Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Հունիսի 5, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Մի թատրոնը կվերանա, մյուսը կհայտնվի աղետալի վիճակում. ոլորտի ներկայացուցիչները դեմ են Երևանի 2 թատրոնների միավորմանը

Հուլիսի 20, 2021
Սոցիում
Մի թատրոնը կվերանա, մյուսը կհայտնվի աղետալի վիճակում. ոլորտի ներկայացուցիչները դեմ են Երևանի 2 թատրոնների միավորմանը
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
76
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

 Պետական կամերային երաժշտական թատրոնի ստեղծագործական կազմը և մի խումբ արվեստագետներ դեմ են Պետական կամերային երաժշտական թատրոնի և Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի միավորման նախագծին՝ այն որակելով անհեթեթ և աղետալի:  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Պետական կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսոր ՀՀ վաստակավոր արտիստ Սամսոն Ստեփանյանը հուլիսի 20-ին կայացած  մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց նախագծի շուրջ ստեղծված «աղմուկի» պատմությունը:

«Հուլիսի 3-ին Պետական կամերային երաժշտական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Թորոսյան հայտնեց մեզ, որ նախօրեին հանդիպում է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանի հետ, որը հայտնել էր հետևյալը. միտում կա Պետական կամերային երաժշտական թատրոնը միավորել Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի հետ: Փաստարկները, որոնք բերված են այդ գործընթացները իրականացնելու համարմ առավել քան անհեթեթ են, իսկ շենքը պետք է տրամադրեն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին: Հիմա ամբողջ «աղմուկն» այդ ամենի շուրջ է: Ըստ փոխնախարարի` բարելավվում են մեր պայմանները (սրանք չապացուցված խոսքեր են), կունենանք երգչախումբ, պարային և երաժշտական խումբ, բացի այդ կունենանք շատ լավ պայմաններ և կկարողանանք մեր ստեղծագործական գործունեությունը շարունակել շատ ավելի լավ և ակտիվ»,- ասաց Պետական կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսորը՝ հավելելով, որ փոխնախարարի խոսքերն ամենևին չեն համապատասխանում իրականությանը:

Սամսոն Ստեփանյանի կարծիքով` իրականությունը շատ պարզ է. նախարարությունը ուզում է ազատել շենքը, որ հետո այն տրամադրի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին: Նրա խոսքով՝ դա նույնպես խնդրահարույց է, որովհետև տեխնիկապես տարածքը չի համապատասխանում նվագախմբի պահանջներին:

Պետական կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսորը հայտնեց, որ  նամակ են հանձնել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:

«Առայժմ նա պատասխան չի կարող տալ, որովհետև նամակը պետք է ունենա իր բնական գործընթացը: Մեզ խոստացան, որ կլինի գրավոր պատասխան»,- հավելեց Ստեփանյանը:

Պետական կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսորը նաև կանխագուշակեց, թե ինչ կլինի, եթե Երևանի երկու թատրոնները միավորվեն.

«Մի թատրոնը միանգամից կվերանա, երկրորդ թատրոնը երկար ժամանակ կհայտնվի կատաստրոֆիկ վիճակում, և այս ամենը նրա համար, որ Սիմֆոնիկ նվագախումբը ունենա տարածք, որը տեխնիկապես չի համապատասխանում իրենց պահանջներին՝ 80-120 հոգի չեն տեղավորվի այստեղ»,- ընդգծեց Ստեփանյանը:

Դերասանուհի ՀՀ վաստակավոր արտիստուհի Լալա Մնացականյանը անհասկանալի է համարում Պետական կամերային երաժշտական թատրոնի կազմալուծման փորձերը և  հետևյալ հարցն է ուղղում նախագիծը շրջանառողներին. եթե դեմ է Պետական կամերային երաժշտական թատրոնը, դեմ է Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը և նաև որոշակիորեն դեմ է Սիմֆոնիկ նվագախումբը, ապա բռնի ուժո՞վ են իրագործելու այդ ծրագիրը:

«Տարիների ընթացքում այս թատրոնը կայացել է իր խաղացանկով, իր կուռ կոլեկտիվով և իր հանդիսատեսով: Հիմա եկել է ժամանակը, որպեսզի կայացած թատրոնը կազմալուծե՞ն: Ստացվելու է, որ մի կայացած օրգանիզմ մտնելու է մեկ այլ ուրիշ կայացած օրգանիզմի մեջ՝ վերջինիս կոլապսի մեջ գցելով, որի  նպատակը մի երրորդ կոլեկտիվի տարածք տրամադրելն է, որը հաստատ չի տեղավորվելու այդ տարածքում: Այսինքն` այդ մարդկանց ճակատագրերի հետ էլ են խաղալու: Ստացվելու է շատ ծիծաղելի իրավիճակ»,- ընդգծեց Մնացականյանը:

Դերասան Սմբատ Ստեփանյանը, ով վերջին թատերաշրջանում աշխատել է Պետական կամերային երաժշտական թատրոնում, ասաց, որ թատրոնի կողմից բեմադրված «Փրկության հրեշտակ» ներկայացման ժամանակ դահլիճը միշտ լեփ-լեցուն է եղել:

«Այս հրաշալի թատրոնի ամբողջ սպասարկող կազմը, դերասանական կազմը ինձ աջակցություն են ցուցաբերել: Ես պրոֆեսիոնալ աշխատանքի ականատես եմ եղել: Հրաշալի մի ստեղծագործական խումբ է այստեղ հավաքված: Չի կարելի նման բան անել»,- ընդգծեց Սմբատյանը:

Ասուլիսի ընթացքում նաև կարծիքներ հնչեցին, որ թատրոնների միավորման նպատակը ոչ թե Սիմֆոնիկ նվագախմբին տարածք տրամադրելն է, այլ կա ռեստորան բացելու «թաքնված նպատակ»:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մշակում է նախագիծ, որով նախատեսվում է Պետական կամերային երաժշտական թատրոնը միավորել Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի hետ: Չի բացառվում, որ միավորման դեպքում Պետական կամերային երաժշտական թատրոնի շենքը տրամադրվի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին:

Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանն էլ էր շեշտել, որ թատերական միավոր կորցնելը մեծ սխալ է:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը հայտնել էր, որ նախարարությունը մշակում է նախագիծ, ըստ որի՝ նախատեսվում է Պետական կամերային երաժշտական թատրոնը միավորել Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի հետ:

Ըստ փոխնախարարի՝ այդպես իրականում շատ ավելի լավ պայմաններ են ստեղծվում Երաժշտական թատրոնի կոլեկտիվի համար, որովհետև, եթե կան երգող, պարող դերասաններ, Պարոնյանի թատրոնի բեմից սկսած և մնացած ենթակառուցվածքներով ու մասնագիտական ռեսուրսով ավարտված՝ տասնապատիկ ավելի լավ պայմաններում են հայտնվելու: Արա Խզմալյանը նշել էր, որ մշակման փուլում գտնվող նախագծի ընդունման դեպքում հնարավոր է՝ Պետական կամերային երաժշտական թատրոնի շենքը տրամադրվի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին, որը 15 տարի փորձեր է իրականացնում տարբեր հարթակներում:

Թեգեր: թատրոնՀ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնմշակույթՊետական կամերային երաժշտական թատրոն
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Ամբողջ աշխարհը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. ԵԽ պատգամավոր

Ամբողջ աշխարհը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. ԵԽ պատգամավոր

ՌԴ փոխարտգործնախարարը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ քննարկել է ԼՂ հարցը. ՌԴ ԱԳՆ

ՌԴ փոխարտգործնախարարը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ քննարկել է ԼՂ հարցը. ՌԴ ԱԳՆ

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ուկրաինա-ադրբեջանական կապերի բնույթը

    19 Կիսվել են
    Կիսվել 8 Tweet 5

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist