Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Գիտության եւ ընթերցողական մշակույթի խաչուղիներում

Հուլիսի 7, 2021
Սոցիում
Գիտության եւ ընթերցողական մշակույթի խաչուղիներում
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
241
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Լուսավորյալ ազգ, ժողովուրդ, հասարակություն լինելու համար բավական չէ տառաճանաչ լինելը, առավել եւս վտանգավոր են տգիտությունն ու անճաշակությունը, դժբախտություն` չՃանաչել զիմաստութիւն եւ զխրատ, չիմանալ զբանս հանճարոյ, տեղյակ չլինել աշխարհաքաղաքականությունից, սեփական հայրենիքի պատմությունից ու աշխարհագրությունից, չիմանալ համաշխարհային ուղեծրում սեփական շառավիղի պտույտն ու դերը…

Ցավոք, գիտության դժվարամարսությունը հաճախ է հետապնդել զանգվածներին, եւ առավել ցավալի է, որ հաճախ հայրենիքի ու պետության ճակատագիրը որոշել են հենց այն զանգվածները, ովքեր սեփական անձի շահից ու մտավոր պոտենցիալի խեղճությունից բացի այլ բանի չեն տիրապետել… Խնդիրը եղել է բոլոր ժամանակներում, սակայն այսօր դա առավել եւս արտառոց է, երբ մեծից փոքր լավագույնս տիրապետելով սմարթֆոնների տեխնիկային ու համակարգչին, գրում ու արտահայտվում են կիսագրագետ, տառասխալներով, գռեհկաբանություններով, կամայական մեկնաբանություններով` բացարձակապես անտեղյակ լինելով սեփական երկրի պատմությունից, աշխարհագրությունից ու քաղաքակրթությունից, մինչդեռ ինքնությունից զրկված ցանկացած ժողովուրդ դատապարտված է ոչնչացման. այս տարրական աքսիոմը անգամ XXI դարում չի հասնում շատերի գիտակցությանը։

Ժամանակին այսպիսի տխուր իրողության հետ է բախվել նաեւ XVIII-XIX դդ. հայ բանասեր, աշխարհագրագետ, Մխիթարյան միաբանության անդամ Ղուկաս Ինճիճյանը, ով ծնվել է 1758 թ. Կոստանդնուպոլսում, իսկ մահկանացուն կնքել 1833 թ. հուլիսի 2-ին` Վենետիկում։ Լինելով խորագետ եւ գիտությամբ ճշգրիտ մտածող, տիրապետելով բազմաբնույթ գիտական ոլորտների եւ ծանոթ լինելով դրանց համաշխարհային զարգացումներին, Ինճիճյանը շատ կարեւոր քաղաքական, մշակութային, պատմաբանասիրական, ազգային, աշխարհագրական, տեղագրական ուսումնասիրություններ է արել, հրատարակել աշխատություններ, պարբերականներ, եղել խմբագիր։ «Տարեգրութիւն» պարբերականի կարճատեւ կյանքը (1799-1802 թթ.), որը հայ իրականությունում երկրորդ պարբերականն էր «Ազդարարից» հետո եւ առաջինը` աշխարհաբարով, Ինճիճյանը բացատրում է ընթերցողի մակարդակով, արծարծված հարցերի հանդեպ հետաքրքրության պակասով, իր աշխատանքին սատար չլինելով. «Որ եթե ժողովրդյան ընդունելի ըլլար՝ միտք ունեինք աս տարեգրությունը ամեն տարի ինչվան հիմա շարունակել‚ օրեօր տեղեկություններ ավելցընելով‚ ինչպես որ ետքեն հանել սկսավ Լե Սյուռ Փարիզի մեջ։ Դիպվածները պատմելեն զատ վերջը պիտոր դնեինք նոր գյուտերն‚ որ ամեն տարի մեկ կգտնան‚ խելացի դատաստանները‚ որ աշխըրքիս մեջ կըլլան‚ թագավորաց դաշնագրությունները‚ երեւելի ճամբորդությունները եւ այլն»։

Իսկ Ինճիճյանի   հրատարակած պարբերականները, ինչպես նշում է գրականագետ Ս. Շտիկյանը. «Մասնավորապես` «Տարեգրությունը»‚ հետագայում նաեւ «Եղանակ բյուզանդյան-բազմավեպը» անհամեմատ ավելի բարձր էին կանգնած իր ժամանակաշրջանի ընթերցողների պահանջներից։ XVIII դարավերջի եւ XIX դարի սկզբի մտավոր-գրական ցածր մակարդակ ունեցող եւ «Եփրեմ Խուրին»-ով‚ «Պատմություն Պղնձե քաղաքի»-ով‚ Խիկար իմաստունի առակներով իր հոգեւոր կարիքները բավարարող ընթերցողներին Ինճիճյանը մատուցում էր ֆրանսիական հեղափոխության‚ նրա բնույթի ու շարժիչ ուժերի, ֆրանսիացի լուսավորիչների գործունեության‚ Նապոլեոնի իտալական արշավանքների մասին հոդվածներ‚ տալիս էր եվրոպական պետությունների վերջին տարիների վերլուծական պատմությունը‚ ժամանակի արվեստների՝ թատրոնի‚ արձանագործության‚ երաժշտության‚ ճարտարապետության եւ դրանց ականավոր ներկայացուցիչների վերլուծական նկարագրությունը եւ այլն»։

Ինչպես «Տարեգրության», այնպես էլ «Եղանակ բյուզանդյան-բազմավեպի» ընթերցողների մասին կարելի է նույնը ասել, երբ Ինճիճյանը «Եղանակի» մեջ տալիս է տվյալ տարվա բոլոր տասներկու ամիսների աստղաբաշխական նկարագիրը՝ համապատասխան բնութագրականներով, այնուհետեւ շարունակում տալ յուրաքանչյուր ամսվա գիտական տվյալները՝ վայրկյանների ճշգրտությամբ, օրվա տեւողություն‚ արեւածագի ու մայրամուտի ժամեր‚ գիշերահավասարներ‚ յուրաքանչյուր օրվա ընթացքում տեղի ունեցած բնական երեւույթները՝ տեղումնալից օր‚ լուսնի նորել‚ լիալուսնի տեւողություն եւ այլն, ու որպեսզի նյութը ընթերցողի համար դարձնի հետաքրքրական, գրքում զետեղում է զանազան պատմություններ‚ առակներ‚ ժողովրդական ասացվածքներ‚ ազգային թեմա շոշափող բանաստեղծություններ‚ պատմա-աշխարհագրական «զբոսեցուցիչ» տեղեկություններ եւ այլն։ Մի կողմից` գիտնականի բարդ ու տքնաջան աշխատանք, մյուս կողմից` այդ աշխատանքը զանգվածներին հասցնելու մտահոգություն, մյուս կողմից էլ` կյանքի համար պայքարելու անհրաժեշտություն, իսկ կյանքը Օսմանյան կայսրությունում, պարզից էլ պարզ է, չէր կարող անվտանգ լինել օտարազգիների, հատկապես հայերի համար. մի փոքրիկ կայծ, եւ հետապնդումն անխուսափելի էր…

1815 թ. Ինճիճյանը հրատարակում է «Ազգասեր» հրապարակախոսական աշխատությունը, որտեղ արծարծված հարցերը հարուցում են թուրքական կառավարության կասկածը. հետեւանքը լինում է այն, որ  կազմալուծվում է «Արշարունյաց ընկերություն» գրական-հասարակական կազմակերպությունը, որի հիմնադրման նպատակը հայերի շրջանում նոր հայերենով հրատարակված գրքերի տարածումն էր, ընդհատվում է նաեւ «Եղանակ Բյուզանդյան» տարեգրքի հրատարակումը, որը ֆինանսավորում էր «Ընկերությունը»։ Թվում է` անհաջողությունների պակաս չկար. 1815 թ. բռնկված հրդեհից Ինճիճյանի ամբողջ գրադարանը մոխրի է վերածվում, այդ թվում եւ եւ Օսմանյան պետության աշխարհագրության երկրորդ եւ երրորդ հատորները։ Ինճիճյանը պարբերաբար ստիպված է լինում զանազան պատճառներով լքել Պոլիսը, իսկ 1828 թ. այն լքում է վերջնականապես, քանի որ թուրքական կառավարությունը աքսորում էր Կ. Պոլսի կաթոլիկ հայերին. Ինճիճյանը վերադառնում է Վենետիկ եւ մեկ տարի առաջ վախճանված Գաբրիել Ավետիքյանի փոխարեն ընտրվում միաբանության փոխառաջնորդ. պաշտոնավարելու ժամանակ էլ` կնքում մահկանացուն։

Ինճիճյանի ուշագրավ գործերից են «Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի» բազմահատորյակը (1806, 1804), «Ստորագրութիւն հին Հայաստանեայց» (1822) աշխատությունը, որտեղ հունա-հռոմեական եւ ասորական աղբյուրների փաստական հարուստ նյութերի հիման վրա տալիս է Մեծ Հայքի 16 նահանգների ու գավառների պատմաաշխարհագրական պատկերն ու բնութագիրը, տեղանունների ստուգաբանությունը, տեղեկություններ ազգագրության վերաբերյալ, կատարում աշխարհագրական անունների տեղագրական ճշտումներ։ «Հնախոսութիւն աշխարհագրական Հայաստանեայց աշխարհի» (1835) եռահատորը Մ. Չամչյանի «Հայոց պատմութիւն»-ից հետո առաջին ծավալուն երկն է, որտեղ հեղինակը հանգամանորեն խոսում է հին Հայաստանի աշխարհագրության, վարչական բաժանման, օրենքների, գիտության եւ արվեստի, ազգագրության եւ մի շարք այլ հարցերի մասին։ Ինճիճյանը հրատարակել է նաեւ ուսումնական ձեռնարկներ, ինչպես «Պատմութիւն կենդանեաց ի չորս կարգս բաժանեալ՝ ի ցամաքային, ի ջրային, յերկակենցաղ եւ յօդային» (Վենետիկ, 1801, 1810)։ «Ամարանոց Բիւզանդեան» (1794) չափածո աշխատության մեջ (որոշ հատվածներ թարգմանվել են ֆրանսերեն եւ իտալերեն) տալիս է Բոսֆոր եւ Դարդանել նեղուցների աշխարհագրական բնութագիրը, նրանց «երկհարկանի» ջրային հոսանքների գիտական բացատրությունը, երկրաբանական մոտ անցյալի պատմությունը։ Ինճիճյանը պատմության ու քաղաքական աշխարհագրության մասին ուսումնասիրություններն ամփոփել է «Դարապատում» ութ հատորանոց աշխատության մեջ (1824-1827)։

Նրա բազմաբեղուն գրչի մասին շատ կարելի է խոսել, բայց խոսելը մի բան է, նրանով լուրջ հետաքրքրվելը, ընթերցելը` այլ բան, այլ մշակույթ, որ չափազանց պակասում է նաեւ մեր օրերին…

Թեգեր: գիտությունմշակույթ
Կիսվել1Tweet1Կիսվել
Էլեոնորա Ներսիսյան

Էլեոնորա Ներսիսյան

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Հերթական բարձր պարգեւը

Հերթական բարձր պարգեւը

Ծաղիկներ… Տիեզերական վարդապետին

Ծաղիկներ... Տիեզերական վարդապետին

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    33 Կիսվել են
    Կիսվել 13 Tweet 8
  • «Երբեք չմոռանա՛ս հայկական արմատներդ եւ ժողովրդիդ…»

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist