Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Երախտապարտ հայ ժողովրդի կողմից

Հոկտեմբերի 1, 2021
Սոցիում
Երախտապարտ հայ ժողովրդի կողմից
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
135
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հարցազրույցը Սպիտակի նախկին կուսշրջկոմի առաջին քարտուղար, երկրաշարժի հետեւանքների վերացման նախկին շտաբի պետ Նորիկ Մուրադյանի հետ

-Պարոն Մուրադյան, կպատմե՞ք վերջերս Սպիտակ քաղաքում տեղադրված հուշաքարերի մասին:

-Սպիտակում մենք հիմնել ենք հուշահամալիր, որի միջոցով փորձում ենք հանրությանը տեղեկացնել այն մեծ մարդկանց մասին, ովքեր Սպիտակի երկրաշարժի ժամանակ օգնել, ձեռք են մեկնել մեր ժողովրդին, մասնակցել են փրկարարական ու շինարարական աշխատանքներին: Այդ քայլով ջանացել ենք սրտանց մեր երախտագիտությունը հայտնել: Հետագա սերունդներին պետք է հորդորենք երբեք չմոռանալ այդ մարդկանց մասին եւ կապ պահպանել նրանց հետ:

-Հուշաքարերը քանի՞սն են եւ ո՞ւմ են նվիրված:

-Մենք տեղադրեցինք չորս հուշաքար. մեկը նվիրված է երկրաշարժի ժամանակ աղետի գոտում զոհված 6 հազ. երեխաներին, մյուսը պատկերում է սգացող մայրերին եւ գետնին ընկած նռան հատիկներ, ինչը խորհրդանշում է աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայորդիներին: Հաջորդ հուշարձանը Նիկոլայ Ռիժկովի պատվին ենք տեղադրել: Իսկ վերջինը սովետական զինվորի անունով հուշարձանն է` փրկված երեխան ձեռքին: Ըստ պատմության` զինվորը փլատակների տակից հանել է երեխային ու փրկել: Հուշարձանը նաեւ խորհրդանշում է, որ կյանքը շարունակվում է: Քանի որ բոլորի պատվին հուշարձան տեղադրելը մեր հնարավորություններից դուրս էր, որոշեցինք տեղադրել մեծ հուշաքարեր, որոնց վրա անպայման հավաքական կերպով նշում ենք, թե ովքեր են մասնակցել փրկարարական աշխատանքներին ու օգնություն տրամադրել` բժիշկներ, գիտնականներ, լրագրողներ, տարբեր բարեգործական հիմնադրամներ, ուսուցիչներ, ովքեր, իրենց կյանքը վտանգելով, փրկել են տասնյակ երեխաների, շինարարներ, ովքեր օրեր են անցկացրել վերամբարձ կռունկների վրա, որպեսզի տուժածներին հանեն փլատակների տակից: Այդպիսով, մենք փորձում ենք ցույց տալ մեր ազգի ով լինելը, մեր խորին երախտագիտությունն այդպիսի մարդկանց` սկսած սովորական քաղաքացիներից, վերջացրած բարձրաստիճան պաշտոնյաներով:

Քարերից մեկը նվիրված է Նորատ Տեր-Գրիգորյանցին, ով մեծ գործ է կատարել փրկարարական աշխատանքների ժամանակ: Այդ տարիներին նա բարձր պաշտոն էր զբաղեցնում Գլխավոր շտաբում եւ իր գլխավորությամբ ու ղեկավարությամբ զինվորականներն իրենց բազկի զորությամբ մասնակցեցին փրկարարական աշխատանքներին: Նորատ Տեր-Գրիգորյանցի միջնորդությամբ աղետի գոտում գտնվող երիտասարդները չզորակոչվեցին բանակ, քանի որ մեծ մասը, ճակատագրի բերմամբ, դարձան իրենց ընտանիքների միակ խնամակալները: Սովետական քաղպաշտպանության զորքերի աշխատանքները եւս, մեծամասամբ, համակարգում էր նա` տրամադրելով անհրաժեշտ զինտեխնիկա եւ զորախումբ:

-Կա՞ ն հետագայում եւս նման նախագծերի իրականացման որոշումներ:

-Ապագայի նախաձեռնություններն իրականացնելու համար սկսել ենք աշխատանքներ տանել արտասահմանյան կազմակերպությունների, հյուպատոսությունների ու դեսպանատների հետ: Աշխատանքներն ավելի դյուրին դարձնելու եւ գործընթացն արագացնելու նպատակով դիմել ենք Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություններ: Տարբեր հանդիպումներ ենք ունեցել փոխնախարարների եւ գիտաշխատողների հետ, ովքեր պետք է օգնեն ողջ նյութը ներկայացնել անգլերենով` այդ ողբերգական դեպքը միջազգային լսարանին ավելի հասու դարձնելու համար: Ինքնուրույն արել եմ աշխատանքի կեսից ավելին, մնում են պաշտոնական մի քանի գործընթացներ: Ավելին՝ անձամբ տարիներ առաջ երկու անգամ հանդիպել եմ լուսահոգի Շառլ Ազնավուրի հետ, ում օգնությամբ պետք է թանգարան հիմնեինք այստեղ: Ցավոք, մտահղացումը մնաց թղթին: Մշակույթի գծով փոխնախարարին առաջարկել եմ նաեւ զբոսաշրջիկների համար նախատեսված երթուղու մեջ ներառել Սպիտակի այս հուշահամալիրը: Այլ նախաձեռնություններ դեռեւս զրոյական կետում են:

Թեգեր: Նորիկ Մուրադյան
ԿիսվելTweetԿիսվել
Մարիամ Ավագյան

Մարիամ Ավագյան

Ծնվել է 1996 թ. Երևանում: Ավարտել է Երևանի թիվ 186 միջնակարգ դպրոցը, այնուհետև` «Հայաստանում Եվրոպական քոլեջ» հիմնադրամը: 2015-2019 թթ. սովորել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի քաղաքագիտության բաժնում, իսկ 2021 թ. ավարտել է միջազգային հարաբերությունների մագիստրատուրան` ստանալով միջազգայնագետի որակավորում: Ներկայումս աշխատում է «Հայաստանի Հանրապետություն» պետական օրաթերթում, հրապարակում է հոդվածներ:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Փարիզն ազնավուրացրած… Ազնավուրը

Փարիզն ազնավուրացրած… Ազնավուրը

Լենկթեմուրը եւ յոթ ձիաբեռ ադամանդի առասպելը

Լենկթեմուրը եւ յոթ ձիաբեռ ադամանդի առասպելը

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Տասնյակ կյանքեր փրկելուց հետո…

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Առաջնագծում-3

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist