Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Մարտի 25, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Թյուրքական աշխարհի ներսում բախում է հասունանում

ԹՊԿ-ն սպառնում է դառնալ հակամարտության նոր գոտի

Հունվարի 19, 2022
Միջազգային
Թյուրքական աշխարհի ներսում բախում է հասունանում
9
ԿԻՍՎԵԼ ԵՆ
900
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ղազախստանում իրավիճակի կայունացման ֆոնին աչքի զարնեց այն հանգամանքը, թե որքան շփոթված էր Թուրքիան: Միջինասիական երկրի տարածք ՀԱՊԿ-ի խաղաղապահ զորակազմի մուտք գործելուց անմիջապես հետո Անկարան նախաձեռնեց Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ-միավորում, որն ստեղծվել է Անկարայի նախաձեռնությամբ եւ որի կազմում են Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Թուրքիան, Ուզբեկստանը) արտաքին գործերի նախարարների հանդիպում: Հունվարի 11-ին կայացած օնլայն հանդիպման արդյունքներով հրապարակվել է նաեւ հայտարարություն: Ամենահետաքրքիրը վերջին կետն է. «ԹՊԿ-ի անդամներն արտահայտեցին իրենց հավատարմությունը «Թյուրքական աշխարհ-2040-ի տեսլականը» կոնցեպցիային», որը, ըստ էության, ԹՊԿ-ի զարգացման ճանապարհային քարտեզն է: Դրանում նշված է, որ կազմակերպության նպատակն է հինգ երկրների հիման վրա ձեւավորել Եվրասիայի ամենամեծ տարանցիկ տարածքը։ Եթե այս գաղափարը կյանքի կոչվի, ապա նոր տարանցիկ միավորումը կկարողանա վերահսկել Արեւմուտք-Արեւելք, Հյուսիս-Հարավ եւ այլ առեւտրային միջանցքները։ Ճանապարհային քարտեզը մշակել է Թուրքիան, որը հավակնում է կազմակերպությունում առաջատարի դերին։ Միաժամանակ Անկարան չի թաքցնում իր աշխարհաքաղաքական հավակնությունները։ Թուրքիայում բացահայտ ասում են, որ գլոբալ տարանցիկ տարածքի ձեւավորումը հնարավորություն կտա ազդել ԵՄ-ի, Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի վրա ոչ միայն տնտեսապես, այլ նաեւ քաղաքականապես։

Հարցը միայն այն է, որ Թյուրքական խորհրդի ստեղծման պահին, որը հետագայում վերանվանվեց Թյուրքական պետությունների կազմակերպություն, այսինքն՝ 2009 թ. Թուրքիան «գործընկերների» նկատմամբ ակնհայտ առավելություններ ուներ: Թուրքական տնտեսությունն աճում էր. այդ երկրի ՀՆԱ-ն գրեթե 6 անգամ գերազանցում էր կազմակերպությունում ամենամեծ «գործընկերոջը»՝ Ղազախստանին. 770.5 միլիարդը՝ 133.4 միլիարդի դեմ: Թուրքական կողմի առավելություններն էին անդամակցությունը ՆԱՏՕ-ին եւ ԵՄ-ի անդամի թեկնածությունը:

Այդ ժամանակից իրավիճակը փոքր-ինչ փոխվել է: Թուրքիայի ռազմական ու տնտեսական ներուժն առաջվա պես գերազանցում է «գործընկերների» պոտենցիալը, սակայն ՀՆԱ-ում տարբերությունը նվազել է: Թուրքիայի դեպքում այն նվազել է՝ հասնելով 720.1 միլիարդի, իսկ Ղազախստանի դեպքում աճել է մինչեւ 169.8 մլրդ: Էրդողանի արտաքին քաղաքական արկածախնդրությունները շատ ցավագին կերպով են անդրադարձել թուրքական տնտեսության զարգացման վրա, իսկ ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի հետ նրա հարաբերությունները սրվել են:

Միեւնույն ժամանակ Ղազախստանի թիկունքում աճել է ՀԱՊԿ-ն, իսկ տնտեսության աճը նպաստում է Ղազախստանի ղեկավարության հավակնությունների աճին։ Հենց այդ պատճառով են Անկարայում անհանգստացել։ Թուրքիայի ղեկավարը հասկանում է, որ իր երկիրը կորցնում է դիրքերը։ Ավելին՝ կորցնում է այն «գործընկերների» շրջանում, որոնք նախկինում հավատարմություն էին ցուցաբերում Էրդողանին։

Պարզ է, որ Ղազախստանի դիրքորոշումը ռուսամետ չի լինելու։ Խոսքը բազմավեկտոր քաղաքականության շարունակման մասին է, որն այլեւս չի ունենա ընդգծված թուրքամետ ուղղվածություն։ Այժմ Ղազախստանն ինքն է հավակնելու թյուրքական աշխարհում առաջատարի դիրքին։ Իսկ դա լրացուցիչ ռիսկեր է ստեղծում ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ռուսաստանի համար։

Առաջնորդ դառնալու սեփական հավակնություններն ամրապնդելու համար Ղազախստանը, հավանաբար, կսկսի հավասարակշռություն հաստատել Վաշինգտոնի, Մոսկվայի եւ Պեկինի միջեւ՝ փորձելով ստանալ նրանցից յուրաքանչյուրի աջակցությունը: Իսկ Թյուրքական պետությունների կազմակերպությունում առաջնորդի երկու հավակնորդների առկայությունը սպառնում է սրել իրավիճակը թյուրքական աշխարհի ներսում:

ԹՊԿ-ի գաղափարական հիմքը պանթյուրքիզմն է, որը բոլոր թյուրքերին ներկայացնում է որպես միասնական ազգի ներկայացուցիչներ: Գաղափարական այդ հիմքի օգնությամբ Թուրքիան ձգտել է իր համար ապահովել թյուրքական ազգի միջուկի կարգավիճակը, սակայն այդ կերպ միայն խորացրել է ներքին հակասությունները:

Պատմության հայեցակարգի համաձայն, որը հաստատվել է Ղազախստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի որոշմամբ, ղազախները համարվում են քոչվոր ղփչաղ ժողովրդի ժառանգները։ Ռուսաստանում այս ժողովուրդը հայտնի է եղել «պոլովցի», իսկ ավելի ուշ՝ «թաթար» անունով։ Կենտրոնական Ասիայի բոլոր ժողովուրդները համարվում են ղփչաղների ժառանգներ, բացառությամբ թուրքմենների:

Ըստ թուրքական պատմագրության՝ Էրդողանի հայրենակիցները քոչվոր թյուրք օղուզ ժողովրդի հետնորդներն են։ Նրանց թվին են դասվում նաեւ ադրբեջանցիները եւ թուրքմենները։ Ղփչաղները ժամանակին օղուզներին դուրս են մղել Կենտրոնական Ասիայից։

Ուզբեկները համարում են, որ Չինգիզ խանի հետնորդներն են, ուստի իրենց վեր են դասում բոլոր թուրքական ցեղերից: Նրանք համոզված են, որ թյուրքական ցեղերի միավորման հեգեմոնը պետք է լինի հենց Ուզբեկստանը: Օղուզական ցեղերին վերաբերվում են քամահրանքով եւ միշտ նրանց վերաբերվել են որպես ստորադաս էթնիկ խմբի, որպես ծառաների:

Ղազախներն այժմյան Ակտոբեի մարզից ժամանակին օղուզներին քշել են Առաջավոր Ասիա, եւ ղփչաղյան խմբի ժողովուրդները պատմականորեն միշտ հակասության մեջ են եղել թուրքական լեզվախմբի օղուզյան ենթախմբի ժողովուրդների հետ, որոնց թվում են ժամանակակից թուրքերի եւ ադրբեջանցիների նախնիները:

Ղրղզներն են ժամանակին կործանել Արեւելաթուրքական խաքանությունը:

Թուրքմենները, լինելով օղուզյան խմբի ժողովուրդ, ներառել են մեծ թվով իրանական տարրեր: Դա արտահայտվում է նաեւ նրանց էթնոգենեզում. միշտ հակասությունների մեջ են եղել եւ են թուրքական լեզվախմբի ղփչաղյան եւ կառլուկյան ենթախմբերի հետ: Այդ առումով հարկ է նշել, որ Ուզբեկստանում ապրող շատ թուրքմեններ հարկադրաբար են գրանցվել որպես ուզբեկներ: Ասվածի խոսուն վկայությունն են Անդիջանում տեղի ունեցած ղփչաղա-ուզբեկական բախումները եւ թուրք մեսխեթցիների ու ուզբեկների միջեւ Ֆերգանայում տեղի ունեցած բախումները:

Միջինասիական բոլոր ազգերի ներսում կան էթնիկ ու սուբէթնիկ մակարդակով ահռելի տարաձայնություններ, ինչը նշանակում է, որ այդ ազգերը գտնվում են վերջնական ձեւավորման փուլում, եւ այդ հողի վրա նոր խմորումները բացառված չեն:

Թյուրքական ժողովուրդները միմյանցից տարբերվում են նաեւ իրենց կրոնական պատկանելությամբ: Նրանց մեջ կան եւ քրիստոնյաներ, եւ մահմեդականներ, եւ բուդդայականներ, եւ շամանիզմի հետեւորդներ, հանգամանք, որը նույնպես տարանջատման լուրջ գործոն է: Այս առումով հարկ է նշել, որ պատմությանը հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ կրոնական հողի վրա նույն ազգը բաժանվել է տարբեր ազգերի:

Ճիշտ նույնպիսին են հակասությունները ԹՊԿ-ի անդամների միջեւ՝ կապված պետականության ծագման պետական վարկածի հետ։ Թուրքիան դիրքավորվում է որպես ամենահին պետականություն ունեցող երկիր, որի հաշվարկն սկսվում է 1299 թվականից՝ Օսմանյան կայսրության ստեղծումից։

Միեւնույն ժամանակ ղազախական պաշտոնական պատմագրությունը նրա պետականության ծագումն ավելի վաղ է նշում։ Ղազախստանի պետականության հենման կետը, 2015 թվականի վերը նշված բանաձեւի համաձայն, Ոսկե հորդան է։ Իր ձեւավորման ընթացքում, մասնավորապես 13-րդ դարի կեսերին, ղփչաղները, իբր, ձուլել են մոնղոլական փոքրաթիվ բնակչությանը եւ իրենց լեզուն փոխանցել նրան։

Եթե դիմենք ղազախների ծագման գենետիկական վերլուծությանը, ապա նրանց ամենամոտը ոչ թե թուրքերն են, այլ մոնղոլները։ Այս մասին է վկայում Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի կենսաքիմիայի եւ գենետիկայի ինստիտուտի Ուֆայի գիտական կենտրոնի գենետիկների հետազոտությունը։ Ընդ որում՝ ղազախները ծագումով տարբերվում են նույնիսկ իրենց մերձավոր համարվող ղրղզներից։

Միեւնույն ժամանակ հարկ է փաստել, որ Ղազախստանի ղեկավարության հավակնությունների առաջացմանը հենց Թուրքիան է նպաստել: Անկարայի աջակցությամբ Ղազախստանի հարավում գտնվող Թուրքեստան քաղաքը հռչակվել է «ամբողջ թյուրքական աշխարհի հոգեւոր կենտրոն»։ Դրա շնորհիվ այն թուրքերի համար նույն արժեքն ունի, ինչ Մեքքան՝ արաբների համար։ Այստեղ գտնվող միջնադարյան փիլիսոփա Խոջա Ահմեդ Յասավիի (1103-1166) դամբարանը պաշտոնապես դարձել է թուրքերի պաշտամունքի սուրբ վայր։ Սա Քաաբայի թյուրքական անալոգն է: Եվ եթե կան Մեքքան ու Քաաբան, ուրեմն ինչու չպետք է լինի նաեւ Սաուդյան Արաբիան։ Զարմանալի չի թվա, եթե Ղազախստանը հավակնի այդ կարգավիճակին: Դա ոչ միայն չի նվազեցնում հակասությունները Թյուրքական պետությունների կազմակերպության ներսում, այլ ավելի է ուժեղացնում դրանք։ Ստացվում է, որ գլոբալ տարանցիկ տարածքի փոխարեն ԹՊԿ-ն սպառնում է դառնալ հակամարտության նոր գոտի։

Թեգեր: ԹուրանԹուրքիաՀԱՊԿՆԱՏՕ
Կիսվել4Tweet2Կիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Կասպյան տարածաշրջանը «սեւ խոռոչից» կարող է վերածվել «կարմիր կետի»

Կասպյան տարածաշրջանը «սեւ խոռոչից» կարող է վերածվել «կարմիր կետի»

Մարտի 25, 2023
Թուրքիան մտածում է զորքերը Սիրիայից հանելու մասին

Թուրքիան մտածում է զորքերը Սիրիայից հանելու մասին

Մարտի 25, 2023

Դավաճանություն «ցանողները» միշտ էլ դավաճանություն են «հնձում»

Պետական հեղաշրջո՞ւմ, թե՞ դատաիրավական բարեփոխում

Մեծ կղզի՝ մեծ խնդիրներ, մեծ հնարավորություններ

Գործնական պատժամիջոցնե՞ր, թե՞ օձիքն ազատելու փորձ

Բելգրադի եւ Պրիշտինայի «կարմիր գծերը»

Արեւմուտքի ու Ռուսաստանի արանքում

Հաջորդ Հոդվածը
Թուրքիան ավելի մոտ է ԵՄ-ին, քան կարող է թվալ

Թուրքիան ավելի մոտ է ԵՄ-ին, քան կարող է թվալ

Փլուզո՞ւմ, թե՞ զինվորականների իշխանություն

Փլուզո՞ւմ, թե՞ զինվորականների իշխանություն

Ամենաընթերցվածը

  • «Պետք է գտնենք այն լուծումները, որոնք կխթանեն բարձր արժեք ստեղծող արտադրությունների զարգացումը»

    «Պետք է գտնենք այն լուծումները, որոնք կխթանեն բարձր արժեք ստեղծող արտադրությունների զարգացումը»

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • ՀՀ-ն ատոմային էներգետիկայի ոլորտում պետք է շարունակի ամրապնդել իր դիրքերը

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Աշխարհաքաղաքական խառնամարտ

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Որպեսզի չշարունակվեն մայիսները, նոյեմբերներն ու սեպտեմբերները

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • «Հպարտ եմ, որ հայ եմ, հպարտ եմ, որ հայ եմ ծնվել…»

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist