Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Փետրվարի 7, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

«Խորենացին մարգարեաբար զգացել է հայոց գլխին գալիքը…»

Հուլիսի 21, 2021
Սոցիում
«Խորենացին մարգարեաբար զգացել է հայոց գլխին գալիքը…»
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
81
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Ճիշտ է, մինչեւ Մալխասյանցի քառահատորը հայ բառարանագրությունը հարուստ փորձ ուներ, բայց եղածները ընդգրկուն չէին, մինչդեռ այս քառահատորն իր տեսակի մեջ առաջինն էր. ընդգրկում է գրաբարի, միջին հայերենի, նոր գրական լեզվի (արեւելահայ եւ արեւմտահայ տարբերակներով), հին ու նոր փոխառյալ, ինչպես նաեւ բարբառային շատ բառեր, չեն անտեսվել մինչ 1940-ը գործածված նորաբանությունները: 2380 տպագիր եռասյուն էջերից բաղկացած քառահատորը մեր 1500 տարվա բառապաշարի ընդգրկումն է՝ 120 հազար բառահոդվածով եւ դարձվածային միավորներով: Բառերի քերականական նշումների ու բացատրությունների հետ միաժամանակ բերվում են տվյալ բառերի հոմանիշներն ու հականիշները՝ վկայված օրինակներով: Ինչպես այս բառարանի համար հիմք եղան «Նոր Հայկազյանը» եւ եղած մյուս բառարանները, այնպես էլ այս քառահատորը հիմք հանդիսացավ իրենից հետո կազմված բառարանների…»:

Խաչիկ ԲԱԴԻԿՅԱՆ, դոկտոր, պրոֆեսոր

Մանավանդ երանելի այն ժամանակներում, երբ ոգու սովը խորթ էր մեր հոգիներին, եւ դասականների հատորյակներն ունենալու համար անգամ գիշերային հերթեր էին գոյանում գրախանութների դռների առջեւ, յուրաքանչյուր գրասեր հայի տանը կարելի էր տեսնել նաեւ մեծավաստակ լեզվաբան, ականավոր հայագետ ու բանասեր, թարգմանիչ Ստեփան Մալխասյանցի «Հայերեն բացատրական բառարան»՝ դարերի պատմություն ունեցող հայ հարուստ բառարանագրության մեջ նախորդը չունեցող քառահատոր կոթողային աշխատությունը: Ի դեպ, մինչեւ այս քառահատորը նա բառարանագրության փորձ արդեն իսկ ուներ. դեռեւս Թիֆլիսում աշխատելու տարիներին մասնակցել էր ռուս-հայերեն իրավաբանական առձեռն բառարանի կազմության աշխատանքներին, հեղինակակից էր եղել նաեւ ռազմական, բժշկական, շինարարական, երկաթուղային, տնտեսագիտական եւ այլ մասնագիտական բառարանների կազմությանը:

Այդուհանդերձ, միայն նշյալ քառահատորով չէ, որ նշանավորվում է լեզվաբանի վաստակը հայ դպրության բազմաշերտ ու հարուստ էջերում. նա է պատմահայր Խորենացու «Հայոց պատմության» լավագույն մեկնիչն ու աշխարհաբար թարգմանիչը, ոսկեղենիկ մի մատյանի, որի մասին գրել է. «Խորենացին առաջինը եղավ, որ գրեց հայ ազգի սիստեմական պատմությունը սկզբից մինչեւ իր ժամանակները… Սա մի ծննդյան վկայական էր մեր ազգի համար, որ մինչեւ այդ ժամանակ չգիտեր, թե ո՞վ է ինքը եւ ի՞նչ ծագում ունի: Կապելով հայ ազգի սկզբնավորությունը Սուրբ Գրքի հետ, ծագեցնելով հայերին Հաբեթի ցեղից՝ նա հայ ազգի համար ստեղծեց պատվավոր տեղ մյուս հին ազգերի շարքում: Նա գրեց անմահ հիշատակարան հայ մատենագրության…»: Խորենացին, ակադեմիկոսի հավաստմամբ, ձեռնարկելով խիզախ ու չափազանց պատասխանատու այդ գործը, մարգարեաբար զգացել է հայոց գլխին գալիքը եւ շտապել վայրկյան առաջ ստեղծել կամ պատրաստել հայոց ազգային «անձնագիրը»: Հիշատակելի է նրա «Փավստոս Բուզանդ. Պատմություն հայոց»՝ ներածությամբ, թարգմանությամբ եւ ծանոթագրություններով գիրքը: Նա է հրատարակել մատենագիրների համեմատական տեքստեր, Ղեւոնդ Մեծի «Պատմություն Հայոց», Ղազար Փարպեցու «Պատմություն Հայոց եւ Թուղթ առ Վահան Մամիկոնյան», Ամիրդովլաթ Ամասիացու «Օգուտ բժշկութեան», «Դասընթաց Հայոց մատենագրության պատմության», «Համառոտ պատմություն Ներսիսյան հոգեւոր դպրոցի» ուսումնասիրությունները:

Ստեփան Մալխասյանցի կարեւոր աշխատություններից են «Գրաբարի հոլովումը, խոնարհումը եւ նախդիրները», «Գրաբարի համաձայնությունը», իր տեսակի մեջ անգերազանցելի՝ 1946-ին ստալինյան, ասել է թե ԽՍՀՄ պետական մրցանակի արժանացած քառահատոր բառարանը:

Ուշագրավ է, որ հայ լեզվաբանության անխոնջ մշակը ժամանակ է գտել զբաղվելու նաեւ թարգմանական աշխատանքով: Նրա ձեռամբ են հայացվել Շեքսպիրի «Լիր արքա», «Մակբեթ» բարդագույն ողբերգությունները, Գ. Էբերսի «Մարդ եմ» վեպը:

Հավելենք, որ այսօր հայագիտության ասպարեզում ահռելի ժառանգություն թողած ակադեմիկոսի հիշատակի օրն է, նրա, ով իր ապրած 90 տարիների մեծագույն մասը նվիրաբերեց մեր ոսկեղենիկ լեզվին, բանահյուսությանը, բառարանագրությանն ու թարգմանչական գործին:

Փայփայենք մայրենին: Նա է մեր գոյության խարիսխը:

Թեգեր: լեզվաբանՍտեփան Մալխասյանց
ԿիսվելTweetԿիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Այդ ձայնը չի լռելու երբե՛ք…

Այդ ձայնը չի լռելու երբե՛ք…

Փետրվարի 3, 2023
Պետրոս Ղեւոնդյան նվիրյալ հերոսը

Պետրոս Ղեւոնդյան նվիրյալ հերոսը

Փետրվարի 2, 2023

Թվային էներգետիկայի ապագան

Երեխաները կարող են աշխատել

Առավել բարեկամական երկրների հնգյակում նաեւ Հայաստանն է

Հայ զինվոր-ռազմիկի վարքականոնը

Մոմավառություն եւ միասնական աղոթք

«Հայ զինվորը նախեւառաջ հայրենիքի եւ իր կոչման նվիրյալն է…»

Հաջորդ Հոդվածը
Ipse dixit

Ipse Dixit. Ժյուլիեն Օֆրեն դե ԼԱՄԵՏՐԻ

Հայաստանը կմասնակցի «Դուբայ էքսպո-2020»-ին

Հայաստանը կմասնակցի «Դուբայ էքսպո-2020»-ին

Ամենաընթերցվածը

  • Պատմական հիշողության դասերը եւ ներկան

    Պատմական հիշողության դասերը եւ ներկան

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Տնտեսական առաջնահերթությունների կարեւորությունը

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Մեր գործը թշնամու ձեռքից «հարմար պայմանը» վերցնելն է

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • Ամեն կողմ իր «խաղն» է առաջ տանում

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Քարանձավային քաղաք-ամրոցը՝ Թմկաբերդի հարեւանությամբ

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist