Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Երկրապահների այցը Անմահներին

Սեպտեմբերի 23, 2021
Սոցիում
Երկրապահների այցը Անմահներին
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
130
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 30-ամյակի օրը՝  2021 թ. սեպտեմբերի 21-ին, ՀՀ Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) անդամները վարչության նախագահ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ այցելեցին «Եռաբլուր»՝ Հայոց ամենասրբավայրը: Հազարավոր քաջորդիներ են ննջում այստեղ, հազարավոր անհանգիստ հոգիներ…

Արցախի հաղթանակն ու Հայոց անկախությունը կերտած երկրապահի հերոսներից շատերն են այստեղ՝ մարտիրոսված ռազմի ճամփաներին՝ արցախյան առաջին ու մնացած պատերազմների ժամանակ, վախճանված խաղաղ տարիներին: Այստեղ են հազարավոր մեր Անմահ հերոսները, ովքեր ընկան արցախյան վերջին պատերազմում: «Պատանի երկրապահ» ակումբի սաները երկրապահի անդամներին եւ սրբավայր եկած այլ հայրենակիցների բաժանում էին ծաղիկներ, որոնք խոնարհվեցին անհետ կորած ազատամարտիկների, զորավար Անդրանիկի, արցախյան հաղթանակն ու Հայոց անկախությունը կերտած անհատների՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Մոնթեի, Աշոտ Նավասարդյանի, այլոց հուշակոթողների եւ նահատակ հերոսների շիրիմների մոտ: ԵԿՄ վարչության կողմից նաեւ ծաղկեպսակ դրվեց «Եռաբլուրում»:

Արցախյան գոյամարտի մարտական ընկերներիս՝ Արսեն-Երեմ Խաչատրյանի (ԵԿՄ Ավանի բաժանմունքի նախագահ), Ստեփան Շահբազյանի, Հովիկի եւ այլ ազատամարտիկների հետ շրջեցինք «Եռաբլուրում». այստեղ շատ են մեր զինակից ընկերները, ովքեր, թեկուզ նահատակ, պահանջում են՝ տեր մնալ մեր երկրի անկախությանը, հետ բերել իրենց արյամբ կերտած հաղթանակները, ամբողջացնել Արցախ աշխարհը եւ միավորել Մայր հայրենիքին: Առավել անհանդուրժող են մերօրյա մեր Անմահ հերոսները՝ այն պատանիները, ովքեր կռվեցին անձնուրաց, նահատակվեցին, ցուցաբերեցին անօրինական հերոսացումներ: Պահանջկոտ են, քանի որ թուրքին է մնացել Արցախի մեծ մասը, վտանգվել է մեր հայրենիքի ողջ սահմանը, փակվել են ճանապարհներ: Պահանջկոտ են քաշաթաղցի այն հերոս տղաները, ովքեր կյանքը չխնայեցին, նահատակվեցին հերոսաբար, որ անառիկ մնային Քաշաթաղն ու Քարվաճառը, Շուշին ու Հադրութը…

Խնկաբույր է «Եռաբլուրում», ծանր տեսարան է ամենուրեք: Սեւազգեստ կանայք, տղամարդիկ՝ մտախոհ ու արցունքոտ աչքերով… Բոլորին նույն ցավն է պատել: Բոլորը լուռ են՝ մտքով հարազատ-նահատակի հետ: Ծանր է ու տխուր, մինչ նորօրյա պատերազմը՝ դարձյալ տխուր էր «Եռաբլուրում», բայց հպարտ էինք: Տղերքի մարտիրոսությունն իզուր չէր: Հաղթել էինք Արցախյան գոյամարտում, ազատագրել մեր հայրենիքի որոշակի տարածք, վերահայացրել: Քաշաթաղում ու Շուշիում, Քարվաճառում ու Հադրութում հայոց շունչն էր, հայկական դպրոցներ էին գործում, նորերը բացվում: Հայ մանուկն այստեղ առանձնակի կրթություն ու դաստիարակություն էր ստանում: Այսօր այլ է, նույն մանուկն այժմ հեռացել է իր հայրենի տնից, այնտեղ է թողել իր մանկությունը, օրագիրն ու մայրենիի տետրը: Շատերի եղբայրն ու հայրը, հարազատը նահատակվել են…

Այցելելով Եռաբլուր՝ այսպես «տոնեցինք» մեր անկախության 30-ամյա տարեդարձը երկրապահներս:     

Թեգեր: ԵԿՄԵռաբլուր
ԿիսվելTweetԿիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Պատանի մարզիկները՝ թշնամու թիրախում

Պատանի մարզիկները՝ թշնամու թիրախում

«Սողոմոնի երգերը» ֆիլմի առաջնախաղը՝ Արցախում

«Սողոմոնի երգերը» ֆիլմի առաջնախաղը՝ Արցախում

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist