Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Այլևս պետհամարանիշի համար «փրկագին» վճարելու կարիք չի լինի. ՃՈ-ն կտրամադրի կրկնօրինակը

Հուլիսի 15, 2021
Սոցիում
Այլևս պետհամարանիշի համար «փրկագին» վճարելու կարիք չի լինի. ՃՈ-ն կտրամադրի կրկնօրինակը
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
294
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Կառավարությունը փոփոխություններ կատարեց տրանսպորտային միջոցների պետական հաշվառման կարգում, պետական գրանցման և պետական հաշվառման համար պարտադիր ներկայացվող փաստաթղթերի ցանկերում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ոստիկանապետ Վահե Ղազարյանը նշեց, որ որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի, ցանկալի կամ հերթական համարանիշերի գողության դեպքերը կանխելու, դրանց զույգի կորստյան դեպքում այն օգտագործողին նույն համարանիշի կրկնօրինակը հատկացնելու անհրաժեշտությամբ:

«Ներկայիս գործող իրավակարգավորումների պայմաններում մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշերի, ցանկալի կամ հերթական համարանիշերի գողության կամ դրանց զույգի կորստյան դեպքում այն օգտագործողը զրկվում է այդ համարանիշերի փոխարեն դրանց կրկնօրինակը ստանալու հնարավորությունից և ստիպված է ստանալ նոր՝ այլ թվերի և տառերի համադրությամբ համարանիշ:

Նշված կարգավորումները պատճառ են դարձել հիմնականում մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի հափշտակությունների և դրանք վերադարձնելու համար այն օգտագործողից գումար շորթելու համար»,- ասաց Ղազարյանը։

Նրա խոսքով՝ առաջարկվող նախագծով զույգ համարանիշների կորստի դեպքում օգտագործողին իր ցանկությամբ, պետական տուրքի վճարի (12 հազար դրամ) դիմաց կհատկացվի նոր համարանիշների կրկնօրինակը՝ հերթական վերաթողարկմանը համապատասխանող արաբական թվանշանով գրառմամբ, կամ թվերի ու տառերի այլ հավաքածու պարունակող համարանիշեր:

Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից երեք ամիս անց: Նշված ժամանակահատվածն անհրաժեշտ է ոստիկանության կողմից համարանիշների կրկնօրինակները հերթական թողարկմանը համապատասխանող արաբական թվանշանով գրառմամբ տպագրելու տեխնիկական հնարավորությունն ապահովելու համար: Որոշումը տարածվելու է 2020 թ. հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

Որոշման նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կանխել մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի հափշտակությունները։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ վերջին շրջանում գողության նոր տեսակ է հայտնվել: «Գողանում են պետհամարանիշները եւ, սեփականատերերից դրամ շորթելով, այն վերադարձնում են: Իհարկե, վերջին շրջանում մեր իրավապահները մի քանի այդպիսի խմբեր հայտնաբերել են, բայց մենք որոշեցինք այդ հանցատեսակն անիմաստ դարձնելու համար կայացնել այս որոշումը, որ համապատասխան պետական տուրքի վճարումով կտրվի համարանիշի կրկնօրինակը: Այսինքն՝ քաղաքացին ոչ թե ստիպված կլինի մեծ «փրկագին» վճարել, այլ ստանալ կրկնօրինակը պատկան մարմնից»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Թեգեր: ՃՈպետհամարանիշՎահե Ղազարյանտրանսպորտ
Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Արցախից տեղահանվածներին տրամադրվող ամերիկյան մարդասիրական օգնությունը շատ քիչ է. Բոբ Մենենդես

Արցախից տեղահանվածներին տրամադրվող ամերիկյան մարդասիրական օգնությունը շատ քիչ է. Բոբ Մենենդես

Բրեդ Շերմանն ու Սամանթա Փաուերը քննարկել են Արցախից տեղահանվածներին օգնություն տրամադրելու հարցը

Բրեդ Շերմանն ու Սամանթա Փաուերը քննարկել են Արցախից տեղահանվածներին օգնություն տրամադրելու հարցը

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist