Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Հարազատի սրտացավությամբ ու հոգատարությամբ

Սոցիալական ծառայությունն ավելի մոտ ու հասանելի է տեղահանված արցախցուն

Հուլիսի 8, 2021
Սոցիում
Հարազատի սրտացավությամբ ու հոգատարությամբ
9
ԿԻՍՎԵԼ ԵՆ
884
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արցախյան վերջին պատերազմը բազում չարիքներ պատճառեց մեր ժողովրդին։ Թշնամու տիրապետության տակ անցավ Արցախի 75 տոկոսը, եւ հազարավոր արցախցիներ թողեցին հարազատ օջախներն ու ստիպված հեռացան հայրենի եզերքից։ Թշնամու տիրապետության տակ անցան Հադրութի ողջ շրջանը, Շուշի քաղաքը եւ մոտակա գյուղերը, Քաշաթաղն ու Քարվաճառը, Արցախի այլ բնակավայրեր։

Տեղահանված մեր հայրենակիցների խնդիրները կարգավորելու նպատակով 2020 թ. նոյեմբերից Երեւանում սկսեց գործել ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը, որի կազմում են տարբեր կառույցներ։ Ավելի շուտ՝ հոկտեմբերի սկզբից Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի սոցիալական ծառայությունների տարածքային բաժնի (ՍԾՏԲ) շենքում տեղ հատկացվեց Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական եւ միգրացիայի հարցերի նախարարության (ԱՍՄՀՆ) Քաշաթաղի, Հադրութի եւ Շուշիի շրջանների գործակալություն-բաժիններին։ Այս տարվա հունիսի 1-ից նույն բաժինների միավորմամբ ստեղծվել է ԱՀ ԱՍՄՀՆ միասնական ծառայության գործակալության կենտրոնական բաժինը, որտեղ աշխատում են նշված 3 շրջանի նույն ոլորտի աշխատակիցները։

Օրերս այցելեցինք սոցապ աշխատակիցներին, զրուցեցինք նրանց հետ, ծանոթացանք արված աշխատանքներին։ Կենտրոնական բաժնի մի բաժանմունք զբաղված է տեղահանված արցախցիների կենսաթոշակների հարցերով՝ նշանակում, վերահաշվարկում, ինչպես նաեւ՝ չաշխատող կանանց նպաստների նշանակում, դիմումների ընդունում եւ այլն: Այս բաժանմունքում աշխատում են 6 հոգի. 3-ը՝ Հադրութի, 2-ը՝ Քաշաթաղի եւ 1-ը՝ Շուշիի շրջաններից։ Մինչ Երեւան գալը կենտրոնի աշխատակիցներն աշխատել են իրենց շրջանների նույն բաժիններում։ Լիլյա Ավետիսյանը, Ստելլա Գրիգորյանը եւ Լյուբա Սարգսյանը Հադրութից են։ Պատերազմը նրանց էլ է հեռացրել հայրենի տնից, այժմ վարձով բնակվում են Երեւանում։ Բերձորցի Աննա Մեջլումյանը 2002-ից, երբ դեռ ուսանող էր, աշխատանքի անցավ Քաշաթաղի շրջանային սոցապ վարչության կենսաթոշակային ապահովման բաժնում, այնուհետեւ՝ մինչ պատերազմի սկսվելը, ղեկավարում էր նույն բաժինը։ Տեղեկացրեց, որ 2020 թ. հոկտեմբերի սկզբից մինչեւ 2021 թ. հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում սպասարկել են 1500-ից ավելի շահառուի՝ աջակցելով տարբեր հարցերում։ Դժվար է. նույն խնդիրները, ինչ ունեն այցելուները, ունեն նաեւ կենտրոնի աշխատակիցները։ Բայց երբեմն մոռանում են իրենց կարգավիճակի մասին եւ փորձում ամեն գնով օգնել այցելուին, լուծել նրա խնդիրները։ 

-Կենտրոնի աշխատանքը հատկապես կարեւորում ենք նրանով, որ ՀՀ-ում բնակվող արցախցիները սոցիալական հարցերով ստիպված չեն գնալու Ստեփանակերտ, այլ այստեղ՝ Երեւանում են ստանում իրենց հուզող խնդիրների պատասխանները,- ասաց Ա. Մեջլումյանը։ 

Համեստ Մանուկյանը նույնպես Բերձորից է, 2003-ից աշխատում է նույն բաժնում, 2008-ից գլխավոր մասնագետ է։ Կարոտով է հիշում բերձորյան տարիները։ Ստելլա Գրիգորյանը 2009-ից աշխատում է սոցապ ոլորտի Հադրութի բաժնում՝ գլխավոր մասնագետ։ Լիլյա Ավանեսյանը 1998-ից է աշխատում Հադրութի շրջանային բաժնում. սկզբում՝ գործավար, հետագայում՝ առաջատար մասնագետ։ Հաճախ են մտքով տուն գնում, շատ են կարոտել հարազատ վայրերին, հայրենի Հադրութին։ Առավել ծանր է հադրութցի Լյուբա Սարգսյանի համար. արցախյան վերջին պատերազմում զոհվեց նրա ամուսինը՝ Սերգեյ Սարգսյանը՝ ՀՕՊ-ի կառավարման պետը։ Ունեն 3 երեխա։ Այժմ բնակվում են Երեւանում։ Բնիկ շուշեցի է Անուշ Ենգիբարյանը, ով 2013-ից աշխատում էր Շուշիի շրջանային բաժնում։ Կարոտով է հիշում հարազատ քաղաքը, որտեղից մազապուրծ են դուրս եկել։

Նպաստների բաժնում աշխատում են 5 հոգի. 3-ը՝ Հադրութից, 2-ը՝ Բերձորից։ Արմեն Աբրահամյանը ժամանակին եղել է Հադրութի քաղաքապետը, իսկ 2018-ից ղեկավարել է Հադրութի սոցիալական ծառայության տարածքային գործակալությունը։ Պատերազմի օրերին որդին ճակատում էր, ինքը՝ քաղպաշտպանության շտաբում։ Դժվար ու օրհասական օրեր էին։ Հայոց բանակի լեյտենանտ, դասակի հրամանատար որդին՝ Էրիկ Աբրահամյանը, նահատակվեց պատերազմում։ Վիշտը խեղդում է Արմենին, ով դեկտեմբերի 1-ից բնակվում է Երեւանում եւ աշխատում է այստեղ՝ նպաստների բաժնում։ Դժվար է որդեկորույս հոր համար, բայց աշխատում է, որ օգնի հայրենակիցներին, որոնց մեջ քիչ չեն իր նմանները։ Նույն շրջանի գործակալության աշխատակիցներ են նաեւ Նինա Գասպարյանն ու Արմինե Բալայանը, իսկ Գայանե Սայամյանն ու Ամալյա Ավանեսյանը Քաշաթաղի շրջանային ծառայությունում էին աշխատում։ Այսօր էլ բոլորն իրենց աշխատանքն առավել են անում։ Եվ բոլորի երազանքն է տուն՝ հարազատ Հադրութ ու Բերձոր, Շուշի վերադառնալ։       

Թեգեր: ԱրցախՀադրութՇուշիսոցիալական ծառայությունՔաշաթաղ
Կիսվել4Tweet2Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Ipse dixit

«Սիլլեն երեսի կեորա կը զարնեն»

Լեզվաբանական գիրք, որը նույնքան հետաքրքիր է գրականագետի համար

Լեզվաբանական գիրք, որը նույնքան հետաքրքիր է գրականագետի համար

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Առաջնագծում-3

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist