Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մարտի 28, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

«Հազար խոսքին՝ մեկ խոսք, հազար ճնճղան՝ մեկ քար»

Հունիսի 19, 2021
Այլք
Ipse dixit
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
319
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Մինչեւ այժմ ես քեզ համար առյուծ էի, իսկ այժմ աղվե՞ս դարձա». այս խոսքն է նետում հայոց աննկուն զորավար սպարապետ Վասակ Մամիկոնյանը՝ ի պատասխան պարսից Շապուհ արքայի հայհոյախառն կշտամբանքների, թունոտ վիրավորանքների, «աղվեսի մահով սատկացնելու» ահաբեկման: Շապուհն ասելիք չի գտնում, հրամայում է սպանել գերուն: Վասակը նաեւ խոսքով է գետնում գոռոզ պարսիկին, որին մինչ այդ քանիցս գետնել էր բազկի ուժով:

Պատմության մեջ մնացել են այսօրինակ «վերջին խոսքի» ցայտուն նմուշներ, խոսք, որ մեկ հատիկ լինելով, հազար ուրիշ խոսքի արժեք ունի: Ասացվածքը հրաշալի մի լուծում է առաջարկում, համաշխարհային գրականության լավագույն էջերին արժանի ասույթ: Իսկապես, ինչպես հազար ճնճղուկին բավական է մեկ քար նետել (բոլորին ցրելու նպատակով), այնպես էլ անհրաժեշտ է, հարկ եղած դեպքում, կարողանալ մեկ հատիկ դիպուկ խոսքով պատասխանել հազարին:

Ալեքսանդր Սուվորովին Ռազմական կոլեգիան 1773 թ. փորձում է դատապարտել զինվորական հրամանը խախտելու եւ ինքնագլուխ գործելու համար: Իսկապես, ռուս-թուրքական պատերազմի ժամանակ, փոխանակ ըստ իրեն տրված հանձնարարության միայն հետազոտելու թուրքական Տուրտուկայ ամրոցը (ներկայում դա Բուլղարիայի Տուտրական քաղաքն է), Սուվորովը որոշում է գրոհել, գրավում է ամրոցը, նվազագույն կորուստներով թուրքերին դուրս շպրտում, ձեռք բերում մեծաքանակ ռազմավար (թեպետ ինքը թնդանոթի արկից ծանր վիրավորվում է): Եկատերինա Երկրորդը իր հաստատմանը ներկայացված պաշտոնական երկարաշունչ մեղադրականի վրա հակիրճ մակագրում է՝ «Հաղթողին չեն դատում», դեռ մի բան էլ պարգեւատրում է հերոսին հերթական բարձրակարգ շքանշանով:

Իհարկե, հազար խոսքին կարելի է հազարով էլ պատասխանել, բայց մեկ հատիկ դիպուկ խոսքը (եթե այդպիսին կարողանում ենք գտնել եւ տեղին գործածել) զարմանալիորեն ավելի ազդեցիկ ու տպավորիչ է, քան ամբողջ հազարը: Դեռ ավելին, հնարավոր է, որ հազար խոսքը իբրեւ պատասխան շատ ավելի թույլ լինի:

Հազարին մեկով պատասխանելու մոգական կարողություն ունեն հատկապես առածներն ու ասացվածքները, դարձվածքային արտահայտությունները, նաեւ թեւավոր խոսքերը, նշանավոր մարդկանց ասույթները, Աստվածաշնչից մեջբերումները: Իհարկե, դրանց նպատակամետ գործածության համար ամենից առաջ կարեւոր է հասկանալ, որ մեկ խոսքը կարող է հազարին պատասխան տալ, եթե ճշտորեն ուղղված է դիմացինի խոսքային վարքագծի մտադրությանը եւ ստույգ բնութագրում է այն: Չէ՞ որ առյուծի եւ աղվեսի հակադրությունը ինքնանպատակ չէր. այդկերպ Վասակ Մամիկոնյանը բացահայտեց Շապուհի ցածհոգի վրեժխնդրությունը:

Հայոց առածանուց մի քանի օրինակ հիշեցնեմ՝ ապավինելով ընթերցողի հաղորդակցական իրազեկությանը, այսինքն՝ ճիշտ բառը՝ ճիշտ տեղում գործածելու հմտությանը. «Ոսկին մանր ա, գինը ծանր ա», «Ես ագռավին հավանեցի, ագռավն ինձ չհավանեց», «Յարեն տիրոջը ցավ կտա», «Պատիվ կուտաս, պատիվ կըստանաս», «Ձմերուկի մեջ մազ փնտրող է», «Խի՛ լողամ, որ խի՛ դողամ», «Ով ինչ անի, իրեն կանի», «Երեսանց հայելի, տակեւանց ածելի», «Կրակի վրա եղ չեն լցնի», «Համբերե, որ համ բերե», «Անցուկ՝ մոռցուկ», «Իշու քացուց չեն խռովի»:  

Վալերի ՄԻՐԶՈՅԱՆ

Թեգեր: ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Սուրեն Վահունին՝ բանաստեղծը, երգիծաբանը, թարգմանիչը

Սուրեն Վահունին՝ բանաստեղծը, երգիծաբանը, թարգմանիչը

Մարտի 28, 2023
«Աներեւույթ շղթայի» երեւացող կողմերը

«Աներեւույթ շղթայի» երեւացող կողմերը

Մարտի 28, 2023

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Ռազմական էներգետիկան՝ դասավանդման առարկա

Հետաքրքրական է

Հաջորդ Հոդվածը
Նահատակություն սահմանագծին

Նահատակություն սահմանագծին

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Այսօր լռության օր է: Լռությունը ոսկի է

Ամենաընթերցվածը

  • Կա՛ն մշտական թշնամիներ, որովհետեւ կա՛ն մշտական շահեր

    Կա՛ն մշտական թշնամիներ, որովհետեւ կա՛ն մշտական շահեր

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Հպարտ եմ, որ հայ եմ, հպարտ եմ, որ հայ եմ ծնվել…»

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Այց անմահ հերոսներին

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • «Կայսերական մեծության» մորմոքը

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Գիրք, որի էջերում արեւելքի լույսն է ու ջերմությունը

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist