Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մայիսի 15, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Իջևանի թանգարանում

Օգոստոսի 18, 2021
Սոցիում
Իջևանի թանգարանում
5
ԿԻՍՎԵԼ ԵՆ
518
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Օրերս աշխատանքային այցով գտնվում էի Տավուշի մարզում։ Ընթացքում ԱրՊՀ դասախոս, Արցախի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախկին նախարար, «Մեր երկիրը» հեռուստահաղորդաշարի հեղինակ Լեռնիկ Հովհաննիսյանի և հնագետ Գագիկ Սարգսյանի հետ եղանք Մարզկենտրոն Իջևանի պատմաերկրագիտական թանգարանում։

Լ․ Հովհաննիսյանն Արցախի գիտական կենտրոնի աջակցությամբ հոդված է պատրաստում 18-րդ դարի երկրորդ կեսին Տավուշ տեղափոխված արցախցիների մասին։ Այս առումով հանդիպում ունեցանք թանգարանի երկար տարիների աշխատակից, 1986-2016թթ․ տնօրեն Նարիման Թանանյանի հետ, ով հեղինակել է «Իջեւանի և Նոյեմբերյանի տարածաշրջանի անվանի մարդիկ» գիրքը: Ընթացքում ծանոթացա թանգարանի պատմությանը, առօրյային։ Նազելի Ղալումյանը, ով աշխատել է Իջևանի տարածաշրջանային պետական քոլեջում որպես բաժնի վարիչ, արդեն 5 տարի է՝ տնօրինում է թանգարանը Տեղեկացրեց՝ թանգարանը գործում է իջևանի քաղաքապետարանի ենթակայությամբ, 1980-ականների սկզբից տեղավորված է ներկա շենքում, ունի «Տեղեկատվական», «Բնության», «Հնագիտության», «Ազգագրության», և «Մեր հերոսներ» բաժինները և հինգ ցուցասրահ։ Հիմնադրվել է 1955 թվականին Իջևանի գործկոմի կողմից/տնօրեն՝ Գայանե Ստեփանյան՝ մինչև՝ 1986թ․/։ Այցելուների համար գործում է 1997 թվականից, գտնվում է Դիլիջան-Իջևան ճանապարհի ձախակողմյան եզրին։ Ժամանակին եղել է հարուստ ժառանգություն ունեցող թանգարաններից մեկը՝ գործելով որպես սարդարապատի թանգարանի մասնաճյուղ։ 1992 թվականին այս թանգարանից Սարդարապատի հերոսամարտի և Հայաստանի պատմության  թանգարաններ են տեղափոխում շուրջ 1600 ցուցանմուշներ։ Այժմ Իջևանի պատմաերկրագիտական թանգարանում կան Ք․Ա․ 3-2-րդ հազարամյակին պատկանող իրեր, ինչպես նաև ուրարտական շրջանից, երրորդ հազարամյակից մեզ են հասել տարբեր հնագիտական նյութեր, այդ թվում՝ բրոնզե սակր, սահմանաքարեր, խեցեղեն իրեր, զենքեր և այլն։

Ցուցադրված են նաև Սարգիս Կասյանի աշխատանքային մի շարք իրեր, այդ թվում՝ հեռախոսը Մորզեի այբուբենով, որով  Կասյանը 1920 թ. նոյեմբերի 30-ին հեղկոմի անունից, Հայաստանի Սովետականացման մասին հեռագրում է Լենինին, հեղափոխության և Հայրենական Մեծ պատերազմի մասին պատմող այլ իրեր։ Թանգարանի բակում նույնպես կան պատմական արժեք ունեցող նմուշներ, ինչպես նաև ժամանակակից քանդակագործների ստեղծագործություններ։ Ցուցադրված 2 թնդանոթներից մեկն արտադրվել է 1906 թվականին Պետերբուրգում, մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին և հեղափոխական կռիվներին, իսկ երկրորդը` պատրաստված 1927թ․ Եկատերինբուրգում, մասնակցել է Մեծ հայրենականին։ Բակում կան նաև ձիթհան գործիքներ, մեկը՝ երկաթյա՝ համեմատաբար՝ ավելի նոր, իսկ մյուսը՝ հսկա կլոր քար է, որ քանդակագործ Գետիկ Բաղդասարյանն օգտագործել է իր «Ձոն աշխատանքի» քանդակում։

Թանգարանի բակում կան նաև տարածքից տեղափոխված խաչքարերի բեկորներ, որոնք միջնադարյան հուշարձաններ են։ «Մեր հերոսներ» բաժնում տավուշեցի հերոսներն են՝ ազատագրական պայքար, մեծ հայրենական, աշխատանքային, արցախյան պատերազմ։ Ն․ Ղալումյանը տեղեկացրեց՝ այցելուներ շատ են ունենում, հատկապես ամռանը։ Կարևորեց, որ այցելուների կազմում շատ են երիտասարդները, դեռահասները, զբոսաշրջիկները։ Թանգարանը բաց է ամեն շաբաթ՝ երկուշաբթի – ուրբաթ օրերին, ժամը` 10:00-17:00: Ներկայացնելով իր գիրքը՝ Ն․ Թանանյանը հպարտորեն նշեց՝ 70-ից ավելի նշանավոր զավակներ է տվել հարազատ տավուշի մարզը, և ինքը փորձել է գրել բոլորի մասին։ Շատ է կարևորում թանգարանի դերը մարզկենտրոնում։ Զոհրաբ Ըռքոյան

Թեգեր: թանգարանԻջևանմշակույթ
Կիսվել2Tweet1Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Ուսումնական տագնապի շրջանակներում զորամիավորումը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի

Ուսումնական տագնապի շրջանակներում զորամիավորումը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի

Էլինա Դանիելյանը Եվրոպայի առաջնության առաջատարներից մեկն է

Էլինա Դանիելյանը շարունակում է կես միավոր զիջել առաջատարին

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107
  • Հայ-քրդական համագործակցության հեռանկարները

    15 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հայրենական պատերազմի հայ վետերանները

    8 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist