Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մարտի 26, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Հայի ուղին հանունն է

«Իրական պատմություններ» շարքից

Հունիսի 19, 2021
Սոցիում
Հայի ուղին հանունն է
5
ԿԻՍՎԵԼ ԵՆ
497
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Պապիս ձախ ձեռքի դաստակը չկար։ Հենց զայրանում էր, անդաստակ ձեռքով էր խփում սեղանին։ Տատս, չոքերը տփելով, վազում էր պապիս սիրած թոռան՝ ինձ մոտ, թե՝ «հասի, պապդ էլի ափերից դուրս է եկել»։ Ես էլ վազում էի թե՝ «պա, «Գեւորգ Մարզպետունին» կարդա՞մ»։ Պապիս ամենասիրած գիրքն էր, հայի հետ կապված բոլոր հարցերի պատասխանները էդտեղ էր գտնում։ «Մարզպետունուն» հիշատակելուց հետո միանգամից հանգստանում էր, ասում՝ արի։ Ինձ ու պապիս համար ընթերցանությունը մի ամբողջ ծիսակարգ էր, նախ վերցնում էի գիրքը, հետո՝ թան ու չոր լավաշ, թթու խնձոր ու աղ ու գնում էի խոտի դեզի մոտ։ Ասում էր՝ է՛ս էջը կարդա, է՛ն էջը կարդա, հետո խնդրում էր լռել, հետո նորից կարդալ էր տալիս։ Վերջում էլ թե՝ «վաղը կգնանք խանութ»։

Ուրախանում էի, ոչ թե խանութ գնալու պատճառով, այլ որ այդ խանութը Սոթքի խանութն էր, ու այնտեղ թուրք էր աշխատում։ Պապս այդ խանութը սիրում էր, որովհետեւ, ի տարբերություն Երեւանի, դատարկ, բայց ամեն ինչ «տակից վաճառվող» խանութների, այստեղ ամեն ինչ կար՝ գերմանական վերարկուներ, լեհական շորիկներ, իսկ պապս սիրում էր ինձ նորաձեւ տեսնել։ Ես էլ ուրախանում էի, որովհետեւ այդ խանութում աշխատող թուրքը միշտ ծալապատիկ էր լինում պապիս առաջ. գործի բերումով կախվածություն ուներ, համ էլ մի անգամ պապիս ապտակն էր կերել, ինձնից էլ՝ պարսատիկի քար՝ աչքին։

Այս թուրքին մի օր սարերում հանդիպեցի, ջրագծեր էին քաշում, պապս էլ աշխատանքներն էր ղեկավարում։ Ես էլ պապիս հաց էի տարել։ Հենց եկավ հացի ժամը, լարվեցի՝ պապս թուրքի հետ հացի կնստի՞։ Վազեցի, մի մեծ քարի հետեւում թաքնվեցի ու ահուդողով սպասում էի… որոշմանը։ Այդ օրը պիտի գծվեր իմ ու պապիս ընկերության ամրությունը կամ ընկերության վերջը։ Պապս բոխչեն բացեց ու թե՝ «էդ քարը հանգիստ թող, արի տեսնեմ տատուդ դրած հավը տեղ ես հասցրե՞լ, թե՞ էլի կերել ես՝ ինձ մածունի հույսին թողնելով»։ Քարին հանգիստ չթողեցի՝ իմ ապրումները թաքցնողն էր։ Պապս եկավ. «Արի, ես հացի՛ եմ նստում, իսկ թուրքի հետ հացի չեն նստում»։ «Գիտեմ, այ ցավդ տանեմ»,- «լոպազացա» տեղը տեղին։ Մեկ էլ ջրագծեր քաշող հայերից մեկը թե՝ «Մակիչ, ի՞նչ են ասում Երեւանից, ե՞րբ մեր սարերն էլ թուրքի սարերի նման ճամփա կբացենք, որ հանգիստ գանք-գնանք»։ «Թուրքի սար» ասելով նկատի ուներ մեր Վարդենիսի սարերը, որտեղ թուրքերը խորհրդային տարիներին տնավորվել էին խորհրդային քաղաքականության ու մեր անհեռատեսության պատճառով…

Պապս բրդուճը տվեց ձեռքս, վեր կացավ ու էն անդաստակ ձեռքի արդեն տարիներ ամրացած ոսկորով տարա՜վ-բերե՜ց ու չը՛խկ էս մարդու գլխին։ «Թուրքի սար հա՞, թուրքի՞»,- դղրդաց պապս։ Ոչ ոք չմոտեցավ էդ մարդուն, իսկ թուրքն էնպես փախավ, որ ընդամենը մի քանի վայրկյան առաջ իբրեւ իր ներկայության ապացույց կալոշները «գտանք»։

Ոչ մի ձայն, ոչ մի քննարկում, հացից հետո ջրագծեր քաշողներն անցան իրենց գործին՝ երգերով, կատակներով, ասես ոչ «թուրքի սար» ասողն էր եղել, ոչ պապիս դղրդոցը։

Երեկոյան տուն գալու ճամփին պապիս հարցնում եմ. «Էդ «թուրքի սարը» տղերք ունի՞»։ «Հա»,- կարճեց։ Լուռ քայլում ենք։ «Քանի՞ տղա ունի»,- չեմ հանգստանում։ «Կարծեմ՝ չորս»,- էլի կարճեց։ «Կարծե՞մ»։ «Դե հա, մեր գյուղից չի, էդպես լավ չգիտեմ»։ «Բա որ…»։ «Բա որ չկա»,- ձայնը կոշտացրեց պապս։

Գիշերը մեր դեզի մոտ գնացինք։ «Մարզպետունին բերե՞մ»։ «Չէ»,- ասաց։ Հասկացա՝ էդ օրը երգի օրն էր։ Երկու երգ էր շատ սիրում՝ «Դլե յամանն» ու «Սպիտակ մազերը»։ Բայց կոկորդն ուռչում էր «Սպիտակ մազերի» ժամանակ։ Ասում էր՝ «սպիտակեցի, չհասցրեցի էրգիր վերադառնամ»…

Առավոտն էլի սար գնացինք։ «Թուրքի սարի» տղերքն արդեն էնտեղ էին։ Չորսն էին։ Պապս թե՝ «սառը մածուն ունեմ ու դաղձ, եկեք»։ Տղերքը մոտեցան։ Պապս թե՝ «մածուն կերեք, հետո կխոսենք»։ «Ապեր Մակիչ (պապիս մեր ու հարակից գյուղերն էդպես էին դիմում), կներեք մեզ»,- մեծն առաջ եկավ։ Պապս ձեռքով տղերքին հրավիրեց նստելու. «Ես ձեր հորը չեմ խփել, ես «թուրքի սար» ասողին եմ խփել։ Հանուն ձեզ եմ խփել ու հանուն ձեր լաճերի (մշո բարբառով՝ երեխաների,-Ա.Մ.)։ Քանի՞ անգամ ենք մեր էրգիրը թողել, անտերի պես ճամփեքն ընկել, էլ ո՛չ ճամփա կա, ո՛չ քաշվելու տեղ»։ Մեկ էլ «թուրքի սարի» փոքր տղեն թե՝ «ապեր Մակիչ, հերս քեզնից չի նեղացել, ասում էր՝ բերնից միամիտ է թռել, քեզ էլ շատ հարգում է, ուղղակի իրիկունը չկարողացավ գալ քո տուն, ասում էր՝ թող ապերը հանգստանա, էսօր էլ գործի չի եկել, մեզ է ուղարկել»։

Անցան գործի։ Պապս մեծ տղուն թե՝ «ճիշտն ասա, թուրքն իրիկունը չի եկե՞լ ձեր տուն»։ «Էկել էր, ապեր Մակիչ,- ասաց,- հորս համոզում էր, որ միլիցիայություն գնան»։ «Բա հե՞րդ»։ «Հերս էլ իրա գլխացավի հերսը թափեց էդ օչխրու (ոչխարի) գլխին, տնից դուրս հանեց, ասաց՝ Մակիչը ինձ չի խփել, Մակիչը քեզ ա խփել, առը հա, թե իմ հողում թուրքի սար կըլնի»։

 Երբ նստեցինք հացի, բոլորը հասկացան, որ պապս կենաց է ասելու։ «Ես հերսոտեցի (զայրացա),- սկսեց նա,- մեր էրեխեքի համար, թուրքը տզի պես կպել է մեզ, պոկ չի գալիս, կպել է մեր սարերին, քարերին, ամեն թփի, մենք էլ ախմախի նման թե՝ թուրքի սար, թուրքի քար, մեր էրեխեքի ականջը սովորում է դրան։ Ու սկսում են կրկնել։ Իմ սխալն էն էր, որ հորդ թուրքի դեմը խփեցի, բայց թուրքի դեմը խփեցի հանուն քո ու իմ էրեխեքի։ Որ թուրքը հասկանա, որ թեկուզ էդպես միամիտ խոսող հային պատասխան են տալու։ Հերդ հասկացել է ու դրա համար էլ թուրքին վռնդել է տնից։ Մեր ճամփեն հանունն է։ Մենք հանուն մեր հողի պիտի պինդ մնանք, երգենք ու լացենք, կարոտենք ու աշխատենք։ Մենք հանուն մեր հողի պիտի երազենք, երազենք ու նպատակ դնենք։ Մենք մեծ հողի զավակ ենք, էսքան տեղը մեզ համար պուճուր է։ Իսկ հանուն մեծի պիտի էս պուճուրում շատ զգույշ լինենք, ամեն բառը կշռենք, ամեն արարքը՝ նույնպես։ Ես հենց էդ էլ արեցի։ Շնորհակալ եմ, որ հասկացաք»…

Կիսվել2Tweet1Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

«Ես մեծ ստեղծագործություն եմ թողնում Երեւանում, բայց քաղաքի մի մասը կտանեմ ինձ հետ»

«Ես մեծ ստեղծագործություն եմ թողնում Երեւանում, բայց քաղաքի մի մասը կտանեմ ինձ հետ»

Մարտի 25, 2023
Յանիկյանի փամփուշտները դեռ սլանում են

«Հպարտ եմ, որ հայ եմ, հպարտ եմ, որ հայ եմ ծնվել…»

Մարտի 24, 2023

Մեկ օր հերոսների դպրոցում

Պատերազմը՝ միլիոն գողանալու համաշխարհային մեխանիզմ

Գործատուն պետական աջակցություն կստանա

…Ու մնացին հավերժ զինվորներ

Նվիրումի, գնահատանքի, վերագտած ջերմության ու հաղթանակածների օր

Հազարամյակների տեսլականը նույնն է մնացել

Հաջորդ Հոդվածը
Ipse dixit

«Հազար խոսքին՝ մեկ խոսք, հազար ճնճղան՝ մեկ քար»

Նահատակություն սահմանագծին

Նահատակություն սահմանագծին

Ամենաընթերցվածը

  • Սողացող պատերազմներում հաղթողներ չեն լինում…

    Որպեսզի չշարունակվեն մայիսները, նոյեմբերներն ու սեպտեմբերները

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Պետք է գտնենք այն լուծումները, որոնք կխթանեն բարձր արժեք ստեղծող արտադրությունների զարգացումը»

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • ՀՀ-ն ատոմային էներգետիկայի ոլորտում պետք է շարունակի ամրապնդել իր դիրքերը

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Աշխարհաքաղաքական խառնամարտ

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Թուրքիան մտածում է զորքերը Սիրիայից հանելու մասին

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist