Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Դիզակի ոգեշունչ գույները

Մտահղացման դրդապատճառը ժողովրդին պատուհասած ողբերգությունն էր

Հուլիսի 15, 2021
Սոցիում
Դիզակի ոգեշունչ գույները
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
84
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Չորրորդ անգամ է Արցախում անցկացվում «Դիզակի գույներ» նկարչության ամենամյա սիմպոզիումը, որի նպատակն է «երեւան հանել առավել շնորհալի գեղանկարիչներին եւ խրախուսել, այդ ձեռնարկմամբ ճանաչելի դարձնել պատմական Դիզակի հարուստ բնաշխարհն ու դարերով այստեղ ապրող մարդկանց»: Եթե 2017-ից սկսած սիմպոզիումը կազմակերպվում էր Հադրութում, ապա այս անգամ հասկանալի պատճառով խախտվեց այդ ավանդույթը. եւ միջոցառման համահեղինակները ստիպված եղան այն տեղափոխել մայրաքաղաք Ստեփանակերտ:

Հատկանշական է, որ նախորդ սիպոզիումներին մասնակցում էին ոչ միայն Արցախից ու Հայաստանից, այլ նաեւ արտերկրից ինչպես հայ, այնպես էլ օտարազգի նկարիչներ Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ ավանդաբար ամռանը նշվող սիմպոզիումը կազմակերպիչները  հարկադրված էին հետաձգել մինչեւ աշուն: Սակայն այս անգամ թշնամու սանձազերծած 44-օրյա պատերազմը խաթարեց նախանշված ծրագրերը: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հադրութի շրջանի բնակչության մեծ մասը գտնվում է Հայաստանում,- զրույցի ժամանակ  նշեց «Դիզակ» թերթի խմբագիր, «Դիզակ արտ» ՀԿ-ի համանախագահ Լիանա Պետրոսյանը,- անհրաժեշտություն ծագեց «շարժուն» դարձնել հադրութցիների մշակութային կյանքը, մարդկանց համախմբել մշակութային միջոցառումների շուրջ: Մշտական բնակավայրերից տեղահանված ընտանիքները թեեւ տանիք ունեն իրենց գլխավերեւում, եւ սոցիալական խնդիրները մշտապես իշխանությունների ուշադրության կենտրոնում են, սակայն նրանք չեն կարողանում հաշտվել սեփական օջախը, ծննդավայրը կորցնելու իրողության հետ, եւ օկուպացված պատմական Դիզակի ճակատագիրը հանգիստ չի տալիս»…

Սիմպոզիումի մասնակիցներն այցելություններ են կատարել Ստեփանակերտ քաղաքի, Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու շրջանների պատմամշակութային հիշարժան վայրեր եւ տպավորություններից ոգեւորված՝ ստեղծել իրենց կտավները:  Երեկ Ստեփանակերտի պետական պատկերասրահում տրվել է միջոցառման վերջին ակորդը: Ասել է թե՝ նկարչական աշխատանքների ցուցադրմամբ, փաստորեն, ամփոփվել են սիմպոզիումի արդյունքները: Հատկանշական է, որ կազմակերպիչներից եւ մասնակիցներից բացի, փակման հանդիսավոր արարողությանը ներկա էին  միջոցառման հովանավորներն ու մայրաքաղաքի արվեստասեր հասարակության ներկայացուցիչներ:

Հադրութի շրջվարչակազմի մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Երազիկ Հայրիյանը ցավով նշեց, որ տարիների ընթացքում կազմակերպված  սիմպոզիումների 150 կտավներից փրկվել է ընդամենը 26-ը, քանի որ դրանք պատերազմի ժամանակ Մոսկվայում էին (այժմ դրանք ցուցադրվում են Երեւանում): Նրա տեղեկացմամբ՝ սիմպոզիումին մասնակցել են շուրջ երկու տասնյակ նկարիչներ, ովքեր մեկ շաբաթում Արցախի տարբեր բնակավայրեր կատարած ուղեւորությունների ընթացքում գունեղ կտավների միջոցով փորձել են արտահայտել իրենց անսահման սերն ու կարոտը Հայրենիքի նկատմամբ:

Ըստ Ե. Հայրիյանի՝ նախագիծը կյանքի է կոչվել հանրահայտ նկարիչ Գեւորգ Ընծա-Բաբայանի մտահղացմամբ, ով անձնապես նպաստել է տաղանդավոր երիտասարդների հայտնաբերմանն ու ոգեշնչմանը: «Մենք կհաղթահարենք դժվարությունները, ու Արցախն անպայման ոտքի կկանգնի,- համոզմունք հայտնեց նա եւ ներկաներին շնորհավորեց կայացած միջոցառման կապակցությամբ:- Այս պարագայում՝ խնդիրը քանակը չէ, այլ որակը: Ստեղծագործելու պահերին այնպիսի էմոցիաներ էին առաջացել նկարիչների մեջ, որոնք զարմանալիորեն շատ արագ վերարտադրվեցին լուսավոր կտավներում:  Ես անչափ ուրախացա՝ նկատելով, թե այցելուներն ինչպիսի հետաքրքրությամբ են դիտում պատկերասրահում տեղ գտած գործերը»:

Արցախի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը դիպլոմներ ու հուշանվերներ հանձնեց սիմպոզիումի մասնակիցներին: «Առաջին հայացքից թվում է, թե սա ծրագրված միջոցառում է,- ասաց նա:- Բայց, դիտելով արված կտավները, վերստին համոզվում ես, որ մտահղացման սկզբնաղբյուրը մեր ժողովրդին պատուհասած ողբերգությունն է, որի մեջ շարունակում ենք ապրել եւ գոյատեւել ու պարտադրված ենք հաղթահարել հերթական մղձավանջը»:      

Թեգեր: ԱրցախԴիզակմշակույթպատերազմՍտեփանակերտՑուցահանդես
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Ipse dixit

Ipse Dixit. Կարլ ՄԱՐՔՍ

Արոնյանը եւ Սարգսյանը սկսում են պայքարն աշխարհի գավաթի խաղարկությունում

Արոնյանը եւ Սարգսյանը սկսում են պայքարն աշխարհի գավաթի խաղարկությունում

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Լենկթեմուրը եւ յոթ ձիաբեռ ադամանդի առասպելը

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist