Ընկերոջս` բանաստեղծ Ռոբերտ Եսայանի հետ գրական մամուլի վերջին նորություն-ներն էինք «շոշափում»: Խոսակցության ժամանակ մեր տեսադաշտից դուրս չմնաց եւ հա-մահայկական գրականության տիրույթում իր արժանի տեղը հաստատած սփյուռքը: Եվ դա առիթ դարձավ 2010-ին կայացած գրողների համահայկական խորհրդաժողովում վերստին անդրադառնալ մեր գրչակից եղբայրների, մասնավորապես` Լիբանանից եւ Սի-րիայից ժամանած գրողների՝ տարիներ առաջ Արցախում նրանց հետ կապված անմոռա-նալի լուսախառն հիշողություններին:
Հետո կարոտով երջանկահիշատակ Սարգիս Կիրակոսյանին եւ Թորոս Թորանյանին հիշեցինք, մեզ ընծայագրած նրանց գրքերին անդրադարձանք` համակարծիք լինելով, որ, հայրենիքից «հեռու մնալով հանդերձ», մեր եղբայրները գրական արժեքներ են ստեղ-ծել… Երբ խոսքը Սարգսի շուրջ «թանձրացավ», Ռոբերտը, որպես ասվածի հավաստում, հերթական անակնկալը մատուցեց. «Ի դեպ, տեղյա՞կ ես, թե Սարգիսն ինչպիսի գեղեցիկ նոր գործ է ձեռնարկել»: Չկարողացա կռահել, թե ինչի մասին է ակնարկում: Ու նա տեղե-կացրեց, որ մահից առաջ Սարգիս Կիրակոսյանի թարգմանությամբ, ծանոթագրություննե-րով եւ առաջաբանով լույս են տեսել լիբանանյան արդի 7 տաղանդավոր բանաստեղծնե-րի ստեղծագործությունները` «Մայրիներուն ծիածանը» խորագրով: Հաջորդ օրը, ինչպես Ռոբերտն էր խոստացել, գիրքն արդեն իմ սեղանին էր, ու ես ըմբոշխնում էի մայրիների երկրի պոեզիայի հմայքը…
Վաղուց եմ ծանոթ Սարգիս Կիրակոսյան բեղմնավոր գրչի տեր հրաշալի բանաստեղ-ծին եւ գրականագետին, կրքոտ ու ազնիվ հրապարակախոսին, ում խոսքը սրտիդ միջով է ասես անցնում` «քաջ որսկանի գյուլլի պես», խռոված սրտեր ամոքում ու երբեմն էլ մոր-մոքում… Բազմիցս եմ առիթ ունեցել ամենատարբեր ամբիոններից ունկնդրելու գրակա-նության ճակատագրով մտահոգ փիլիսոփայական խորաթափանց մտքերով շաղախված նրա ելույթները եւ հոգեկան բավարարվածություն ապրել, զգացել խոսքի ու տողի նկատ-մամբ ունեցած նրա զգուշավոր վերաբերմունքը: Բայց որ Սարգիս, հրաշալի տիրապետե-լով արաբերենին, նույնքան հաջողությամբ կարող էր թափանցել ժամանակակից լիբա-նանյան պոեզիայի շերտերի խորքերն ու վարպետորեն թարգմանել Լիբանանի արդի բա-նաստեղծների ստեղծագործությունները, այդ մեկն ինձ համար պարզապես անակնկալ էր եւ գերազանցեց իմ բոլոր սպասելիքները:
Գրքի հայտնությունը, իրոք, երեւույթ է Հայաստանում (նաեւ Արցախում եւ սփյուռ-քում): Ու ծանոթանալով արաբական ժամանակակից քերթողության (ինչպես Ս. Կիրակոս-յանն է ընդգծում առաջաբանում) նմուշներին` ավելի ու ավելի է խորանում հետաքրքրու-թյունդ բարեկամ ժողովրդի, նրա հոգեւոր-մշակութային փայլուն արժեքների, հորդաբուխ, առաքինի, թախծախառն ու լուսախառն պոեզիայի, այդ թվում` արձակ բանաստեղծու-թյան, ընդհանրապես նրա հարուստ գրականության եւ արվեստի նկատմամբ: Անհնար է անտարբեր անցնել լիբանանյան արդի պոեզիայի աստղաբույլը ներկայացնող այնպիսի հանճարեղ դեմքերի ցնցող տողերի «կողքով», ինչպիսիք են Եուսեֆ էլ-Խալը, Անտոնիսը (Ալի Ահմատ Սաիտ), Շաուզի Ապի Շազրան, Ունսի էլ Հաժը, Փօլ Շավուլը, Ուատիհ Սաա-տէն, Ապպաս Պայտունը:
Ու մտածում ես, թե որքան կամք ու համբերություն, անսահման աշխատասիրության հետ մեկտեղ ինչպիսի անմնացորդ նվիրում ու անձնազոհություն է պահանջվել Սարգսից՝ միանգամայն տարբեր աշխարհայացքների եւ լեզվամտածողության տարբեր «հորիզոն-ներում» գտնվող հեղինակների նկարագիրը հայ ընթերցողներին ներկայացնելու, նրանց զգայուն տողի պատկերավոր խոսքի արժեքը ճշմարիտ ընկալելու եւ թարգմանելու հա-մար` հարազատ մնալով արաբ ժողովրդի սովորույթներին եւ ավանդույթներին: Ահավա-սիկ. հավատանք, որ «Մայրիներուն ծիածանը», բանաստեղծությունից բանաստեղծու-թյուն հրաշավառ վեր բարձրանալով Սաննինի ձյունասպիտակ կատարը, պիտի կազմի Արարատի աստվածամերձ գագաթն ու լիբանանցի եւ հայ երկու բարեկամ ժողովուրդ-ներին իրար մոտեցնող, մեկ պսակի տակ եղբայրացնող թագ ու ծիածան կհանդիսանա»,- գրքի առաջաբանի ամփոփիչ խոսքում նշել է Ս. Կիրակոսյանը՝ համոզված լինելով, որ հա-յերենով լիբանանցի արդի բանաստեղծների հատորի լույս ընծայումը կնպաստի հայ-լի-բանանյան գրական կապերի կամրջմանը: Այլ կարծիք լինել չի կարող, քանզի Սարգիսը շատ կարեւոր ու աստվածահաճո առաքելություն է ստանձնել եւ արժանապատիվ քննու-թյուն բռնել…
Գնահատականների մեջ լինելով զուսպ եւ զգուշավոր, արժեւորելով լիբանանցի 7 հեղինակների ստեղծագործությունները որպես երեւույթ, անհատականություն՝ թարգմանիչը նրանցից յուրաքանչյուրին բնութագրում է գրական չափորոշիչների տեսանկյունից՝ գեղագետի նուրբ ընկալումներով, համոզիչ ընդհանրացումներով ու շեշ-տադրումներով: Դրանում կրկին համոզվում ես` ընթերցելով գրքում ներկայացված բացա-ռիկ նմուշները: Ու չես կարող չհամաձայնել, օրինակ, այն գնահատանքի հետ, որ Եուսեֆ էն-Խալը լիբանանյան «արդի բանաստեղծության պատրիարքն» է, ում պոեզիան, ցավի, տառապանքի եւ մղձավանջի խտացումներ պարունակելով, «լուսավոր ու կենսատու» է մնում, քանզի ինքը` բանաստեղծը, «քերթողության ժամանակի իշխանն է»:
Ընթերցում ես Փոլ Շաուլին եւ հոգեկան բավարարվածություն, ոգեւորություն ապ-րում: Իսկ ինչպես չհիանալ մի բանաստեղծի ոգեղեն գործերով, պատկերների ու համադ-րությունների ներդաշնակությամբ, երբ նրա կողմից երեւույթների ընկալումը, երեւակա-յությունը հասնում են գագաթնակետին: Ահավասիկ. Փոլ Շաուլը օրվա բոլոր պահերին (ժամերին) առավոտյան լինի, կեսօրին, թե գիշերը, լուսինը հավերժ կանաչ է «տեսնում»:
Սարգիս Կիրակոսյանի բնութագրմամբ՝ լիբանանյան արդի բանաստեղծների մեջ իր ուրույն դիմանկարն ունի Ապպաս Պայտունը, ում ծանոթագրականում մեր հայրենակիցը նրան «կորսուած ժամանակներուն առասպելը երգող բանաստեղծ» է համարում: Եվ դրա համար Սարգիսն ունի իր հիմնավորումը: Խորաթափանց է բանաստեղծի մտածողությու-նը, ապշեցուցիչ երեւակայություն ունի, խոսքը պատկերավոր է, հասցեագրված եւ համո-զիչ: Իսկ գունեղ արտահայտչամիջոցների օգտագործման հարցում նա պարզապես գեղա-գետ-վարպետ է:
Լույսով ու երեւակայական հարուստ մտապատկերներով են շաղախված Ուատիհ Սաատէի բանաստեղծությունները, որոնք փիլիսոփայական երկար ու տառապալից դեգե-րումների, որոնումների արգասիք են ու անմիջականությամբ, անկեղծությամբ վարակում են ընթերցողին, նրան ընկալելի եւ շոշափելի դարձնում ծիածանի բոլոր գույները…
Հիացմունքով ընթերցում եմ գիրքը եւ տպավորված, հոգեկան մեծ բավարարվածու-թյուն ստացած փակում այն ու մտքով տեղափոխվում հեռավոր Լիբանան, փորձում զրույ-ցի բռնվել մայրիների երկրի զավակների հետ, վերստին ըմբոշխնել նրանց բանաստեղ-ծական հրաշագործությունները բարեկամիս` Սարգիս Կիրակոսյանի թարգմանությամբ, երկար, շատ երկար խորհել «Մայրիներուն ծիածանի» շուրջ..