Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Մայիսի 23, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

«Էս ծուռ աշխարհի» արեւոտ դերասանուհին

Իսկ Սոֆիկո Ճիաուրելին խոստովանել է….

Հուլիսի 23, 2021
Սոցիում
«Էս ծուռ աշխարհի» արեւոտ դերասանուհին
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
188
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Ես խոսելու եմ առանց գերադրական մակդիրների. դրանք կարող են նսեմացնել արժեքը: Նաեւ չեմ կարող երկար չխոսել, որովհետեւ ես կողքի մարդ չեմ, ճառ ասել չեմ կարող: Գալյան թե՛ իր անձով, թե՛ իր արվեստով խղճի մարմնացում էր: Մենք նույն կուրսում ենք սովորել, նա մեր քույրն էր հիսուն եւ ավելի տարի: Այո, նա իր արվեստով բերում էր խղճի գաղափարը, հայ կնոջ խղճի գաղափարը: Նա ներքին տարերքի դերասանուհի էր…»:

Հենրիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

1985 թ., Վենետիկի 42-րդ միջազգային կինոփառատոն, որին մասնակցում է 40 երկիր: Խորհրդային Միությունը մրցութային երկու ֆիլմ էր ներկայացրել՝ Աբդռաշիդովի «Մոլորակների շքահանդեսը» եւ Ալբերտ Մկրտչյանի «Մեր մանկության տանգոն»: Երկուսն էլ գնահատվում են բարձր, սակայն «Մեր մանկության տանգոյի» ցուցադրությունից հետո մոտ տասը րոպե դահլիճը շարունակում էր ծափահարել: «Հայ դերասանական արվեստի պատմության ընթացքում,- գրել է կինոգետ Ռոբերտ Մաթոսյանը,- Գալյա Նովենցը միակն էր, որ Վենետիկի հեղինակավոր կինոփառատոնում «Մեր մանկության տանգոն» ֆիլմում կանացի լավագույն դերակատարման համար արժանացել է ժյուրիի հատուկ՝ «Կանացի լավագույն դեր» մրցանակի: Այդ օրերի իտալական մամուլը գրում էր, որ Հայաստանը իտալացիներին թվում է շատ նեապոլիտանական, իսկ խիզախ մոր կերպարն ստեղծած Գալյա Նովենցը հիշեցնում է Աննա Մանյանիին…»:

Առաջին եւ վերջին հայ դերասանուհին, որին հաջողվել է արժանանալ այս մրցանակին:

Գալյա Նովենցի առաջին դերը կինոյում Ֆրունզե Դովլաթյանի «Բարեւ, ես եմ»-ում էր՝ էպիզոդիկ, քրդուհու դերը: Այս ֆիլմին հաջորդում են շատ այլ ֆիլմեր: Բոլոր կինոնկարներում էլ՝ տպավորիչ ու ինքնատիպ մարմնավորումներ, այնուամենայնիվ, դերասանուհին հետագայում առանձնացնելու էր Վենետիկում մրցանակ շահած ֆիլմում Սիրանուշի դերը, որն իրեն դարձրեց այնքան սիրելի ու մեծ ճանաչում բերեց: Ի դեպ, իրողություն է, որ ֆիլմի ռեժիսոր Ալբերտ Մկրտչանը նախապես ցանկացել էր այս դերը նույնպես տալ վրաց դերասանուհի Սոֆիկո Ճիաուրելիին եւ երբ այդ մասին հայտնել է Գալյա Նովենցին, որն արդեն ծանոթացել էր ապագա ֆիլմի սցենարին ու շատ էր ուզում ինքը խաղալ Սիրանուշի դերում, հուզական այնպիսի պոռթկումով է արձագանքում, որով հիանում է ռեժիսորը եւ այդ դերը տալիս է «էս ծուռ աշխարհի» տաղանդաշատ դերասանուհուն: Ժամանակներ անց Նովենցն հիշելու էր. «Գիտե՞ք՝ ինձ ինչը շատ օգնեց. նախ ես Գյումրիում ապրել եմ, աշխատել եմ, այդ տարիների ընթացքում շփվել եմ շատ տարբեր խավերի կանանց հետ: Ամեն մի դրվագում ես կարծես… պատահական անուններ եմ տալիս, տեսնում Հասմիկին, մյուսում՝ Սուսանին… Սա ոնց որ Գյումրվա հավաքական կերպար լիներ, շատ համով, կոլորիտով…»: Իսկ Սոֆիկո Ճիաուրելին կինոնկարը դիտելուց հետո խոստովանել է. «Այսուհետեւ հայ կինոն իմ կարիքը չի զգա, իսկ վրաց կինոն իր ֆիլմերում նկարահանվելու համար կհրավիրի Գալյա Նովենցին…»:

Դերասանուհին իր ստեղծագործական կյանքի ընթացքում խաղացել է 25 ֆիլմում, որոնցից առավել հիշատակելի են՝ «Բարեւ, ես եմ», «Հեղնար աղբյուր», «Այս կանաչ, կարմիր աշխարհը», «Նահապետ», «Խաղի վերջը», «Կտոր մը երկինք», «Հին օրերի երգը», «Գիքոր», «Սիրամարգի ճիչը», «Ճերմակ անուրջներ», «Խնձորի այգին», «Շնչառություն», «Խենթ հրեշտակը»… Եթե փորձենք վերհիշել, ապա նրա բոլոր կերպավորումները ժապավենի սահքով կհայտնվեն մեր հայացքների առջեւ: Այդպես տպավորիչ ու չջնջվող են նովենցյան կերպավորումները: Չջնջվող ու անզուգական, անշփոթելի:

Ասենք, որ ամենատարբեր թատրոններում է աշխատել համաժողովրդական ճանաչում, սեր ու համբավ վաստակած դերասանուհին՝ Կապան, Երեւան, Գյումրի: Նրա համակուրսեցիներն են եղել մեծանուն Արմեն Ջիգարխանյանը, արվեստաբասն Հենրիկ Հովհաննիսյանը, Գուժ Մանուկյանը, իր ամուսին Երվանդ Ղազանչյանը՝ հիրավի տաղանդավորների կուրս, որոնցից յուրաքանչյուրն իր աստղն էր ցոլացնելու հայոց բեմարվեստի երկնակամարում… Նրանք անցել էին Արմեն Գուլակյանի ռեժիսորական արվեստի քուրայով՝ դառնալով այն, ինչ դարձան՝ մեծ ու մեծարելի…

«Կէղնի՞ մի օր վերեւից տեսնեմ, թե էս աշխարհը ընչի ա սենց ծու՜ռ…»…

Որդու՝ շնորհառատ դերասան Ստեփան Ղազանչյանի մահից հետո դերասանուհին, որ կինոյում այնպես շքեղորեն է կերտել հայ կնոջ՝ ընտանիքին եւ իր զավակներին նվիրված մայրական կերպարներ, ճիշտ այդպիսին է եղել նաեւ ընտանիքում, սրտի թելադրանքով մեկնում է Ամերիկա՝ թոռների մոտ: Բայց ամեն ոք չէ, որ հարմարվում եւ երջանիկ է զգում իրեն օտար այդ «դրախտում»: «Օտարությունը սոսկալի ցավ է: Շատերը գալիս են Միացյալ Նահանգներ գունավոր երազներով եւ բախվում են դաժան իրականությանը. ավուր հացը վաստակելու համար ստիպված ես լինում օրնիբուն աշխատել,- ճշմարտացել է դերասանուհին,- բոլորի հայացքն էլ գամված է մնում Հայաստանին, բոլորին էլ ուժ է տալիս, ապրեցնում է հայրենիք վերադառնալու բաղձալի հույսը, սակայն բոլորը չէ, որ կարողանում են վերադառնալ: Զանազան հանգամանքներ, պայմանականություններ նրանց կապում են օտար երկրին, երեխաներն են սկսում կրթություն ստանալ ամերիկյան կրթօջախներում, ամուսնանում են: Ես խորապես խղճում եմ այդ մարդկանց, ցավում նրանց ճակատագրի համար, օտարության դատապասրտված նրանց կյանքի համար: Ուզում եմ, որ հայերը կարողանան ապրել ու աշխատել իրենց հայրենիքում, կարողանան վայելել ամեն օր հարազատ փողոցներով քայլելու, հարազատ դեմքեր տեսնելու բարեբախտությունը: Դա մի վերաշնորհ պարգեւ է, որի գինն օտարության մեջ ես հասկանում…»:

Օտարությունից վերադարձած ժողովրդական դերասանուհուն քիչ դերեր էին մնացել խաղալու՝ ընդամենը երեք կերպավորում մայրաքաղաքի երաժշտական կոմեդիայի թատրոնում… Իսկ երեկ նրա հիշատակի օրն էր: Մեր անխառ սերն ու հոգու խունկը՝ նրա արեւոտ կերպարին:

Թեգեր: Գալյա Նովենցդերասանմշակույթ
Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Կշարունակեն հոր կիսատ թողածը

Կշարունակեն հոր կիսատ թողածը

«Գրավիչ դարձնենք երկիրը, որպեսզի մարդիկ տուն վերադառնան»

«Գրավիչ դարձնենք երկիրը, որպեսզի մարդիկ տուն վերադառնան»

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    36 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Հայ բեմի ամենաշքեղ Համլետը

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist