Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Արցախը նախապատրաստվում է ձմռան տարեշրջանին

Կարեւորվում է տեխնիկական վերազինման անհրաժեշտությունը

Հոկտեմբերի 2, 2021
Սոցիում
Արցախը նախապատրաստվում է ձմռան տարեշրջանին
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
363
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ձմռան շրջանում ռազմավարական եւ կենսական նշանակության օբյեկտների անխափան աշխատանքների ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ հանրապետությունում մեկնարկել է գազի, էլեկտրաէներգիայի, կապի եւ հաղորդակցության մյուս միջոցների տեխնիկական սարքավորումների վերանորոգման ու թարմացման գործընթացը: Այդ կարեւոր խնդրի արդյունավետ համակարգման համար ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի մոտ համապատասխան ոլորտների պատասխանատուների եւ մասնագետների մասնակցությամբ հրավիրված խորհրդակցությունում քննարկվել են լիարժեք լուծում պահանջող հարցերը, կոնկրետ հանձնարարականներ են տրվել երկրի ղեկավարից:

Հաշվի առնելով այն իրողությունը, որ պատերազմի հետեւանքով թշնամու վերահսկողության տակ են անցել Քարվաճառի ու Քաշաթաղի շրջաններում կառուցված ՀԷԿ-երը, եւ խաթարվել է Սոթքից Արցախ ձգվող բարձրավոլտ էլեկտրագիծը, նախագահը «Արցախէներգո» ՓԲԸ ղեկավարների ուշադրությունը հրավիրել է բոլոր հատվածներում Գորիս-Ստեփանակերտ էլեկտրահաղորդման գծի անվտանգ ու անխափան ապահովմանը՝ հանձնարարելով վթարների արագ վերացման նպատակով այսուհետ «սնող երակի» որոշ հատվածներում, մասնավորապես՝ Աղավնոյի եւ Լիսագորի ենթակայաններում, մասնագետների շուրջօրյա հերթապահություն սահմանել:

«Արցախէներգոյի» տեխնիկական տնօրեն Վահրամ Խաչատրյանի հավաստմամբ՝ վերջին շրջանում հանրապետության տարածքում եւ հատկապես մայրաքաղաքում հոսանքազրկման դեպքերը հիմնականում կապված են եղել տեխնիկական որոշ անսարքությունների հետ, որոնք ներկայումս վերացված են: Նրա խոսքերով՝ համակարգի արագ արձագանքման խմբի արհեստավարժների կողմից ձեռնարկվող քայլերն ուղղված են խափանումների վերացմանը: Աշխատանքներ են տարվում ժամանակակից նոր սարքավորումներ ձեռք բերելու եւ արագ տեղադրելու ուղղությամբ: Այդ տեսակետից Վ. Խաչատրյանը կարեւորեց Ստեփանակերտի ենթակայանում նախկինում գործող տրանսֆորմատորը 40 հազար կիլովատ հզորությամբ նոր տրանսֆորմատորով փոխարինելու հանգամանքը, ինչը նվազագույնի կհասցնի հոսանքազրկման դեպքերը: Նա ավելորդ չհամարեց ընդգծել հիշյալ ենթակայանի ռազմավարական նշանակությունը, որից փաստացի սնվում է ոչ միայն մայրաքաղաքը, այլեւ Մարտունու, Մարտակերտի եւ Ասկերանի շրջանները: Ընկերության տեխնիկական տնօրենը վստահեցրեց, որ համակարգի նյութատեխնիկական բազան շարունակ թարմացվում է, վերանորոգվում են էլեկտրահաղորդման գծերն ու ենթակայանները, եւ շուտով ձմռան նախապատրաստական աշխատանքները կավարտվեն:

«Արցախգազ» ՓԲԸ տնօրեն Սեյրան Միքայելյանը նույնպես վստահեցնում է, որ ձմռան ընթացքում գազի մատակարարման խնդրում  արգելքներ չեն ծագի, եւ կարվի հնարավորը, որպեսզի բնակչությունը չդժգոհի ծառայությունից: Միեւնույն ժամանակ նա հորդորեց խնայողաբար օգտագործել այն՝ «հաշվի առնելով ձմռան քմահաճ լինելու առանձնահատկությունները»:

Անդրադառնալով քաղաքացիներին գազի, էլեկտրաէներգիայի եւ կապի միջոցների  օգտագործման դիմաց պետության կողմից նախատեսված փոխհատուցման խնդրին՝ ԱՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը նշեց, որ դեկտեմբերի 1-ից կդադարեցվի էլեկտրաէներգիայի օգտագործման դիմաց քաղաքացիների սուբսիդավորումը, եւ պետության կողմից այդ արտոնությունը կտարածվի սոցիալական որոշ խմբերի վրա: Ինչ վերաբերում է գազի եւ կապի ծառայության դիմաց վճարումներին, ապա կառավարության կողմից ընդունված որոշումն ուժի մեջ կմնա մինչեւ 2022 թ. մարտի 1-ը:                       

Թեգեր: Արցախէլեկտրաէներգիա
Կիսվել2Tweet1Կիսվել
Դավիթ Միքայելյան

Դավիթ Միքայելյան

Ծնվել է 1952 թ. նոյեմբերի 7-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Բալուջա (Այգեստան) գյուղում: Բարձրագույնն ավարտելուց հետո` 1973 թվականից, աշխատել է «Խորհրդային Ղարաբաղ» (այժմ` «Ազատ Արցախ») թերթի խմբագրությունում` գրական աշխատող, բաժնի վարիչ: 1978-1980 թթ. Ասկերանի շրջանի «Կարմիր դրոշ» նորաստեղծ թերթի առաջին պատասխանատու քարտուղարն է եղել: 1989 թ. ընտրվել է ԼՂՀ գրողների միության վարչության քարտուղար: Այնուհետեւ գլխավորել է «Արցախ» գրահրատարակչությունը: 1997-ին կրկին աշխատանքի է անցել «Ազատ Արցախի» խմբագրությունում` բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար: 1998-2008 թթ. ԼՂՀ կառավարության մամուլի ծառայության պետն էր, 2008-2020 թթ. ԼՂՀ գրողների միության քարտուղարը, «Պըլը-Պուղի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը, Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայության ղեկավարը: 1998-ից «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի սեփական թղթակիցն է Արցախում: ՀՀ եւ ԼՂՀ գրողների միության, ինչպես նաեւ Արցախի ժուռնալիստների միության անդամ է: Հրատարակել է բանաստեղծությունների եւ արձակ գործերի 17 ժողովածու, ինպես նաեւ «Սիրուց եւ ցավից ծնված երգեր» երգարանը։

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
«Հայ երգը մի բարձրահասակ, նիհար ու նուրբ գեղեցկուհի է…»

«Հայ երգը մի բարձրահասակ, նիհար ու նուրբ գեղեցկուհի է...»

Ipse dixit

Ipse dixit․ ԼԵՈ

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Լենկթեմուրը եւ յոթ ձիաբեռ ադամանդի առասպելը

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist