Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Մարտի 25, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Կշարունակեն հոր կիսատ թողածը

Եվ կապրեն հույսն ու հավատը սրտներում պահած

Հուլիսի 23, 2021
Սոցիում
Կշարունակեն հոր կիսատ թողածը
6
ԿԻՍՎԵԼ ԵՆ
636
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Վերջերս Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բատիկյան փողոց 99/1 շենքում տեղակայված սոցիալական ծառայության տարածքային կենտրոնում էինք: Այնտեղ սենյակներ են հատկացվել Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական եւ միգրացիայի հարցերի նախարարության միասնական ծառայության գործակալության կենտրոնական բաժնին, որտեղ աշխատում են Հադրութի, Քաշաթաղի եւ Շուշիի շրջանների նույն բաժինների աշխատակիցներ։

Զրույցի ընթացքում պարզվեց, որ արցախյան վերջին պատերազմում զոհվել է հադրութցի Լյուբա Սարգսյանի ամուսինը՝ Հայոց բանակի լեյտենանտ Սերգեյ Սարգսյանը՝ ՀՕՊ-ի կառավարման պետը։ Ունեն 3 երեխա։ Այժմ ընտանիքը վարձով բնակվում է Երեւանում։ Դժվար է Լ. Սարգսյանի համար, բայց պետք է շարունակել կյանքը, մեծացնել զավակներին։ Միաժամանակ աշխատում է աջակցել հայրենի տնից հարկադրաբար հեռացած հայրենակիցներին, որոնց շարքերում իր նման շատերը կան։

Հադրութցի Մելիք եւ Իդա Սարգսյաններն ունեցել են 3 երեխա. կրտսերը Սերգեյն էր, ծնվել է 1982 թ. Հադրութ քաղաքում։ Միջնակարգ կրթություն ստացել է հայրենի քաղաքի Միքայել Մանվելյանի անվ. միջն. դպրոցում՝ 1989-1999 թթ.։ 2007-2012 թթ. ընդունվել եւ ավարտել է ՀՀ պետական ագրարային համալսարանը։ Ավարտելով բուհը, ծառայել է Հայոց բանակում, ԱՀ ՊԲ Հադրութի N զորամասում՝ որպես ՀՕՊ կառավարման կետի պետ։ Հայոց բանակի լեյտենանտը շարունակել է ծառայել հայրենիքին մինչեւ կյանքի վերջը՝ 2020 թ. հոկտեմբերի 21-ը։ Հերոսաբար մարտիրոսվեց Հադրութի շրջանի Դրախտիկ գյուղի պաշտպանական մարտերում։

2016 թ. ապրիլյան պատերազմի ժամանակ գերազանց է կատարել բազում առաջադրանքներ՝ թշնամում հասցնելով մեծ կորուստներ։ Նույն ոգով էր կռվում նաեւ արցախյան վերջին պատերազմի առաջին օրվանից։ Հերոսի շիրիմը հուղարկավորված է հայոց ամենասրբավայրում՝ Եռաբլուր զինվորական պանթեոնում, զինակից բազում քաջորդիների շարքում։ 2020 թ. դեկտեմբերի 23֊ին Արցախի Հանրապետության նախագահի կողմից հետմահու պարգեւատրվել է «Արիություն» մեդալով։

Սիրով ու կարոտով են խոսում հերոսի մասին մարտական ընկերները, հարազատները, համաքաղաքացիները, ովքեր ճանաչում էին Սերգեյին։ Բարի ու համեստ երիտասարդ էր՝ օժտված մարդկային դրական հատկանիշներով։ Խելացի էր ու համարձակ խաղաղ, թե կռվի օրերին։ Մի քանի խոսքից զինվորները գիտեին՝ ինչպես վարվել։ Բացի զինվորական ծառայությունից, զբաղվում էր նաեւ գյուղատնտեսությամբ, շարունակում էր հոր կիսատ թողած աշխատանքը։ Սիրով էր սեփական այգու միրգը մշակում, գինի ու օղի թորում, հյուրասիրում ընկերներին, բարեկամ-հարեւաններին։

Այսօր հերոսի մայրը, կինն ու զավակները՝ 14-ամյա Մարտինը, 11-ամյա Ալենը եւ 3-ամյա Կետրինը, բնակվում են Երեւանում՝ հայրենի Հադրութից հեռու, հավատով, որ մի օր տուն են վերադառնալու։ Վերադառնալու են տուն, որտեղ երեկոները դիմավորում էին զինվորական հայրիկին եւ միասին իրենց այգին էին մշակում…

Թեգեր: ԱրցախհերոսՀՕՊպատերազմՍերգեյ Սարգսյան
Կիսվել2Tweet2Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

«Ես մեծ ստեղծագործություն եմ թողնում Երեւանում, բայց քաղաքի մի մասը կտանեմ ինձ հետ»

«Ես մեծ ստեղծագործություն եմ թողնում Երեւանում, բայց քաղաքի մի մասը կտանեմ ինձ հետ»

Մարտի 25, 2023
Յանիկյանի փամփուշտները դեռ սլանում են

«Հպարտ եմ, որ հայ եմ, հպարտ եմ, որ հայ եմ ծնվել…»

Մարտի 24, 2023

Մեկ օր հերոսների դպրոցում

Պատերազմը՝ միլիոն գողանալու համաշխարհային մեխանիզմ

Գործատուն պետական աջակցություն կստանա

…Ու մնացին հավերժ զինվորներ

Նվիրումի, գնահատանքի, վերագտած ջերմության ու հաղթանակածների օր

Հազարամյակների տեսլականը նույնն է մնացել

Հաջորդ Հոդվածը
«Գրավիչ դարձնենք երկիրը, որպեսզի մարդիկ տուն վերադառնան»

«Գրավիչ դարձնենք երկիրը, որպեսզի մարդիկ տուն վերադառնան»

ԼՂ պատերազմի ժամանակ Թուրքիայի դերակատարումը մեծացրեց տարածաշրջանային լարվածությունը. Պետքարտուղարի տեղակալ

ԼՂ պատերազմի ժամանակ Թուրքիայի դերակատարումը մեծացրեց տարածաշրջանային լարվածությունը. Պետքարտուղարի տեղակալ

Ամենաընթերցվածը

  • «Պետք է գտնենք այն լուծումները, որոնք կխթանեն բարձր արժեք ստեղծող արտադրությունների զարգացումը»

    «Պետք է գտնենք այն լուծումները, որոնք կխթանեն բարձր արժեք ստեղծող արտադրությունների զարգացումը»

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • ՀՀ-ն ատոմային էներգետիկայի ոլորտում պետք է շարունակի ամրապնդել իր դիրքերը

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Աշխարհաքաղաքական խառնամարտ

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Որպեսզի չշարունակվեն մայիսները, նոյեմբերներն ու սեպտեմբերները

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • «Հպարտ եմ, որ հայ եմ, հպարտ եմ, որ հայ եմ ծնվել…»

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist