Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Մարտի 25, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Ռոբինը կարողանում է գնահատել տարեցների ճանաչողական, հոգեբանական կարիքները

Հուլիսի 23, 2021
Սոցիում
Ռոբինը կարողանում է գնահատել տարեցների ճանաչողական, հոգեբանական կարիքները
0
ԿԻՍՎԵԼ ԵՆ
43
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպությունը «Էքսպեր Թեքնոլոջիս» ընկերության հետ համագործակցությամբ Նորքի տուն-ինտերնատում իրականացնում է Հայաստանի խնամքի տներում ապրող տարեցների կյանքի որակը ռոբոտի օգնությամբ բարելավելու ծրագիրը: Նախագիծն իրականացվում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աջակցությամբ եւ «Հ.Հովնանյան ընտանիք» հիմնադրամի ֆինանսավորմամբ:

Մայիսի 25-ին մեկնարկած ծրագրի տեւողությունը 12 շաբաթ է, տուն-ինտերնատի 20 մասնակիցներից յուրաքանչյուրը Ռոբին ռոբոտի հետ մոտ կես ժամ տեւողությամբ շաբաթական երկու հանդիպում է ունենում: Շահառուների հետ Ռոբինը շփվում եւ զրուցում է՝ հաշվի առնելով նրանց ինտելեկտուալ մակարդակը, հետաքրքրությունների շրջանակն ու նախասիրությունները: Ռոբինի հետ շփումն ուղեկցվում է նաեւ ինտելեկտուալ խաղերով, տարեցների նախընտրած երաժշության ունկնդրմամբ, սիրված ֆիլմերից հարցախույզերով, գրականության ու արվեստի մասին ու եղանակի շուրջ զրույցներով:

Ծրագրի ընթացքին հետեւելու հուլիսին Երեւան են ժամանել նախագծի հեղինակ, «Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպության հիմնադիր, ծերաբույժ Ջեյն Մահակյանը եւ «Հ.Հովնանյան ընտանիք» հիմնադրամի ներկայացուցիչներ Լինդա Եփոյանը եւ Նառա Մելիքյանը։ Նրանք շրջել են հաստատությունում, ներկա եղել Ռոբին ռոբոտի հետ Նորքի բնակիչների հանդիպմանն ու շփմանը:

«Այս աննախադեպ նախագիծն արդեն ցույց է տալիս, թե բուժման նորարարական եղանակները, ինչպիսին ռոբոտի միջամտությունն է, որքան արդյունավետ են տարեցների եւ նեյրոդեգեներատիվ խնդիրներ ունեցող մարդկանց կյանքում դրական փոփոխություն մտցնելու գործում: Ռոբին ռոբոտը մեծ հավանության է արժանացել հետազոտության բոլոր մասնակիցների կողմից: Իսկապես տպավորված եմ, երբ տեսնում եմ, որ հետազոտության ընթացքում դեպրեսիայի եւ անհանգստության զգացումներն ավելի քիչ են դրսեւորվում, եւ նկատելի է ճանաչողության բարելավում»,-ասել է բժիշկ Ջ.Մահակյանը՝

Կորոնավիրուսի ճգնաժամի հետեւանքներն ազդեցություն են ունենում առանց այն էլ խոցելի տարեց բնակչության ու հատկապես այն անձանց վրա, ովքեր ապրում են խնամքի հաստատություններում: Համավարակով պայմանավորված մեկուսացումը բացասաբար է ազդում բնակիչների ֆիզիկական զգացողությունների, մտավոր կարողությունների եւ իմացական գործընթացների վրա:

«Շատ ուրախ ենք տեսնել, որ այս կարճ ժամանակահատվածում Ռոբինը կարողացել է Նորքի տուն-ինտերնատի բնակիչների հոգեվիճակի ու ճանաչողական գործընթացների վրա դրական ազդեցություն ունենալ: Հաշվի առնելով ապացույցների վրա հիմնված միջամտությունները՝ մենք արդեն կարող ենք տեսնել տարեցների շրջանում բարելավված ճանաչողական ունակություններ, դեպրեսիայի դրսեւորումների նվազման միտումներ, քնի կարգավորման առումով դրական տեղաշարժեր, եւ, իհարկե, կյանքի որակի բարձրացում»,-նշել է «Էքսպեր Թեքնոլոջիս» ընկերության գործադիր տնօրեն եւ հիմնադիր Կարեն Խաչիկյանը:

Հատկանշական է, որ ծրագիրն իրականացվում է բացառապես կամավորության սկզբունքով: Ծրագրի ավարտից հետո հաջորդող 9 ամիսների ընթացքում Ռոբինը կհյուրընկալվի Հայաստանում գտնվող խնամքի մյուս հաստատություններում:

Թեգեր: բարձր տեխնոլոգիաներռոբոտ
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

«Ես մեծ ստեղծագործություն եմ թողնում Երեւանում, բայց քաղաքի մի մասը կտանեմ ինձ հետ»

«Ես մեծ ստեղծագործություն եմ թողնում Երեւանում, բայց քաղաքի մի մասը կտանեմ ինձ հետ»

Մարտի 25, 2023
Յանիկյանի փամփուշտները դեռ սլանում են

«Հպարտ եմ, որ հայ եմ, հպարտ եմ, որ հայ եմ ծնվել…»

Մարտի 24, 2023

Մեկ օր հերոսների դպրոցում

Պատերազմը՝ միլիոն գողանալու համաշխարհային մեխանիզմ

Գործատուն պետական աջակցություն կստանա

…Ու մնացին հավերժ զինվորներ

Նվիրումի, գնահատանքի, վերագտած ջերմության ու հաղթանակածների օր

Հազարամյակների տեսլականը նույնն է մնացել

Հաջորդ Հոդվածը
Ակտիվ դիվանագիտությունը առանձնահատուկ նշանակություն է ստանում. Արցախի ԱԳՆ հայտարարությունը

Ակտիվ դիվանագիտությունը առանձնահատուկ նշանակություն է ստանում. Արցախի ԱԳՆ հայտարարությունը

Թուրքական դասագրքերում հայերը ներկայացվում են որպես թշնամի և օտար տարր․ «Հայկական հարց»

Թուրքական դասագրքերում հայերը ներկայացվում են որպես թշնամի և օտար տարր․ «Հայկական հարց»

Ամենաընթերցվածը

  • «Պետք է գտնենք այն լուծումները, որոնք կխթանեն բարձր արժեք ստեղծող արտադրությունների զարգացումը»

    «Պետք է գտնենք այն լուծումները, որոնք կխթանեն բարձր արժեք ստեղծող արտադրությունների զարգացումը»

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • ՀՀ-ն ատոմային էներգետիկայի ոլորտում պետք է շարունակի ամրապնդել իր դիրքերը

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Աշխարհաքաղաքական խառնամարտ

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Որպեսզի չշարունակվեն մայիսները, նոյեմբերներն ու սեպտեմբերները

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • «Հպարտ եմ, որ հայ եմ, հպարտ եմ, որ հայ եմ ծնվել…»

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist