Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Երբ անհայտ են տոմարագետի ծննդյան ու մահվան օրերը…

Ինքնաճանաչողությունը ազգի գոյության գրավականն է

Հունիսի 26, 2021
Սոցիում
Երբ անհայտ են տոմարագետի ծննդյան ու մահվան օրերը…
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
275
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Բոլորակ ձեւն պատշաճ է երկնից, զի երկինքն է կատարեալ մարմին… իսկ բոլորակ ձեւն ի մէջ ամենայն ձեւոց է կատարեալ. նախ զի ոչ կարէ յաւելուլ ի նմա եւ ոչ պակասիլ, երկրորդ` զի ոչ երեւի սկիզբն եւ ոչ կատարած, երրորդ, զի վեցեակ թիւն ի մէջ ամենայն թուոց է առաջին, կատարեալ… զի որքան է ի միջին կիտէն ի բոլորակ ծիրն, այնչափ է իւր բոլորակ ծիրն։ Այսպիսով, բոլորակ ձեւն կատարեալ է եւ պատշաճի բոլորակութեան երկնից մարմնոց».

Հակոբ Ղրիմեցի

Վաղնջական ժամանակներից գիտությունը հայ ժողովրդի հետ է, ինչպես հացն ու ջուրը եւ նույնքան կենսական, որքան գոյության համար անհրաժեշտ ցանկացած սնունդ.  դեռեւս մ. թ. ա. I հազարամյակի կեսերից, ասենք, Հայկական լեռնաշխարհում օգտվել են լուսնային, ապա՝ արեգակնային օրացույցից, ինչը կապված է տիեզերագիտության հետ, լուրջ գիտություն, որով զբաղվելու համար գիտելիքների ու երեւակայության բազմակողմանի զարգացում է անհրաժեշտ։ Ցավոք, լայն զանգվածներն այնքան էլ լուսավորված չեն մեր ժողովրդի պատմական, գիտական, մշակութային արժեքներով եւ դրանց մասին ունեն մակերեսային պատկերացում, ինչը հաճախ հասնում է ինքնաթերագնահատման եւ, ըստ այդմ` օտարների, հաճախ` անհարկի, մեծարման, ինչն էլ հանգեցնում է օտարասիրության ու օտարահպատակության։ Հայ տոմարագիտությունը բազմաթիվ հայտնի անուններով է հարուստ` սկսած  VI դարից մինչեւ մեր օրերը, ինչպես Աթանաս Տարոնացի (VI դար), Հովհաննես Կոզեռն Տարոնացի (XI դար), Հակոբ Ղրիմեցի (XIV- XV դարեր), Ստեփանոս (XVII դար), Ավետիք Տիգրանակերտցի (XVII-XVIII դարեր), Մխիթարյան միաբանության աստղագետները, մասնավորապես` Մխիթար Սեբաստացին, մեր օրերում` Գրիգոր Բրուտյան եւ այլն։

Կան գիտնականներ, մշակութային գործիչներ, նշանավոր մարդիկ, ում ծննդյան ու մահվան օրերի անհայտ լինելու պատճառով, հանիրավի դուրս են մնում պետական քարոզչության տեսադաշտից եւ գրեթե չեն նշվում նրանց հիշատակի օրերը, չեն խոսում նրանց մասին, չեն հանրայնացնում նրանց կյանքն ու գործը, եւ, ըստ այդմ, հանրային պատկերացումները մեր արժեքների մասին մնում են թերի ու չգնահատված։ Նրանցից մեկն էլ Հակոբ Ղրիմեցին է, ում ծնունդը վերագրվում է 1360-ական թթ., իսկ մահվան թվականը` 1426։ Կենսագրականից հայտնի է, որ ծնվել է Ղրիմում ու այդտեղ էլ ստացել նախնական կրթություն, այնուհետեւ տեղափոխվել է Երզնկա, 1386-89 թթ. աշակերտել Գեւորգ Երզնկացուն, դասավանդել նույն դպրոցում, 1389 թ. Կապոսի վանքի աշակերտների համար կազմել է ուսումնական ձեռնարկներ, նրանց հետ ընդօրինակել ձեռագրեր, ուսուցումը հեշտացնելու նպատակով ձեռագրերի լուսանցքներում մեկնել, պարզաբանել, համառոտագրել որոշ գործեր։ Գեւորգ Երզնկացու խնդրանքով, դասախոսությունների հիման վրա, կազմել է դասագիրք եւ տոմարագիտական ձեռնարկ` Հովհաննես Սարկավագից հետո առաջինը անդրադառնալով Հայոց եկեղեցու օրացուցային հարցերին։ Տոմարագիտությունը համարել է «ոչ միայն փիլիսոփայություն կամ պարզապես աստվածաբանություն, այլ այս երկու գիտությունների ներդաշնակ միասնություն»։ 1410 թ., Գրիգոր Խլաթեցու հրավերով, մեկնում է Վանա լճի հյուսիսում տեղակայված Մեծոփա վանքի նորաբաց դպրոց` որպես րաբունապետ, դասավանդում իմաստասիրություն ու տոմարագիտություն։ 1415-ին Թովմա Մեծոփեցու հանձնարարությամբ կազմում է Գրիգոր Տաթեւացու երկհատորյա քարոզագրքերի համառոտ խմբագրականը։ 1416 թ. կարգավորում է տոմարի խախտված դասագիրքը, ապա գրում հանրահայտ` «Մեկնութիւն Տոմարի» աշխատությունը` հայ գրականության տոմարագիտական եզակի աշխատություններից մեկը, որտեղ հանգամանորեն ներկայացնում է Արեւի, Լուսնի, աստղերի շարժումը եւ տալիս գիտական ճշգրիտ բացատրություն, ընդ որում` լուսնային բոլորաշրջանների հաշվարկով տարբերվելով նախորդներից։ Տոմարագիտության համակարգի ուսումնասիրման համար Ղրիմեցին կարեւորում է չորս ճշգրիտ գիտությունների իմացությունը։ Բացի տիեզերագրական կարեւոր տվյալներից, նրա  «Մեկնութիւն»-ը պարունակում է միջնադարյան Հայաստանի գիտական գնահատականը, հայկական ժողովրդական գործիքների եւ երաժշտության մասին տվյալներ, բազմալար գործիքների, ինչպիսին են քնարը, սանթուրը, քանոնը եւ այլն, կատարման եղանակների մանրակրկիտ նկարագրություններ։ Ինչպես «Մեկնութիւն»-ը, այնպես էլ «Բնության մասին» աշխատությունը երկար ժամանակ դասավանդվել են հայոց դպրոցներում։ Դասավանդել է գրչության արվեստ, երաժշտություն, զբաղվել քերականությամբ, աշխատություններում շոշափել է բնագիտական հարցեր, բնությունը համարել չորս հիմնական տարրերի համակցություն.

անշունչ առարկաներից, որ սոսկ գոյություն ունեն,

բույսերից, որ ոչ միայն գոյություն ունեն, այլեւ ապրում են,

կենդանիներից, որ գոյություն ունեն, ապրում ու զգում են,

մարդկանցից, որ այդ ամենի հետ մեկտեղ` նաեւ մտածում են։

Նրա շատ երկեր մեզ են հասել հեղինակային ձեռագրով եւ պահպանվում են Երեւանում, Սանկտ Պետերբուրգում։ Հակոբ Ղրիմեցին դասվել է միջնադարյան հայ նշանավոր գիտնական-վարդապետների շարքը, իսկ XVII դարի մի քարոզագրքի հիշատակարանում նրա անվանը հանդիպում ենք աշխարհի պատվաբեր երեւելիների շարքում. «Սայ է երդ սրբազան ուղղափառ վարդապետաց, ի պայծառութիւն յեկեղեցւոյ, ի պատիւ տէրունական տոնից եւ ի գովութիւն սրբոց իմաստասիրացն` Արիստոտելի, եւ Դիոնէսիոսի եւ Սիրաքայ եւ Յակոբեայ Ղրիմեցոյ եւ Սողոմոնի իմաստնոյ»։

Թեգեր: գիտնականգիտությունժամացույցՀակոբ Ղրիմեցիմշակույթ
Կիսվել1Tweet1Կիսվել
Էլեոնորա Ներսիսյան

Էլեոնորա Ներսիսյան

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Հնդկաստանի պալատական երաժիշտ հայուհին

Հնդկաստանի պալատական երաժիշտ հայուհին

Միջազգային հանրությունը ներկայանալով խաղաղասերի դիմակով

Միջազգային հանրությունը ներկայանալով խաղաղասերի դիմակով

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist