Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Մարտի 25, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Գյումրին՝ իր եզակի թանգարանով

Հուլիսի 27, 2021
Սոցիում
Գյումրին՝ իր եզակի թանգարանով
5
ԿԻՍՎԵԼ ԵՆ
471
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայոց մշակույթի մայրաքաղաք Գյումրին միշտ է գերել իր էությամբ։ Այսօր էլ ժամերով կարելի է շրջել քաղաքի գեղեցիկ ու մաքուր փողոցներով, հիանալ պատմական, նաեւ նորակառույց շենքերով, կամարակապ դուռ ու դարպասներով, պատուհաններով։ Քաղաքի կյանքում շատ են կարեւորվում նաեւ մշակութային օջախները, որոնք նույնպես պահում են Գյումրու կոլորիտը, պատմությունը, անցյալն ու ներկան։

Այդ մշակութային օջախներից է «Սթիլ» գրաֆիկայի թանգարանը, որը քաղաքի կենտրոնում է՝ Գայի փող. 12 հասցեում։ Օրերս այցելեցինք եզակի այս թանգարանը. մուտքին կա 2 պաստառ, որոնցից տեղեկանում ենք, թե հիմնականում ինչ է ցուցադրվում ցուցասրահներում՝ հայկական դասական գրաֆիկա, հայկական գրաֆիկա, ռեալ արտ, փոփ արտ, աբցտրակցիոնիզմ, քանդակ, ռեալ արվեստ, եվրոպական տպագրական արվեստ, խորհրդային կինոպաստառներ եւ խորհրդային կենցաղային ապակի։ Այս ամենով հարուստ՝ այսօր «Սթիլն» ունի բացառիկ նշանակություն, եւ հիմնադիր տնօրեն Արտուշ Մկրտչյանը, ով  3 տարի (2013-2015 թթ.) ղեկավարել է Գյումրիի քաղաքապետարանի մշակույթի եւ երիտասարդության  բաժինը, տեղեկացրեց՝ եզակի այս մշակութային կենտրոնը հիմնել է 1991 թ. որպես պատկերասրահ։ 2019 թ. օգոստոսի 25-ից պատկերասրահը վերածվել է թանգարանի, եւ այն առաջին ու այժմ միակ գրաֆիկայի թանգարանն է Հայաստանում։

Ստեղծելով պատկերասրահը՝ Ա. Մկրտչյանն այստեղ սկսել է ցուցադրել համաշխարհային եւ հայ մշակույթի գործեր, ինչպես նաեւ՝ իր անձնական հավաքածուն, որն արվեստի տարբեր ոլորտներ է ներկայացնում։ Թանգարանի առաջին հարկում այժմ ցուցադրվում են եվրոպական փորանկարչության նմուշներ։  Երկրորդ հարկի ցուցասրահներում հիմնականում հայ երիտասարդ նկարիչների եւ քանդակագործների աշխատանքներն են։ Իհարկե՝ նույն աշխատանքների կողքին նաեւ ավագների գործեր կան։ Ըստ Ա. Մկրտչյանի՝ թանգարանում ցուցադրված են ինչպես Հայաստանի դասական ու երիտասարդ արվեստագետները, այնպես էլ շուրջ 15 երկրի հայ արվեստագետներ. 150 նկարիչ ու 400 գործ, այդ թվում՝ Բրազիլիայից, Ֆրանսիայից, Իսպանիայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից։ Այս աշխատանքների մի մասն արդեն 30 տարի է՝ ցուցադրվում է Գյումրիում, մի մասն ավելացել եւ ավելանում է՝ շնորհիվ երիտասարդ ստեղծագործողների՝ մինիմալիզմ, աբստրակցիոնիզմ, ֆիգուրատիվ արվեստ, մոնումենտալիզմ:

Այս տարի գարնանը «Վերադարձ դեպի ապագա» ծրագրի շրջանակներում 50 հայազգի արվեստագետների աշխատանքներ են ցուցադրվել հայոց մշակույթի մայրաքաղաքի այս ցուցասրահներում։ Նույն ժամանակ՝ ապրիլի 7-ին,  «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության նախաձեռնությամբ, «Սթիլում» բացվել է «Եկեղեցական ճարտարապետություն» գրաֆիկական աշխատանքների ֆոտոցուցադրությունը: Ցուցադրությանը ներկայացված էին XIX-XX դարերի ռուսական եկեղեցաշինության նմուշներ՝ լուսանկարներ Վլադիմիր Բելիկովի մոսկովյան հավաքածուից: Այն հարցին՝ ինչպես է գոյացել հավաքածուն, Ա. Մկրտչյանն ասաց՝ մի մասը ժամանակավոր ցուցադրության համար է, մի մասը գնել է, մի մասը վաղուց է ունեցել՝ անձնական հավաքածուից է։

Այս շենքում խորհրդային տարիներին ակումբ է գործել, կառուցվել է 1926 թ., համարվում է քաղաքի պատմաճարտարապետական հուշարձաններից մեկը։ Տնօրենի աշխատասենյակում կա եվրոպական կերպարվեստի մի նմուշ՝ յուղաներկ կտավ։ Հեղինակն անհայտ է, այն բերվել է Գերմանիայից Երկրորդ համաշխարհայինից հետո։ Ա. Մկրտչյանը տեղեկացրեց նաեւ՝ շատ են այցելուները, որոնց մեծ մասը մշակութային ուսումնական հաստատությունների սաներ են, ուսանողներ, ինչպես նաեւ՝ դպրոցականներ։ Գալիս են այցելուներ՝ ընտանիքներով։ Լինելով մասնավոր մշակութային օջախ՝ «Սթիլը» համագործակցում է քաղաքապետարանի մշակույթի բաժնի հետ, սակայն, ինչպես նշեց Ա. Մկրտչյանը, պետական աջակցություն չի ստանում։ Այնուամենայնիվ, կարողանում է աշխատել եւ կազմակերպել տարբեր արվեստագետների աշխատանքների ցուցադրություններ, աջակցել նույն արվեստագետներին։

Այսպես՝ այս տարվա սեպտեմբերին՝ Գյումրի քաղաքի օրը, որը նշվում է ամսի 5-ին, «Սթիլը» նախապատրաստվում է նոր գրաֆիկական աշխատանքների ցուցադրության։ Նշեմ՝ այդ օրերին ցուցադրվելու է նաեւ նկարիչ դստերս՝ Անահիտ Ըռքոյանի գրաֆիկական 9 աշխատանք, որոնք ներկայացնում են տարբեր ոլորտներ։ Թանգարանն ունի իր հիմնական ցուցանմուշները, որոնք տարվա ընթացքում միմյանց փոխարինելով ցուցադրվում են։ Ցուցասրահներից մեկում ներկայացված է սպասք՝ հիմնականում ապակե ամաններ են, որոնք խորհրդային կենցաղային նմուշներ են, սակայն որոշներն ունեն տարիների, նույնիսկ դարերի պատմություն։ Ցուցասրահը բաց է ամեն օր, բացի երկուշաբթիից, ժամը 11-16-ը։            

Թեգեր: Գյումրիթանգարանմշակույթ
Կիսվել2Tweet1Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

«Ես մեծ ստեղծագործություն եմ թողնում Երեւանում, բայց քաղաքի մի մասը կտանեմ ինձ հետ»

«Ես մեծ ստեղծագործություն եմ թողնում Երեւանում, բայց քաղաքի մի մասը կտանեմ ինձ հետ»

Մարտի 25, 2023
Յանիկյանի փամփուշտները դեռ սլանում են

«Հպարտ եմ, որ հայ եմ, հպարտ եմ, որ հայ եմ ծնվել…»

Մարտի 24, 2023

Մեկ օր հերոսների դպրոցում

Պատերազմը՝ միլիոն գողանալու համաշխարհային մեխանիզմ

Գործատուն պետական աջակցություն կստանա

…Ու մնացին հավերժ զինվորներ

Նվիրումի, գնահատանքի, վերագտած ջերմության ու հաղթանակածների օր

Հազարամյակների տեսլականը նույնն է մնացել

Հաջորդ Հոդվածը
Իրանի երկաթուղին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿO-ի համաշխարհային ժառանգության ցանկում

Իրանի երկաթուղին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿO-ի համաշխարհային ժառանգության ցանկում

Ոչինչ չենք խնայելու արդյունավետ առողջապահության համակարգ ունենալու համար. Արցախի պետնախարար

Ոչինչ չենք խնայելու արդյունավետ առողջապահության համակարգ ունենալու համար. Արցախի պետնախարար

Ամենաընթերցվածը

  • «Պետք է գտնենք այն լուծումները, որոնք կխթանեն բարձր արժեք ստեղծող արտադրությունների զարգացումը»

    «Պետք է գտնենք այն լուծումները, որոնք կխթանեն բարձր արժեք ստեղծող արտադրությունների զարգացումը»

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • ՀՀ-ն ատոմային էներգետիկայի ոլորտում պետք է շարունակի ամրապնդել իր դիրքերը

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Աշխարհաքաղաքական խառնամարտ

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Որպեսզի չշարունակվեն մայիսները, նոյեմբերներն ու սեպտեմբերները

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • «Հպարտ եմ, որ հայ եմ, հպարտ եմ, որ հայ եմ ծնվել…»

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist