Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Արժանին՝ մեր հերոսներին

Արցախյան պատերազմում զոհված 26 մարզիկի հիշատակին նվիրված հուշակոթող

Սեպտեմբերի 28, 2021
Սոցիում
Արժանին՝ մեր հերոսներին
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
282
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արցախյան երկրորդ պատերազմի հետեւանքով մարդկային ծանր կորուստներից մեծ էր նաեւ կորուստը սպորտի աշխարհում։ Պատերազմին զոհ գնացին երիտասարդ մարզիկներ՝ անկատար թողնելով մարզական աշխարհում նորանոր բարձունքներ նվաճելու իրենց երազանքները։ Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի բակում մինչեւ հոկտեմբերի վերջ կբացվի պատերազմի ժամանակ զոհված մարզադպրոցի 26 սաներին, ինչպես նաեւ այս տարի 50-ամյակը նշող մարզօջախին նվիրված հուշակոթողը։

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը նշեց, որ իրենց նպատակն է վառ պահել այդ տղաների հիշատակը, որպեսզի չմոռացվեն նրանց անունները, եւ սերունդները ճանաչեն մեր նվիրյալներին։ Նշենք, որ նա ավելի քան 35 տարի աշխատել է քոլեջում, եղել կրթօջախի տնօրենը. «Սպորտում մեծ աշխատանք է տարվում՝ խնդիր դնելով բարձր պահել հանրապետության պատիվն ու անունը, բայց դրա հետ մեկտեղ ազգին եւ հայրենիքին նվիրված մարդ է կերտվում։ Պատահական չէ, որ մեր մարզիկները նույնպես մեկ մարդու նման գնացին պաշտպանելու հայրենիքը։ Դա խոսում է թե՛ ծնողների եւ թե՛ կրթօջախի մանկավարժական կոլեկտիվի կատարած աշխատանքի մասին, որի շնորհիվ իսկապես հայրենասեր երիտասարդներ էին դաստիարակվել։ Նրանք կարող էին սպորտում մեծ հաջողությունների հասնել, բայց պատերազմը ընդհատեց նրանց կյանքի ուղին եւ ճանապարհը սպորտի աշխարհում»։

Հիմա ծանր, գրեթե անհնար է մտածել, առավել եւս խոսել, որ մոտ ապագայում կսպիանա վերքը։ Զրուցակիցս անթաքույց հուզմունքով նշեց, որ այդ տարիքում արտասվում է ամեն անգամ տղաների մասին խոսելիս. «Զոհվածները մեր բոլորի զավակներն են, մենք մեկ հայրենիք ունենք։ Ծանր է հանդիպել նրանց ծնողներին, զգում եմ նրանց ցավը, կորուստը, բայց հետադարձի ճանապարհ չի մնացել, միակ բանը, որ կարող ենք անել՝ չմոռանալ այդ տղաներին եւ նրանց կատարած սխրանքը»։

Հուշակոթող տեղադրելու գաղափարը Դերենիկ Գաբրիելյանինն է, իսկ իրագործումը հնարավոր է դարձել ընկերոջ՝ պետերբուրգաբնակ բարերար եւ հասարակական գործիչ Հրաչյա Պողոսյանի շնորհիվ։ Բարերարն աշխարհի 14 երկրում կյանքի է կոչել 250-ից ավելի նախագծեր, որոնցից հարյուրն առնչվում են հայկական մշակույթին։ Դրանք հուշարձաններ են, գրքեր, ֆիլմեր եւ մեր պատմությանն ու մշակույթին վերաբերող բազմաթիվ այլ գործեր: Հուշակոթողն ունենալու է 7.5 մետր բարձրություն, վերեւում լինելու է օլիմպիական անմար կրակը: Հուշարձանի ներքեւի հատվածում գրված են լինելու զոհված 26 տղաների անունները, իսկ ամենաներքեւում՝ բացված գրքի պատկեր:

Հուշակոթողի հեղինակը Աշոտ Դավոյանն է: Նա եղել է Արագածոտնի մարզի գլխավոր ճարտարապետը, ինչպես նաեւ երկար տարիներ շինվարչության ղեկավար աշխատել։ Ա. Դավոյանն Ագարակ գյուղի մի շարք կառույցների գլխավոր ճարտարապետն է՝ «Արարատ 73»-ի հուշարձանի, Ագարակի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու, Զանգակատան, գյուղի Հայրենական մեծ պատերազմի զոհերին նվիրված հուշարձանի եւ այլն:

Թեեւ նախատեսված է եղել հուշարձանի տեղադրման աշխատանքներն ավարտել մինչեւ պատերազմի տարելիցի օրը, սակայն զրուցակիցս տեղեկացրեց, որ ավարտը մի փոքր հետաձգվում, է եւ ամենայն հավանականությամբ պաշտոնական բացումը կլինի հոկտեմբերի վերջին։ «Համարյա ամեն օր գնում նայում եմ, թե ինչպես է ընթանում շինարարությունը, ո՞ր փուլում է, ի՞նչ աշխատանքներ կան անելու։ Շինարարությունն իրականացնում են հանրապետության լավագույն վարպետները, նրանք առավոտից մինչեւ ուշ երեկո աշխատում են, որպեսզի հասցնենք։ Հզոր կոթող է լինելու։ Հուսով եմ, որ սա կլինի հերոս տղաների հիշատակին արժանի հուշարձան, մենք պարտավոր ենք դա անել։ Ուրախ եմ նաեւ, որ կան հայեր, որոնք, ապրելով Հայաստանի սահմաններից դուրս, ոչ մի պահ չեն մոռանում հայրենիքը»,- հպարտությամբ եւ միաժամանակ ցավով մանրամասնում է նա։

Դ. Գաբրիելյանը նշեց, որ հուշակոթողի բացմանը հրավիրելու են զոհված տղաների բոլոր ծնողներին։ Զոհվածներ կան նաեւ Արցախից, որոնց հարազատներին նույնպես մասնակից են դարձնելու հիշատակի արարողությանը։ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահն ակնկալում է, որ միջոցառմանը ներկա կգտնվեն նաեւ պաշտպանության նախարարությունից եւ պատվո պահակ կանգնեն։

Զոհված սաների անվանացանկ

  1. Պապյան Հայկ Վահրամի
  2. Մանվելյան Հունան Սարգիսի
  3. Համբարձումյան Էդգար Հովակիմի
  4. Մարանջյան Էդուարդ Արտուշի
  5. Չատինյան Արեն Արթուրի
  6. Ղամբարյան Հովհաննես Մխիթարի
  7. Աղասյան Արսեն Գրիգորիի
  8. Խեչոյան Արսեն Կարենի
  9. Ղալումյան Միշա Արմանի
  10. Գալստյան Լեւոն Արմենի
  11. Հովհաննիսյան Սերգեյ Արտաշեսի
  12. Նազարյան Ավագ Արթուրի
  13. Խաչատրյան Հրաչ Նորայրի
  14. Գինոսյան Նարեկ Համլետի
  15. Խաչատրյան Կարեն Արմենի
  16. Մկրտչյան Արամ Մհերի
  17. Ասլանյան Վազգեն Արմենի
  18. Խաչատրյան Վահե Հրանտի
  19. Ղազարյան Արման Արսենի
  20. Ասատուրյան Նարեկ Վլադիմիրի
  21. Հովսեփյան Նարեկ Գրիգորի
  22. Սողոմոնյան Սիփան Արմանի
  23. Երմալովյան Գոռ Վարդանի
  24. Հովհաննիսյան Մելքոն Թելմանի
  25. Առաքելյան Արմեն Ալիկի
  26. Իսրայելյան Սիմոն Սպարտակի
Թեգեր: հուշարձանպատերազմ
Կիսվել1Tweet1Կիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
«Ինչպե՛ս եմ սիրում այդ մարդուն…»

«Ինչպե՛ս եմ սիրում այդ մարդուն…»

Տարածաշրջանում խաղաղությունը պետք է սկսվի երկխոսության միջոցով

Տարածաշրջանում խաղաղությունը պետք է սկսվի երկխոսության միջոցով

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    58 Կիսվել են
    Կիսվել 23 Tweet 15
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist