Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Կդառնար 21 տարեկան…

Հուլիսի 14, 2021
Սոցիում
Կդառնար 21 տարեկան…
7
ԿԻՍՎԵԼ ԵՆ
683
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հուլիսի 9-ին Եռաբլուրում էինք, Հայոց ամենասրբավայրում։ Այստեղ դժվար է շնչել, խոսել, նույնիսկ քայլելն է անհարմար։ Քամին «խաղում» էր բազում Եռագույնների հետ, ազդարարում տղերքի մասին, ովքեր մնացին հավերժ երիտասարդ, ովքեր դարձան հավերժի ճամփորդ, եւ նրանց անհանգիստ հոգիները դեռ ճանապարհ են անցնում, ողջերիցս պահանջում՝ զուր չթողնենք Անմահների Մարտիրոսը։

Նույն տղաների շարքում է նաեւ բերձորցի Ժորան, ով կդառնար 21 տարեկան, ընդամենը՝ 21, բայց չհասավ դրան, 1 շաբաթ անց էլ պետք է զորացրվեր։ Արցախյան վերջին պատերազմի սկսվելուց օրեր առաջ տուն էր եկել ժամկետային զինծառայող Ժորա Սարգսի Սարգսյանը, ով Հայոց բանակ էր մեկնել 2019 թ. հուլիսի 15-ին Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքից։ Նույն թվին էր ավարտել Բերձորի Վահան Թեքեյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցը։ Չհասցրեց որեւէ տեղ ընդունվել։ Լավ ֆուտբոլ էր խաղում։ Նույն դպրոցի եւ Բերձորի քաղաքային թիմի անդամ էր, միշտ աչքի էր ընկնում լավ խաղով, անպայման խփած գոլով։ Որոշել էր ծառայությունն ավարտելուց հետո մտածել արհեստավարժ ֆուտբոլիստ դառնալու մասին։ Սակայն առավել կարեւոր էր նրա մարդկային դրական հատկությունը, որի շնորհիվ բոլորն էին սիրում Ժորային, ովքեր ճանաչում էին նրան, հարգում, ընդունում հարազատի պես։ Արձակուրդի օրերին էլ հիմնական զբաղմունքն ընկերների հետ ֆուտբոլ խաղալն էր, համադասարանցիների հետ օրն անցկացնելը։

Ծառայում էր Հադրութում։ Մինչ պատերազմը՝ անցել էր ուսումնական դասընթացներ, ստացել սերժանտի կոչում, պատերազմն սկսվելուց օր առաջ արդեն ավագ սերժանտ էր, մարտական հենակետի ավագ. գիտեր անելիքը, պարտավորությունը, որ պատասխանատու է նաեւ իր ջոկի զինակիցների համար։ Մարտական ընկերների ասելով՝ օրինակելի, պարտաճանաչ զինվոր էր։ Ասում են՝ զինակիցների հետ զրուցելիս կարեւորում էր Հայոց հողի պաշտպանությունը, կորցրած հայրենիքի վերադարձը։ 2020 թ. սեպտեմբերի 27-ին սկսված պատերազի առաջին պահին իրենց դիրքերում ժամկետային զինծառայողներն էին։ Հավատում էինք՝ հաղթելու ենք, հավատում էինք՝ մեր զինվորները թույլ չեն տա՝ թշնամին մտնի Հայոց երկիր։ Հավատում էինք բերձորցի մեր զինվորներին։ Գրեթե բոլոր զորակոչերին եմ ներկա եղել, լուսաբանել, զրուցել զինվորացու տղաների հետ, եւ բոլորն էին վստահ մեկնել։

Ու այդպես եղավ՝ կռվեցին տղաներն անձնուրաց, այդ թվում նաեւ՝ Ժորան, ով առաջին օրվանից արդեն մարտադաշտում էր, իր զինակիցների հետ հայրենիքն էր պաշտպանում՝ հավատով՝ հաղթելու ենք, տուն է գալու։ Պատերազմի նախորդ օրն էր դիրքերից իջել, բայց նորից հենակետում էր։ Շատ անվախ էր. պատմում են՝ բոլորին ոգեւորում էր, հումորներ էր անում զինվորներին ուրախացնելու համար, ու ոչ մի կերպ չէր ընկճվում։ Մարտերից մեկում այրվածք էր ստացել դեմքի հատվածում, բայց մինչեւ վերջ մնաց մարտական դիրքում։ 2020-ի հոկտեմբերի 23-ին դաժան մարտեր էին ընթանում նաեւ Ժորայի ջոկի պաշտպանական տարածքում։ Կռվում էին տղաները, Ժորան ոգեւորում էր ընկերներին, մարտնչում հերոսաբար։ Վերջին կռիվը տվեց քաջորդին ու մարտիրոսվեց՝ մնալով բոլորի համար սիրելի, մնալով ընդամենը 20 տարեկան, 4 ամսական։

Քաջորդու ծննդյան օրը Եռաբլուրում մայրամուտին նշեցին հարազատներն ու բարեկամները, մտերիմները, համադասարանցիներ՝ տորթով ու փուչիկներով, ծաղիկներով ու հպարտ-տխրությամբ երկինք թողնելով խաղաղության աղավնիներ։ Բոլոր սեւազգեստ մայրերի ու քույրերի, կանանց ու դուստրերի, հայրերի ու եղբայրների երազանքն է՝ ապրենք խաղաղ երկնքի տակ։ Բոլոր սեւազգեստ մայրերն են մաղթում՝ իրենք լինեն վերջինը, ով պատերազմում որդի է կորցրել, մնացած մայրերն ընդունեն իրենց զինվոր-զավակներին։ Ծաղիկներ խոնարհեցինք ու խնկարկեցինք Ժորայի շիրմի վրա, հիշեցինք բազում պահեր։

Եռաբլուրում միայն քամին էր իր տարերքի մեջ, ու նրա ուժից փողփողում էին բազում Եռագույններ…

Թեգեր: ԱրցախԵռաբլուրԺորա ՍարգսյանհերոսպատերազմՔաշաթաղ
Կիսվել3Tweet2Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Ipse dixit

«Ուշ լինի, նո՛ւշ լինի»

ՀՊՏՀ-ն եւ Շուշիի տեխնոլոգիական համալսարանը կհամագործակցեն կրթական, ուսումնական եւ գիտահետազոտական ոլորտներում

ՀՊՏՀ-ն եւ Շուշիի տեխնոլոգիական համալսարանը կհամագործակցեն կրթական, ուսումնական եւ գիտահետազոտական ոլորտներում

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist