելյանի գիտական գործունեությունն ու աշխատանքները արժանացել են մի շարք բարձրագույն պարգեւների։ Նշանավոր գիտնականը վախճանվել է 2010 թ. հուլիսի 7-ին։ «Վեգա» ռադիոշինության կոնցեռնի պատին փակցված նրա հուշատախտակին գրված է. «Այստեղ 1958-2010 թթ. ռադիոֆիզիկայի եւ ռադիոօպտիկայի ոլորտում աշխատել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ականավոր գիտնական Անդրեյ Լեւոնի Միքայելյանը»։

Թեեւ դժվար է խորանալ այն գիտությունների նրբությունների մեջ, որոնցով զբաղվում են մեր գիտնականները, բայց ճանաչենք նրանց, քանզի նրանց համառ աշխատանքի, նվիրվածության ու հավատի շնորհիվ է մեր կյանքը դառնում հեշտ ու գեղեցիկ։

Թեգեր: Անդրեյ Միքայելյանգիտնականգիտություն
Կիսվել1Tweet1Կիսվել
Էլեոնորա Ներսիսյան

Էլեոնորա Ներսիսյան

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Պարտավորություն Արցախի հերոս ժողովրդի հանդեպ

Պարտավորություն Արցախի հերոս ժողովրդի հանդեպ

Հայի ուղին հանունն է

Հայի ուղին հանունն է

Ամենաընթերցվածը

  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    101 Կիսվել են
    Կիսվել 40 Tweet 25

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist