Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Ամերիկայի ամենաշատ ձայնագրված կոմպոզիտորը

Իսկ ծնողները լուրջ չէին համարում երաժշտություն գրելը

Հունիսի 22, 2021
Սոցիում
Ամերիկայի ամենաշատ ձայնագրված կոմպոզիտորը
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
116
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Հովհաննեսը երաժշտություն գրող մեքենա է…Դրանք վերջին 30 տարում երաժշտական ավանդույթներով ստեղծված լավագույն գործերից են ողջ աշխարհում»,- ժամանակին գրել է Նյու Յորքի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Անդրե Կոստելյանեցը: Մամուլը Ալան Հովհաննեսի երաժշտությանը հետեւյալ գնահատականներն է տվել. «Երաժշտություն՝ բացառիկ տաղանդավոր, ինքնատիպ, զորեղ ու առնական», «Հովհաննեսը փնտրում է մեղեդու ազատագրումը», «Ի՜նչ ուրախալի թեթեւացում է լսել ժամանակակից մի երգահանի, որ ասելիք ունի եւ գեղեցիկ է արտահայտում այդ ասելիքը»: Ամերիկայում նրան անվանում են կոմպոզիտոր, որ առաջ է կանգնած մյուսներից, Ճապոնիայում եւ Հնդկաստանում՝ «որոնող հայ», Անգլիայում՝ «խաղաղ ամերիկացի»:

Քսաներորդ դարի ամենաբեղմնավոր  կոմպոզիտորներից մեկը համարվող Ալան Հովհաննեսի առաջին ստեղծագործությունները գրվել են, երբ նա տակավին երեխա էր՝ ընդամենը… չորս տարեկան, իսկ առաջին օպերաները, երբ դեռահաս պատանի էր՝ տասնչորս տարեկան: «Ծնողներս կարծում էին, որ երաժշտություն հորինելը լուրջ զբաղմունք չէ,- գրել է երաժիշտը հետագայում,- եւ եթե ինձ բռնեցնեին ստեղծագործելիս, անպայման նոտաները կխլեին ձեռքիցս: Ստիպված գրում էի գիշերները, լոգարանում կամ այլ թաքուն վայրերում, ապա  ծնողներիցս թաքցնում ձեռագրերը…»:

Ողջ կյանքի ընթացքում գիշերներն ստեղծագործելը սովորույթ դարձրած կոմպոզիտորը, որի իսկական անուն-ազգանունն է Ալան Չաքմաքչյան, ծնվել է 1911 թ. մարտի 8-ին, Բոստոնի Սոմերվիլ արվարձանում (Մասաչուսեթս նահանգ, ԱՄՆ): Հայրը՝ Հովհաննեսը, դրախտային Կիլիկիայից էր՝ Ադանայից, Բոստոնում էր հայտնվել երկարատեւ մաքառումներից հետո: Կիրթ ու գրասեր մի հայ, որ բազմաթիվ գրքեր էր գրել, համահեղինակել հայ-անգլերեն առաջին բառարաններից մեկը, երկար տարիներ խմբագրել Բոստոնի «Հայրենիք» շաբաթաթերթը՝ որպես գլխավոր խմբագիր: Իսկ մայրը ծագումով շոտլանդացի էր՝ խիստ ու կամային մի անձնավորություն, որի դրվածքով որդին ստացել է ամերիկյան խիստ դաստիարակություն, հրաժարվել հայկական ազգանունից եւ հանրությանը հայտնի դարձել Ալան Սքոթ Վանես անվամբ: Ինչեւէ: Հովհաննեսին փոքր հասակից հետաքրքրել են նկարչությունը, գրականությունը, աստղագիտությունը, երաժշտությունը: Ավագ դպրոցն ավարտելուց հետո սովորել է Թավթս համալսարանում, այնուհետեւ ավարտել Բոստոնի Նյու Ինգլենդ կոնսերվատորիան: Ու թեեւ ուսմանը զուգընթաց նաեւ ստեղծագործում էր, այդուհանդերձ, ինքնաճանաչման պրպտումները շարունակվում էին: Եվ գալիս է ինքնահաստատման պահը, երբ, որպես երգեհոնահար, սկսում է ծառայել Ուերթերթաունի Հայ առաքելական եկեղեցում: Չնայած բացառիկ տաղանդին եւ մեկը մյուսի հետեւից շնորհվող մրցանակներին, արվեստագետը ամերիկյան  միջավայրում շարունակում է ընկալվել օտար եւ վտարանդի:

Շատ հաճախ, հանուն հանապազօրյա հացի, նվագում է ռեստորաններում ու հյուրանոցներում, նվագակցում երաժիշտների եւ երգիչների: Բոստոնում հանդիպած նկարիչ, ազգությամբ հույն Հերմոն դի Ջիովաննին, որին հետագայում համարելու էր իր հոգեւոր ուսուցիչը, խորհուրդ է տալիս Հովհաննեսին՝ փնտրել ու գտնել իր հայկական հարազատ հոգեւոր ժառանգությունը եւ ողջ կյանքում հավատարիմ մնալ նրան: Ներշնչված այդ գաղափարներով, ցավոք, մի օր նա այրում է մինչ այդ գրած հարյուրավոր ստեղծագործություններ, դրանց թվում՝ երկու օպերա, յոթ սիմֆոնիա: Միայն հիսուն տարի անց, մեկնաբանելով խելացնոր իր արարքը, կոմպոզիտորը ժպիտով արդարանում է. «Պարզապես ես Բոստոնից տեղափոխվում էի Նյու Յորքի ավելի փոքր բնակարան եւ պետք է ձերբազատվեի որոշ ավելորդ բեռից…»:

Ալան Հովհաննեսի կյանքում հայկական շրջանն սկսվում է 1940-ականներից: Հիմնում է նվագախումբ, ղեկավարում այն, հնչեցնում իր հայկական ստեղծագործությունները: 1950-ական թվականներից Միացյալ Նահանգներում նա արդեն մեծ հռչակ ուներ որպես կոմպոզիտոր, դիրիժոր ու դաշնակահար, եւ հանրահայտ երաժիշտներից  մշտապես ստանում էր մեծաքանակ պատվերներ, ակադեմիական բարձր տիտղոսներ եւ տարբեր հեղինակավոր հաստատությունների կողմից՝ պատվավոր դոկտորի կոչումներ: Սկսվել էր արվեստագետի փառքի ու փառավորման ժամանակաշրջանը: 1960-70-ականն թթ. վերածվում են Ալան Հովհաննեսի ստեղծագործական հունձքի ձայնագրությունների եւ դրանց տարածման աննախադեպ հաղթարշավի: Հայազգի երաժիշտը հռչակվում է Ամերիկայի ամենաշատ ձայնագրված կոմպոզիտոր: 1977 թ. երաժշտական նվաճումների համար Գրականության եւ արվեստի ամերիկյան ակադեմիան նրան ընտրում է այս հեղինակավոր հաստատության պատվավոր անդամ:

Ստեղծագործական զարմանալի երկարակեցությունը հատկանշական է ոչ բոլոր արվեստագետներին: Ալան Հովհաննեսի պարագայում հակառակն է. 70-80 տարեկանում նա արարել է շուրջ 80 ստեղծագործություն, դրանց թվում՝ 20 սիմֆոնիա: Մուսան հավատարիմ էր նրան մինչեւ 85 տարեկանը: Իսկ ապրելուն մնում էր եւս հինգ տարի. 2000 թ. հունիսյան այս օրը տաղանդավոր երաժիշտը հեռացավ երկնային ոլորտներ՝ սերունդներին թողնելով հոգեպարար իր երաժշտության կախարդանքը..

Հավելենք, որ մեծանուն երաժիշտը մայր հայրենիք է այցելել միայն մեկ անգամ՝ 1965 թ.: Կարճատեւ այցի ժամանակ հասցրել է ծանոթանալ իր գործընկերներին, իր ստեղծագործությունները նվիրել գրականության եւ արվեստի թանգարանին ու վերադարձել Բոստոն: Հայաստանի անկախացումից հետո նրա տարիքն արդեն բավականին առաջացած էր, անկարող էր կրկին գալ հարազատ ոստան՝ անկախ իր փափագից: Սակայն մաեստրոն հայրենիք վերադառնալու տարբերակ գտավ՝ գրեց «Արցախ» սիմֆոնիան: Եվ երբ 1991 թ. աշխարհահռչակ Կարնեգի Հոլում մեծ շուքով նշվում էր իր 80-ամյակը, գալա համերգին վաստակաբեռն երաժիշտն ինքն էր ղեկավարում նվագախումբը՝ նոր սիմֆոնիայի պրեմիերան… Իսկ նրա գրած սիմֆոնիաների թիվը անցնում է 70-ից, համարակալված գործերինը՝ 434-ից: Ահռելի վաստակ, որով Ալան Հովհաննեսը դասվում է աշխարհի ամենաբեղմնավոր կոմպոզիտորների շարքին..

Թեգեր: Ալան Հովհաննեսերաժշտությունկոմպոզիտորմշակույթսիմֆոնիա
ԿիսվելTweetԿիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Վրաստանը վեցի փոխարեն առաջարկում է երեքի ձեւաչափը

Վրաստանը վեցի փոխարեն առաջարկում է երեքի ձեւաչափը

Սեւանն այս տարի էլ, հավանաբար, «կծաղկի»

Սեւանն այս տարի էլ, հավանաբար, «կծաղկի»

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist