Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Մարտի 25, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Բժշկական տոհմի հիմնադիրն ու ժամանակի հրամանատարը

Հունիսի 30, 2021
Սոցիում
Բժշկական տոհմի հիմնադիրն ու ժամանակի հրամանատարը
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
246
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ամեն անգամ մեր նշանավոր գործիչներից մեկնումեկի կենսագրությունն ուսումնասիրելիս անխուսափելիորեն առնչվում ենք եւ նրա տոհմի՛ պատմությանը, ինչը հպարտության եւ խոնարհումի զգացում է առաջացնում։ Այսպես, եթե օրվա հերոսը, ասենք, Ռուբեն Յոլյանն է, անհնար է չհիշել այդ ազգանունը կրող նրա տոհմակիցներին, որոնցից մեկն էլ Խաչատուր Յոլունցն էր, ով 1867 թ. Գորիսի քարանձավներից դուրս գալով՝ որդու` Սահակի հետ կառուցեց առաջին տունը քաղաքում՝ դառնալով նոր Գորիսի հիմնադիր ու առաջին բնակիչը, իսկ այնուհետեւ Յոլունց ազգանվանը փոխարինեց Յոլյանը։ Իսկ Ռուբեն Հովսեփի Յոլյանը դարձավ Յոլյանների բժշկական տոհմի նահապետը…

Յոլյանների տաղանդաշատ տոհմը լավագույնս ներկայացնում է նաեւ բ.գ. դոկտոր, անվանի պրոֆեսոր Սուրեն Յոլյանը, ում համար բժշկությունն արվեստ էր, ինչը հաճախ էր սիրում կրկնել. նրա անունն է կրում սրտաբանության ինստիտուտի ռեւմատոլոգիայի ինստիտուտը: Բժիշկների շարքերը համալրում են Հրանտ եւ Յուրի Յոլյան եղբայրները, Լիդան, Սուրենի դուստր Գայանեն եւ այլք։ Տոհմական մասնագիտության մասին լեզվաբան Աիդա Յոլյանը նշում է. «Հորեղբայրը՝ Ռուբեն Հովսեփի Յոլյանը, նրանց համար բավականին մեծ հեղինակություն էր, եւ նրա ընտրած մասնագիտությունը եւ՛ հետաքրքրություն, եւ՛ սեր առաջացրեց հայրիկիս, հորեղբայրներիս մոտ, եւ նրանք շարունակեցին Ռուբեն Յոլյանի գործը»։ Իսկ Ռուբեն Յոլյանի միակ զավակը` Իզաբելան, թեեւ չգնաց հոր ճանապարհով, սակայն դարձավ հայտնի երաժշտագետ։ Այնպես որ, տաղանդը տարբեր դրսեւորումներով ասես «հետապնդում» էր այս տոհմին, եթե ասվածին հավելենք եւ այն, որ բժիշկներ Հրանտի եւ Յուրիի հայրը հայտնի աշուղ Ղազար Յոլյանն էր… Այս տոհմի մասին կարելի է ավելի մանրամասն պատմել, սակայն խոսքն այսօր Ռուբեն Յոլյանի մասին է…

Ականավոր վիրաբույժ եւ հասարակական գործիչ Ռուբեն Հովսեփի Յոլյանը ծնվել է Գորիսում` 1894 թ. հունիսի 6-ին, մահացել Երեւանում` 1955 թ. հուլիսի 1-ին։ Նրա անունն անմիջականորեն կապված է Երեւանի արյունաբանական կենտրոնի հետ եւ ոչ միայն այն պատճառով, որ կենտրոնը կոչվում է նրա անունով, այլ որ Ռուբեն Յոլյանը մեծ ներդրում ունի այն կյանքի կոչելու հարցում։ 1930-ական թթ. հայազգի պրոֆեսոր Ա. Ա. Բաղդասարովի նախաձեռնությամբ Երեւանում ստեղծվում է արյան փոխներարկման կոմիտե, որը 1933 թ. վերափոխվում է Մոսկվայի արյունաբանության եւ արյան փոխներարկման գիտահետազոտական կենտրոնական ինստիտուտի մասնաճյուղի, որը Խորհրդային Միության նմանատիպ հինգ մասնագիտացված բուժհաստատություններից մեկն էր. մասնաճյուղի ղեկավար է նշանակվում Ռուբեն Յոլյանը, իսկ 1939-ից փոխներարկման բաժանմունքներ են բացվում Լենինականում` Ս. Թովմասյանի, եւ Կիրովականում` Ե. Ասլանյանի ղեկավարությամբ:

Արյան միջոցով բուժելու խնդիրները հետաքրքրել են վաղնջական ժամանակներից։ Արյունը համարվել է «կենսական ուժի եւ հոգու» սնուցիչ, հատկապես, երբ պատերազմների կամ որսի ժամանակ վիրավորները զգալի քանակությամբ արյուն են կորցրել, եւ կարիք է եղել նրանց ներարկելու թարմ արյուն։ Արյան կորուստը լրացնելու համար անգամ խորհուրդ է տրվել խմել կենդանիների տաք արյուն։ Արյան փոխներարկման փորձերն սկսվեցին 1628-ից հետո, երբ Ու. Հարվեյը բացահայտեց արյան շրջանառության փակ համակարգը։ Մարդու առաջին հաջող ներերակային արյան փոխներարկումը կատարվել է Ֆրանսիայում, մաթեմատիկայի եւ բժշկության պրոֆեսոր Դենիի եւ վիրաբույժ Էմերիցի կողմից, ովքեր գառան արյուն են ներարկել 16-ամյա պատանուն, սակայն կենդանիների արյունը մարդուն ներարկելու բոլոր փորձերը հիմնականում հանգեցրել են ծանր բարդությունների, ընդհուպ՝ հիվանդի մահվան։ 19-րդ դարում ապացուցվեց, որ մարդուն կարելի է փոխներարկել միայն մարդու արյուն։ Սակայն գործնական բժշկության մեջ արյան փոխներարկման լայն հնարավորություններ ստեղծվեցին միայն 20-րդ դարի սկզբին, երբ բացահայտվեցին մարդու արյան խմբերը, եւ ուսումնասիրվեցին ռեցիպիենտի ու դոնորի արյան համատեղելիության օրենքները։ Արյան փոխներարկման լայն կիրառմանը նպաստեց նաեւ դոնորից վերցրած արյան մակարդումը կանխող եւ այն երկարատեւ պահպանող միջոցների հայտնաբերումը։ Բժշկության այս չափազանց կարեւոր ու զարգացման նոր փուլ մտած ճյուղին նվիրվեց Ռուբեն Յոլյանը եւ, իր գիտական, մասնագիտական հմտություններով ու հեղինակությամբ այդ գործում ներգրավեց այնպիսի անվանի բժիշկների, ինչպես Հ. Քեչեկը, Ս. Շարիմանյանը, Լ. Հովհաննիսյանը, Ա. Մելիք-Ադամյանը, Ռ. Պարոնյանը, Ռ. Գյանջեցյանը եւ ուրիշներ։

Մասնագիտական կրթությունը Ռուբենը ձեռք է բերել նախ Սանկտ Պետերբուրգի ռազմաբժշկական ակադեմիայում, ապա` Կիեւի համալսարանի բժշկական ֆակուլտետում, որն ավարտել է 1919 թ.։ Հայրենիք վերադառնալով՝ մինչեւ 1924 թ. եղել է զինվորական բժիշկ, 1924-ից` աշխատել Գորիսում, այնուհետեւ Երեւանի բժշկական ինստիտուտի հոսպիտալ վիրաբուժության ամբիոնում: 1934-ից ղեկավարել է Երեւանի բժշկական ինստիտուտի ֆակուլտետային վիրաբուժության ամբիոնը: 1937 թ. Յոլյանը հաջողությամբ պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ «Ստորին վերջույթների խոցային պրոցեսների հետազոտության նյութերը» թեմայով: Հայրենական մեծ պատերազմի տարիներին, որպես հանրապետության առաջատար  վիրաբույժներից մեկը, խորհրդատվական աշխատանքներ է կատարել էվակոհոսպիտալների կազմակերպման ուղղությամբ: Յոլյանի ղեկավարած` Մոսկվայի արյունաբանության եւ արյան փոխներարկման կենտրոնական ինստիտուտի Երեւանի մասնաճյուղը 1947-ից, նրա իսկ նախաձեռնությամբ, դարձել է հանրապետության Հեմատոլոգիայի եւ արյան փոխներարկման ԳՀԻ, իսկ բժշկի մահվանից հետո` 1955-ից, կոչվել նրա անունով։

Ռուբեն Յոլյանը Վիրաբույժների համաշխարհային ընկերության վարչության եւ Վիրաբույժների միջազգային ասոցիացիայի անդամ էր: Նրա գիտական աշխատանքները վերաբերում են վնասվածքաբանության, կլինիկական վիրաբուժության, արյան փոխներարկման, ուռուցքաբանության, ցավազրկման, երիկամային անբավարարության, նյարդային համակարգը սնուցող ֆունկցիայի պարզաբանման, ինֆեկցված վերքերի եւ վիրաբուժական ինֆեկցիաների սուլֆանիլամիդներով բուժման, վերջույթների վնասվածքների խնդիրներին… Յոլյանը 50-ից ավելի գիտական աշխատությունների եւ տասնյակ մենագրությունների հեղինակ է: Առանձին գրքերով լույս են տեսել նրա «Ռազմադաշտային վիրաբուժության համառոտ ձեռնարկ», «Մասնավոր վիրաբուժության դասընթաց», «Պենիցիլինի կիրառումը վիրաբուժության մեջ» աշխատությունները: Պատերազմից հետո Ռ. Յոլյանն ընտրվել է ԽՍՀՄ ԲԳԱ թղթակից անդամ: Նրան շնորհվել է գիտության վաստակավոր գործչի կոչում:

Մասնագիտական խիստ զբաղվածությամբ հանդերձ` անվանի բժիշկը նաեւ ակտիվ հասարակական գործիչ էր, ԽՍՀՄ ԳԽ պատգամավոր (1946-1955 թթ.), ինչը եւս մեկ հնարավորություն էր տալիս բարձր ամբիոնից ներկայացնել ժամանակի հուզող խնդիրները, ժամանակ, որը տնօրինելու հմտությանը լավագույնս տիրապետում էր Ռուբեն Յոլյան անվամբ մարդն ու բժիշկը։

Թեգեր: արյունաբանական կենտրոնբժիշկպրոֆեսորՌուբեն ՅոլյանՍուրեն Յոլյան
Կիսվել1Tweet1Կիսվել
Էլեոնորա Ներսիսյան

Էլեոնորա Ներսիսյան

Նույնատիպ Հոդվածներ

«Ես մեծ ստեղծագործություն եմ թողնում Երեւանում, բայց քաղաքի մի մասը կտանեմ ինձ հետ»

«Ես մեծ ստեղծագործություն եմ թողնում Երեւանում, բայց քաղաքի մի մասը կտանեմ ինձ հետ»

Մարտի 25, 2023
Յանիկյանի փամփուշտները դեռ սլանում են

«Հպարտ եմ, որ հայ եմ, հպարտ եմ, որ հայ եմ ծնվել…»

Մարտի 24, 2023

Մեկ օր հերոսների դպրոցում

Պատերազմը՝ միլիոն գողանալու համաշխարհային մեխանիզմ

Գործատուն պետական աջակցություն կստանա

…Ու մնացին հավերժ զինվորներ

Նվիրումի, գնահատանքի, վերագտած ջերմության ու հաղթանակածների օր

Հազարամյակների տեսլականը նույնն է մնացել

Հաջորդ Հոդվածը
Գրքի ու գրականության հանդեպ սեր, հետաքրքրություն սերմանել

Գրքի ու գրականության հանդեպ սեր, հետաքրքրություն սերմանել

Ոչ թե զուտ կրթություն, այլ՝ ազգայի՛ն կրթություն

Ոչ թե զուտ կրթություն, այլ՝ ազգայի՛ն կրթություն

Ամենաընթերցվածը

  • «Պետք է գտնենք այն լուծումները, որոնք կխթանեն բարձր արժեք ստեղծող արտադրությունների զարգացումը»

    «Պետք է գտնենք այն լուծումները, որոնք կխթանեն բարձր արժեք ստեղծող արտադրությունների զարգացումը»

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • ՀՀ-ն ատոմային էներգետիկայի ոլորտում պետք է շարունակի ամրապնդել իր դիրքերը

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Աշխարհաքաղաքական խառնամարտ

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Որպեսզի չշարունակվեն մայիսները, նոյեմբերներն ու սեպտեմբերները

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • «Հպարտ եմ, որ հայ եմ, հպարտ եմ, որ հայ եմ ծնվել…»

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist