Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Մեր երկրորդ Շառլոն՝ Սիմոն Տերյան

Հունիսի 30, 2021
Սոցիում
Մեր երկրորդ Շառլոն՝ Սիմոն Տերյան
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
364
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Այսօր նրա հիշատակի օրն է, ինքնատիպ ու առինքնող մի երգչի, որի հետ մոտիկից շփվելու բախտ եմ ունեցել 90-ականների սկզբից մինչեւ նրա՝ կյանքից վաղաժամ հեռանալը:

Հիշում եմ, թե ինչ ոգեւորությամբ էր նախապատրաստվում՝ մասնակցելու Ազգային ժողովի հերթական ընտրություններից մեկին եւ խնդրել էր ինձ, որ դառնամ իր վստահված անձը: «Եղբայր,- ասում էր,- տեսնում եմ, թե ինչ է կատարվում մեր մշակույթի, մանավանդ երգարվեստի հետ: Ուզում եմ լինել այնտեղ, փորձել ինչ-որ բան անել, ասպարեզն իսկապես համբակներին է թողնված, որոնք ավերում են դարերով ավանդված մեր մշակույթը, մեր երգը, մեր ազգային արժեքները… Գուցե կարողանամ մի բան փոխել…»: Ջանացինք, որ դառնա պատգամավոր, սակայն՝ ապարդյուն. սրտացավ ու սիրված երգիչը «վերեւներում» տեղ չուներ…

Սիմոն Տերյանը ծնունդով Արցախից է՝ Բանանցից: Նախընտրած մասնագիտությունն էլ կապ չուներ բնատուր իր տաղանդի՝ երգարվեստի հետ. ավարտել է մայր բուհի քիմիական ֆակուլտետը: Սակայն համալսարանում սովորելիս էր բացվելու այն արահետը, որն ապագա երգչին տանելու էր դեպի բարձունքներ: Բանն այն է, որ բուհի երաժշտական համույթի համերգներից մեկում, դասընկերների խնդրանքով, փոխարինում է խմբի վատառողջ մեներգչին, հնչեցնում ազնավուրյան իր սքանչելի ձայնը՝ հիացում պարգեւելով ունկնդրին: Այդ պահից էլ սկսվում է հայաստանյան Շառլի կարիերան: Հանդես է գալիս «Պատանեկություն» եւ «Կռունկ» համույթներում, դառնում Ռոբերտ Ամիրխանյանի երգերի առաջին ու լավագույն կատարողներից մեկը:

Նորահայտ երգչին նկատում է մեծավաստակ ու հանրահայտ Կոստանդին Օրբելյանը եւ հրավիրում անդամակցելու իր ղեկավարած Հայաստանի պետական էստրադային նվագախմբին: Սա արդեն բարեբախտություն էր երգչի համար՝ հեղինակավոր կոլեկտիվ, համբավավոր ղեկավար, անծայրածիր երկիր՝ Խորհրդային Միություն անվանումով: Եվ սկսվում է Սիմոն Տերյանի հաղթական ժամանակաշրջանը: Համույթի կազմում համերգներ է տալիս ողջ միությունով մեկ, իր երգը հնչեցնում նրա սահմաններից դուրս՝ Գերմանիա, Ֆրանսիա, Եգիպտոս, Լիբանան, Բուլղարիա, Չեխոսլովակիա, Լեհաստան, Ֆինլանդիա: Եվ այսպես՝ շուրջ 7 հազար համերգ, համատեղ ելույթներ աշխարհահռչակ երգիչների հետ՝ Խուլիո Իգլեսիաս, Ջաննի Մորանդի, Լիլի Իվանովա, Մարիլիա Ռադովիչ, Ալլա Պուգաչովա, այլ երեւելիներ: Հիշում եմ, թե ինչ խանդաղատանքով էր պատմում այդ համերգների եւ այն մասին, թե՝ ասես ընդունված կարգ էր դարձել համերգները եզրափակել իր ելույթով: «Դա բարձրագույն գնահատանքի նշան էր»,- ասում էր Սիմոն Տերյանը:

Տողերիս հեղինակին բախտ է վիճակվել ունկնդրել նրա ազնավուրյան երգերի զմայլելի կատարումները: Հիրավի, արժանի մեծ շանսոնյեի կատարողական արվեստի հետ զուգորդմանը: Ուստի պատահական չէր այն տիտղոսը, որին արժանացել էր՝ Շառլ Ազնավուրի երգերի լավագույն կատարող: Իսկ նա, ուր էլ որ լիներ, միշտ իր անփոփոխ՝ համեստ, բայց առինքնող կերպարի մեջ էր՝ սեւ վերնաշապիկ, սեւ կեպի գլխարկ, հաճելի ու պարզ զրուցակից:

Երգչի բարձրացող աստղը զենիթում էր, երբ անսպասելիորեն լքում է բեմը: Ո՞րն էր իրական պատճառը. թերեւս, միայն ինքը գիտեր… Ցավալի մեկուսացում: Ցավալի է եւ այն, որ չեն պահպանվել երգչի ելույթների ձայնագրությունները, բացի համերգների ընթացքում արված 10-12 սիրողական եւ 1994-ին վեց երգերի ձայնագրումից: Նույն այս թվականին մայրաքաղաքի մարզահամերգային համալիրում կայացավ «Վերջին սկիզբ՝ Սիմոն Տերյան» խորագրով թատերականացված համերգ-բենեֆիսը, որի ավարտին վերջին անգամ ունկնդիրը ցնծաց «մեր Շառլոյի» անզուգական ելույթով… Վերջին սկիզբը՝ վերջին անգամ:

Ցաված էր երգչի զգայուն սիրտը, որ դադարեց բաբախել իր 60-ամյակի նախաշեմին:

Խնկարկում հիշատակիդ, փառավոր երգիչ…

Թեգեր: երգիչՇառլ ԱզնավուրՍիմոն Տերյան
Կիսվել2Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
ԱՄՆ-ը հերքել է դեպի Ղրիմ ամերիկյան Էսկադրային ականակրի շարժվելու մասին ԶԼՄ-ների հաղորդագրությունները

ԱՄՆ-ը հերքել է դեպի Ղրիմ ամերիկյան Էսկադրային ականակրի շարժվելու մասին ԶԼՄ-ների հաղորդագրությունները

ԵԽԽՎ պատվիրակության անդամները Փոլ Գավանին խնդրել են Բաքվում տեսակցել հայ գերիներին

ԵԽԽՎ պատվիրակության անդամները Փոլ Գավանին խնդրել են Բաքվում տեսակցել հայ գերիներին

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist