Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Մեր հույս ու ապավեն հայ զինվոր…

Հուլիսի 1, 2021
Սոցիում
Մեր հույս ու ապավեն հայ զինվոր…
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
343
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքով հունիսի 29-ը նշվում է որպես Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օր։ Օրվա կապակցությամբ ՀՀ երկրապահ կամավորականների միության անդամները վարչության նախագահ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ այցելեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն, ծաղիկներ խոնարհեցին անհայտ կորած ազատամարտիկներին նվիրված հուշակոթողի առջեւ, ինչպես նաեւ՝ սպարապետ Վազգեն Սարգսյանի, Զորավար Անդրանիկի եւ մարտական նահատակ ընկերների շիրիմներին, խնկարկեցին Արցախյան վերջին պատերազմում նահատակված զինվորների շիրիմների առջեւ:

Եռաբլուրում դարձյալ մարտական ընկերներիս՝ Երեմ-Արսեն Խաչատրյանի, Ստեփան Շահբազյանի, Սարգիս Վահունու եւ այլ ազատամարտիկների հետ շրջեցինք շիրմաքարերի շարքերով, այցելեցինք Արցախյան առաջին գոյամարտում  նահատակված մեր մարտական ընկերների շիրիմներին: Կրկին հիշեցինք տղերքին, ովքեր կերտեցին Արցախյան գոյամարտի հաղթանակը՝ հայրենիքին նվիրելով ամենաթանկը՝ կյանքը։ Նրանց, ովքեր հիմք դրեցին հաղթանակին, տղերքին, ովքեր այդպես էլ չտեսան, չզգացին հաղթանակի բերկրանքը, բայց մեծ էր նրանց մասնակցությունն այդ սրբազան գործին։ Չնայած տարիքին, առողջական խնդիրներին, այսօր էլ երկրապահի շատ տղաներ, այդ թվում՝ Արսենը, Ստեփանը, Սարգիսը, դարձյալ մեկնում են մարտական հենակետեր՝ հերթափոխի։ Ընթացքում նաեւ այդ թեման էին քննարկում՝ երբ են գնալու, որ տարածք…

Արցախյան վերջին պատերազմը փոխել է Եռաբլուրի տեսքն ու տարածքը. հազարավոր նոր շիրիմներ, հիմնականում՝ երիտասարդ տղաների. ժպտերես ու խոհուն, թախծոտ հայացքով ու հանգիստ, հավերժի ճամփորդ են դարձել ու նայում են անցորդին, պատմում իրենց մասին, պահանջում՝ աննպատակ չթողնել իրենց պայքարը, տեր մնալ հայրենի հողին, հայրենի տանը, սար ու լեռանը, տեր մնալ Հայոց պատմությանը, տուն բերել Արցախը։ Նույն տղաների, իհարկե՝ նաեւ կանանց, ովքեր նահատակվել են պատերազմի դաշտում՝ հետ չմնալով զինակից ընկերներից, երբեմն ավելին անելով, շիրիմների մոտ միշտ են սեւազգեստ տատերն ու մայրերը, կանայք, հայրերն ու եղբայրները, դուստրերն ու որդիները, ովքեր խնկարկում են հարազատի շիրիմը ու մտովի զրուցում նրա հետ։

Ինչ խոսք, առավել դժվար է անհայտ կորածների՝ ազատամարտիկներ ու ժամկետային զինծառայողներ, պայմանագրայիններ ու կամավորներ, հարազատների համար։ Սպասում՝ հույսով ու անհույս, սպասումի երկարատեւ տարիներ ու հավատ՝ մի օր տուն է գալու կորուսյալը… Նույն հույսով նաեւ մենք՝ երկրապահներս, ծաղիկներ խոնարհեցինք անհայտ կորածների հուշակոթողի մոտ, հատկապես նորօրյա պատերազմում անհետ կորածների… Դժվար է շնչել Եռաբլուրում, դժվար է քայլել Եռաբլուրում, դժվար է նայել ժպտուն պատանու դեմքին, ով արդեն հավերժի ճամփորդ է… Դժվար է տեսնել որդու շիրմաքարի մոտ ծնկած սեւազգեստ մորը, ով իր արցունքներով է թրջում ամենաթանկի շիրիմը։ Հազարավոր Եռագույնները Եռաբլուրում ցավ են տարածում։ Եվ այս ամենն ունի մի կարեւոր առաջադրանք՝ ազգային միասնություն՝ անկախ կուսակցական ու գաղափարական պատկանելությունից:

Միայն միասնությունը կփրկի մեր հայրենիքը, միայն միասնաբար կփոխենք Եռաբլուրի օդի բաղադրությունը։ Ազգովի պետք է աշխատենք Հայոց Բանակի հզորացման համար, մեր միակ հույսը Հայ զինվորն է։ Իսկ Արցախը Հայոց արեւելից վահանն է։

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Թեգեր: ԱրցախբանակԵռաբլուրՍասուն Միքայելյան
Կիսվել1Tweet1Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Ազատամարտիկների պուրակում թանգարան կհիմնվի

Ազատամարտիկների պուրակում թանգարան կհիմնվի

Լավ ընթերցողը ձեւավորվում է մանուկ հասակից

Լավ ընթերցողը ձեւավորվում է մանուկ հասակից

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist